Արշավ Անձավաջրի կիրճում
Հայաստանում կիրճերը շատ են։ Դրանցից մեկն է Անձավաջրի կիրճը, որը իր գեղեցկությամբ չի զիջում մեր մյուս կիրճերին։
Կիրճը գտնվում է Երևանից 97 կմ հեռավորության վրա, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտ։ Դեպի կիրճ արշավը կարելի է իրակնացնել Զանգակատնից Գորշասար բարձրանալուց հետո։ Գորշասարի գագաթից բաացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։
Անձավաջրի կիրճն ունի 3 կմ երկարություն, 3-5 մ լայնություն և 20-25 մ խորություն։ Այն իր հետաքրքրի և յուրօրինակ տեսքով հիացնում է բոլոր նրանց, ովքեր որոշել են քայլարշավ կատարել նման գեղեցիկ վայրում։
Հայաստանի կիրճերով քայլարշավներ կազմակերպելու համար բազմաթիվ երթուղիներ կան, որոնք բոլորն էլ հետաքրքիր ու գեղեցիկ են։