HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԱԼՊԻՆԻԶՄՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄՈՒՄ

Մարդկային կյանքից առավել կարևոր լեռներում ոչինչ չկա։ Դրա պահպանման համար շատ կարևոր է հետևել անվանգության կանոններին և պրոֆեսիոնալ մասնագետների (լեռնային ուղեկցորդների) խորհուրդներին ու հրահանգներին։ Հոդվածում բերված են Ձեր իսկ անվտանգությունը ապահովող կանոններ, որոնց հետևելով Դուք կխուսափեք ցանկացած անսպասելի և վտանգավոր միջադեպից Ձեր վերելքների և քայլարշավների ժամանակ։

Անվտանգության կանոնները երթուղին սկսելուց առաջ

1․ Ընտրված երթուղին պետք է համապատասխանի մասնակիցների հնարավորություններին և պատրաստվածության աստիճանին։

2․ Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել երթուղին (շարժման ուղղությունը), առկա նշագծումը, ռելիեֆի բնույթը, դժվարությունները, վտանգները, ջրի աղբյուրները, անհրաժեշտության դեպքում երթուղուց շեղվելու հնարավորությունները։

3․ Մշակել շարժման ժամանակացույցը և որոշել խմբի շարժման հերթականությունը։

4․ Չսկսել երկար և դժվարին անցումով, վերելքով առանց նախնական պատրաստվածության և առանց կլիմայականացման (սովորաբար մարզված մարդկանց համար դա տևում է 3-5 օր Կովկասում)։ Կլիմայականացումը պետք է անցնի ակտիվ (էկսկուրսիաներ, պարապմունքներ, խաղեր, օրինակ՝ ֆուտբոլ)։

5․ Մեկնելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ եղանակի տեսության հետ երթուղու անցման ողջ յամանակահատվածի համար։

6․  Դուրս մի եկեք արշավի ակնհայտ վատ եղանակային պայմանների դեպքում՝ առատ ձյան տեղումներից 2-3 օր հետո, մառախուղի, ցածր ջերմաստիժճանի կամ ուժեղ ձնահյուսի վտանգի առկայության դեպքում։

7․ Օրվա մութ ժամին դուրս գալ միայն երթուղու լավ իմացության, ցերեկային ժամին ակնկալվող երկար քայլքի դեպքում, իսկ վատ եղանակային պայմաններում՝ միայն փրկարարական աշխատանքների համար։

8․ Մանրակրկիտ ստուգել հանդերձանքը, սարքավորումները, սննդի պաշարները, մասնակիցների առողջական վիճակը, չտանել արշավի վատառողջ, թուլություն զգացող, հիվանդությունից հետո լիովին չապաքինված մարդկանց։ Ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածության ժամանակ հիվանդությունները սրվում են և կարող են հանգեցնել անսպասելի մահվան (օրինակ՝ թուլացած օրգանիզմում վերելքի ժամանակ ինտենսիվ ծանրաբեռնվածության կամ ցրտահարման պայմաններում կարող է առաջանալ սրտային անբավարարություն, որը կարող է հանգեցնել մահվան)։

9․ Բոլոր մասնակիցները պետք է իմանան վտանգները և պատճառները, որոնք կբերեն դժբախտության, պետք է կարողանան ժամանակին բացահայտել դրանք, ինքնուրույն գործողություններ չնախաձեռնեն վտանգների հաղթահարման համար, պահպանեն անվտանգության կանոնները։

10․ Չնախաձեռնել արշավ, վերելք կամ էկսպիդիցիա առանց փորձառու, հեղինակավոր ղեկավարի, ով լավ տիրապետում է երթուղուն։

11․ Անծանոթ տեղանքում շարժվել միայն լավ նշագծված երթուղով։ Հիշեք, որ երթուղին շրջանցելը հաճախ ավելի անվտանգ և արագ է, քան ուղիղ ճանապարհով։

12․ Երթուղի դուրս գալ վաղ առավոտյան, լավ հանդերձավորված, ունենալով անհրաժեշտ քանակի սնունդ և միայն փրկարար ծառայության կառավարման կետին կամ այլ անձանց ձեր երթուղու մասին տեղեկություններ հայտնելուց հետո, որպեսզի գոնե ինչ-որ մեկը տեղեկություն ունենա ձեր գտնվելու վայրի և երթուղու մասին։

13․ Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոտքերը պաշտպանելու վերքերի, կոշտուկների առաջացումից և ցրտահարությունից (օրինակ, հնարավոր վերքերի և կոշտուկների վայրերում նախապես փակցնել բժշկական կպչուն ժապավեն (лейкопластырь)։

14․ Երթուղին սկսել միայն սարքին (դիմացկուն, չորացված) կոշիկներով, հագուստով, գուլպաներով և ձեռնոցներով։

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com