Դեբեդը ՀՀ տարածքի ամենաջրառատ, իսկ Կուրի ավազանի ամենախոշոր լեռնային գետն է: Հնում գետի ստորին հոսանքը անվանվել է Բերդահոջ: Կազմավորվ ում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից և Վրաստանի սահմաններում՝ աջից թափվում Խրամ գետը։ Երկարությունը 178 կմ է (Հայաստանում՝ 152 կմ): Ջրային ավազանը՝ 4080 կմ² է, որից 3790 կմ²՝ Հայաստանում։

Դեբեդից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները: Նշանավոր վտակներն են՝ Մարցը, Աչերը, Շնողը: Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական և հոգևոր արժեք կրող վանքեր՝ Հաղպատի, Սանահինի, Քոբայրի, Ախթալայի, Քառասնից Մանկանց վանքերը:

Դեբեդ գետը հայ գրականության մեջ հաճախ նկարագրվում է որպես սարսափազդու գետ. Հ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմում քնարական հերոսը խելագարվում է՝ Դեբեդի կիրճում գիշերը մենակ լինելով:

Դեբեդի հովիտն աչքի է ընկնում նաև մեկ այլ առանձնահատկությամբ՝ վերջինս երկհարկանի է, լանջերին նկատվում են լավային հիմքի դարավանդները, որոնք, կարծես, հարկեր լինեն:

Վերջին շրջանում Դեբեդ գետը հայտնի վայր է նաև ռաֆթինգի սիրահարների համար: Արմլենդ արշավական ակումբը ևս կազմակերպում է արշավներ դեպի Դեբեդի կիրճ, որի շրջանակներում մասնակիցները զբաղվում են ռաֆթինգով:

Լուսանկարներ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Դեբեդի կիրճի երթուղին

/Ներբեռնել

Powered by Wikiloc

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]