Արշավ Քասախի կիրճում

Հայաստանում շատ կիրճեր կան, բայց դրանց մեջ առանձնանում է Քասախի կիրճը, որի մասին շատ առասպելներ ու պատմություններ կան։ Երևանից ընդհամենը 35 կմ հեռավորության վրա գտնվող կիրճը պատրաստ է իր ողջ հմայքով հիացնելու յուրաքանչյուր արշավականի։

Կիրճի երկարութունը կազմում  է 90 կմ և ընկած է Արագածոտնի և Արմավիրի մարզերում։ Կիրճն ունի 100 մետր խորություն։ Կիրճը լի է  բազմաթիվ սրբավայրերով և առեղծվածային քարանձավներով։ Քասախ գետի և նրա վտակների ափերին հայտնաբերվել են 8 քարեդարյան բացօթյա կայաններ ու հնավայրեր։ Քասախի կիրճում հայտնաբերված հուշարձանների ճնշող մեծամասնությունը միջնադարում  բնակեցված բնական քարանձավներ են ու քարանձավային համալիրներ։ Նրանք հիմնականում բնակեցվել են ճգնավոր վանականների կողմից, կամ ծառայել են որպես ժամանակավոր կացարան ու թաքստոց։ Քարանձավների մեծ մասը կրում են մարդու ակտիվ  ներգործության հետքեր, որոնք արտահայտվում են մուտքերի բացվածքի տաշվածքում, սրահների լայնությամբ, նստարանների ու ծվարատեղիների կազմակերպմամբ և այլն։

Միջնադարում բացի քարանձավներից ակտիվ բնակեցվել են նաև ձորամիջյան յուրաքանչյուր շատ թե քիչ հարմար բաց տարածքներն ու լանջերը։ Կիրճում է գտնվում դարեր շաունակ մարդկանց համար որպես աղոթատեղի ծառայած Գրիգոր Լուսավորչի անապատը։Անապատները եղել են հասարակությունից և բնակավայրերից մեկուսացված մենաստաններ, որտեղ ճգնել են քրիստոնյաները։ Անապատները նաև մշակույթի զարգացման կարևոր կենտրոններ էին։

Երբեմնի մարդաշատ հավատատեղին այժմ մոռացվել է մարդկանց կողմից։ Ժամանակն այստեղ կանգ է առել։ Մի պահ դարերի խորքն ես գնում, երբ այստեղ գրվում էին բազում իմաստուն ձեռագրեր։ Շուրջն անբացատրելի անդորր է։ Կաթողիկոս Սիմեոն Երևանցին այս վայրը հիշատակում է որպես Գրիգոր Լուսավորչի անապատ, իսկ հետագայում այն անվանել են նաև «հրեշտակաբնակ անապատ»։ Ըստ ավանդության՝ այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, երբ ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը: Նա այստեղ կառուցել է երկու անապատներ, մեկը՝ կիրճում, որը հետագայում անվանվել է Լուսավորչի անունով, իսկ մյուսը՝ կիրճի եզրին՝ ներկայիս Սաղմոսավանքի տեղում։

Եվս մեկ ուշագրավ անապատ էլ գտնվում է  կիրճի Հովհանավանքից Սաղմոսավանք տանող հատվածում։ Խորհրդավոր քարանձավային համալիրը գյուղացիներն անվանում են Կարմիր վանքեր, հավանաբար ժայռերի կարմրավուն երանգի պատճառով։ Այն հայտնի է նաև որպես քարանձավի անապատ։ Մատենագրական աղբյուրներում այս վայրը թվագրվում է 12-րդ դարին։ Ցավոք այս վարի մասին պատմական աղբյուրները չափազանց սուղ են։

Ժայռափոր համալիրը երկհարկանի է։ Սրահներից մեկի առաստաղի վրա կարելի է նկատել մի նեղ ու երկար անցք, որն էլ տանում է դեպի երկրորդ հարկ, սակայն առաց անհրաժեշտ գույքի երկրորդ հարկ բարձրանալը բավական վտանգավոր է։ Ինչպես բոլոր վանքերն, այս քարանձավներն էլ ունեին իրենց եկեղեցին, որն անվանվում էր Սբ․ Աստվածածին։

Կիրճով քայլարշավներ կազմակերպելու համար բազմաթիվ երթուղիներ կան, որոնք բոլորն էլ հետաքրքիր ու գեղեցիկ են։

Լուսանկարներ

Քասախի կիրճի երթուղին

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Սիրան Թորոսյանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՐՃԵՐԸ

Անցնել
Կարդացեք մյուս կիրճերի մասին

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

Text box item sample content

Text box item sample content

Text box item sample content