HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ԻՆՉՊԵՍ ՖՈՒԴԲԼՈԳԵՐ ԼԻԼՅԱՆ ԴԱՐՁԱՎ ԼԵՌՆԱԳՆԱՑ

Ծանոթացե՛ք հայտնի ֆուդբլոգեր Լիլյա Դավթյանի հետ

Նրա հետաքրքրությունը մի օր իրեն տարավ լեռներ ու ստիպեց սիրահարվել բնության այդ հրաշագեղ հսկաներին։ Լիլյան ծնվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ գյուղում։ Շատերդ երևի թե արդեն համարվում եք իր ինստագրամյան «առողջ ընտանիքի» անդամ։ Իր ուժեղ կամքը և Հայաստանը բացահայտելու մեծ ցանկությունը բերեց իրեն լեռներ։  Բարձրացել է մի շարք լեռնագագաթներ, որոնց թվում է նաև ՀՀ ամենաբարձր գագաթը՝ Արագած լեռան հյուսիսային գագաթը։ Ահա թե Լիլյան  ինչպիսի անսահման ջերմությամբ ու հիացմունքով է պատմում լեռների հետ իր կապի մասին: Այս մասին նա գրել է իր ինստագրամյան բլոգում։ Ներքևում կգտնեք հղումը, իսկ հիմա Լիլյայի և լեռների հանդեպ նրա սիրահարվածության մասին։

Ինչպե՞ս Լիլյան որոշեց բարձրանալ լեռներ

-Սիրում եմ սարերը։
Մեր կուրսում մի աղջիկ կա՝ Սիրանը, լեռնային ուղեկցորդ է։ Միշտ հետաքրքրում էր ինձ Սիրանի աշխատանքը, ի՞նչ է մարդ զգում սար բարձրանալիս, հետաքրքիր է, թե ոչ, դժվար է, թե ոչ ու տենց անընդհատ հարցեր էին պտտվում ուղեղումս։
Մի օր որոշեցի փորձել ու գնալ նրանց հետ։

Աժդահակի գագաթին

Ո՞րն էր առաջին գագաթը

Առաջին գագաթս Թեժ լեռն էր, Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը (3101մ)։ Անփորձ Լիլյան, ամենօրյա սպորտային կոշիկներով էնպես էր ցավացրել ոտքերը, որ հետագայում որոշ ժամանակով զրկվել էր բութ մատի եղունգից։
Անկարող եմ նկարագրել այն ամենը ինչ զգում էի, երբեմն տեսարաններից շնչակտուր եղած մոռանում էի անգամ ոտքերիս ցավի մասին։
Ահա ես կանգնած եմ գագաթին։ Սառը քամին փչում է դեմքիս։ Ոչ մի վայրկյան չեմ փոշմանում, որ շուտ եմ զարթնել ու այսքան քայլելով հասել եմ դրախտային մի անկյուն։ Մի քանի րոպե անց արդեն բոլորս սկսեցինք հագնել այն ամենը ինչ ունենք ու սկսեցինք հաց ուտել։ Անմոռանալի օր էր։

Թեժ լեռան ճանապարհին

Լիլյայի մյուս գագաթները

Թեժ լեռանը հաջորդեց Աժդահակը՝ Հայաստանի կարմիր դրախտը, հետո Արագածի երկու գագաթները՝ հարավայինն ու հյուսիսայինը և իհարկե Խուստուփը։ Ամենատպավորիչը, ամենավեհը, ամենանժդեհյանը։

Ամենագեղեցիկ լուսաբացը

Խուստուփի արշավը 2 օրանոց էր, վրանային։ Երևանից արկածներով լի հասանք Սյունիք, մեր վրանատեղի։ Վրան «խփելու» փորձ ունեցա ՝ անհաջող։
Գիշերը անցկացրեցինք խարույկի մոտ, ոտքիս մոտ էլ փիսո էր քնել տաք-տաք։ Առաջին անգամ քնեցի վրանի մեջ, քիթս ցրտից չէի զգում։ Չեմ մոռանա առավոտյան 4-ին ինձ՝ կանգնած աղբյուրի մոտ, դողալով լվացվելուց, շուրջս մուուութ-մութ։
5-ն էր, սկսեցինք քայլել, դեռ մութ էր։ Օդը սառն էր ու մաքուր։ Մեր ուղեկցորդը՝ Արտյոմը, որոշել էր, որ լուսաբացը պետք է դիմավորենք շատ լայն հորիզոնով կետից և հետո շարունակենք բարձրանալ։
Իմ կյանքի ամենակախարդական լուսաբացն էր։
…և ահա կարծես մի քանի վայրկյանով ողջ աշխարհը կանգ է առել սպասման մեջ։ Լռություն է, ամեն ինչ կանգ է առել, թռչունները քամին և մարմնի ամեն մի բջիջով զգում եմ պահը։ Մի վայրկյան էլ և կարծես կախարդանքով հայտնվեց կարմիր սկավառակը։ Սկզբից մի փոքր հատվածը երևաց, ողջունեց մեզ ու սկսեց քիչ-քիչ բարձրանալ։ Մոռացա ամեն բանի մասին, ինձ երբեք այսքան բնությանը մոտ չէի զգացել։ Սրտիդ մեջ սկսում է քիչ-քիչ ձևավորվել ինքնավստահությունը, կարծես ամեն բան կարող ես, լցվում ես, ոգեշնչվում ես, ապրում ես։ Լցվում ես ուժով և միևնույն ժամանակ ազատությամբ։
Հաջորդ կյանքում երևի թռչուն կդառնամ, իսկ հիմա… իսկ հիմա ես սիրում եմ սարերը։

 

Խուստուփ լեռան լուսաբացը
Լիլյան Խուստուփի գագաթին
Խուստուփի գագաթին
Մեր գեղեցկուհու բլոգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով։ Հետևե՛ք իրեն, սնվե՛ք առողջ ու գեղեցիկ, բացահայտե՛ք Հայաստանը և ստացեք դրական լիցքեր ամեն օր։
Լիլյայի ինստագրամյան բլոգը
Լիլյայի ինստագրամյան բլոգը
Լիլյայի ինստագրամյան բլոգը
Լիլյայի ինստագրամյան բլոգը

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]