ԿԱՊՈՒՏՋՈՒՂ ԼԵՌ

kaputjughmountain

Կպուտջուղ լեռը Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է և Հայաստանի երկրորդ ամենաբարձր լեռը՝ Արագածից հետո:

Կապուտջուղ լեռան աշխարհագրական դիրքը

Կապուտջուղ լեռան բացարձակ բարձրությունը 3905մ է, հարաբերական բարձրությունը՝ 1820մ: Հանդիսանում է Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը և բարձրությամբ երկրորդ լեռը Հայկական լեռնաշխարհում՝ Արագածից հետո: Գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանագլխին՝ Օրդուբադի կողմից:

Հարևան լեռնագագաթներից առանձնանում է բարձրադիր (3300-3500 մ) լեռնանցքներով։ Գագաթնամասում առկա են մանր լճակներ: Նախիջևանի կողմից Կպուտջուղ լեռան լանջերին է գտնվում Մեսրոպ Մաշտոցին վերագրվող քարայրը: Կապուտջուղի լանջերին են նաև մ.թ.ա. 3-1 հազարամյակներին պատկանող հազարավոր ժայռապատկերներ:

ԿԼԻՄԱ

Իր բարձրադիրության հաշվին Կապուտջուղ լեռն առանձնանում է խիստ, լեռնատունդրային կլիմայով: Տեղումները հիմնականում ձյան տեսքով են: Ձնածածկույթի տևողությունը 9-10 ամիս է: Միջին ջերմաստիճանը՝ ձմռանը՝ -15 °C, ամռանը՝ մինչև 10 °C։

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ info@armland.am