HY
+374 44 880058
HY
+374 44 880058

Հայաստանի չքնաղ լեռնագագաթներից մեկն է Սևաժայռ լեռը՝ Վայոց Ձորի մարզում, Արփայի աջակողմյան վտակ Եղեգինս գետի վերին հոսանքի աջ կողմում: Քաղաքակրթությունից հեռու գտնվող այս գեղեցկուհին ունի 2727մ բացարձակ և 600մ հարաբերական բարձրություն:

Սևաժայռ լեռն ունի Վայոց Ձորի մարզին հատուկ ռելիեֆ. գագաթում՝ ժայռերի, իսկ մինչ գագաթը՝ համեմատաբար հարթ լանջերի մի հրաշալի համադրություն է: Ժայռային հատվածներում քարերը բավականին անկայուն են, լինում են նաև քարաթափություններ, ինչի հաշվին լեռան վերելքը որոշակի հատվածներում շատ վտանգավոր կարող է լինել:

Սևաժայռից գետեր սկիզբ չեն առնում, սակայն  տարածքում կան հարևան լեռներ, որոնցից մեկն ունի շուրջ 3-4 սեզոնային ջրվեժներ, որոնք հստակ երևում են գարնանը՝ Սևաժայռ լեռան երթուղին անցնելիս:

Սևաժայռ լեռանը կից է գտնվում համանուն գյուղն ու համանուն գետը, որը սկիզբ է առնում Սոխասար լեռան հարավարևմտյան լանջից:

Սևաժայռի վեհ գագաթից բացվում է զգլխիչ տեսարան դեպի Վարդենիսի լեռնաշղթան՝ Սոխասար, Սանդուխասար լեռները, Արատես, Քարապսակ, Աստղոնք լեռները և, իհարկե, ամբողջ Վայոց Ձորյան համայնապատկերը:

Լուսանկարներ

sevajayrmountain
Սևաժայռի հրաշքը

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Գոհար Սարգսյանի

Սևաժայռ լեռան երթուղին

Powered by Wikiloc

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]