ՔԱՍԱԽ ԳԵՏ

Քասախ գետն ունի երեք ակունք՝ Քարաղբյուր, Դազքենդ և Ծաղկահովիտ գետակները: Քարաղբյուրը սկիզբ է առնում Փամբակի լեռնալանջերից, իսկ Դազքենդն ու Ծաղկահովիտը՝  Արագածի հյուսիսային լանջերից: Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։

Վերին հոսանքի շրջանում Քասախ գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է։ Մշտական հոսք ունի սկսած Ապարանից, որտեղ նրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած մի քանի ջրառատ գետակներ։ Սնման գերակշռող մասը ձնանձրևային է (76 %), հորդանամ է ապրիլ-հունիս ամիսներին:

Գլխավոր վտակներն են Գեդարոտը, Շաղվարդը և Ամբերդը։ Ջուրը մաքուր է, նախկինում ձկնառատ էր։ Քասախի ջրերը ամբարվում են Ապարանի ջրամբարում և օգտագործվում են ոռոգման նպատակով:

Քասախ գետի վրա կան քարե գեղեցիկ կամուրջներ. Աշտարակի և Օշականի կամուրջները, ինչպես նաև Էջմիածնի հյուսիս-արևմտյան կողմում եղած կամուրջը, որը կանգուն է մնացել մինչև 1833թ: 1834 թ Քասախը վարարել և քշել-տարել է Հովհանավանքի Անապատը։

Քասախի կիրճում կան պաշտպանության համար հարմարեցված քարայրեր։ Ակունքների շրջանում պահպանվել են Տրդատ թագավորին վերաբերող մի հունարեն արձանագրություն և հեթանոսական մեհյանի մնացորդներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՔԱՍԱԽԻ ԿԻՐՃԻ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՏԵՐԸ

/Տեսնել բոլորը
ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎԵՐԵԼՔԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]