Главная страница » ԱՐՓԱ ԳԵՏ
Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք/կմ:
Արփա գետը սկսվում է 3200մ բարձրությունից: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առվակների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի տարածքում։
Գետի սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ-հունիսի ամիսներին, առավել չափով՝ մայիսին: Գլխավոր վտակներն են. աջից՝ Ջերմուկը, Հերհերը, Եղեգիսը, Ելփինը, ձախից՝ Ուղեձորը, Կապույտը, Գնիշիկը:
Արփա գետի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի ՀԷԿ-երը, Բարձրունու և Ազատեկի ջրհան կայանները: Արփա գետի վերին հոսանքում է կառուցվել նաև Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]