HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ԴՈՎԵՂԻ ՍԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Սբ Սարգիս եկեղեցի

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից 3կմ հարավ գտնվում է Սբ Սարգիս եկեղեցին, որը տեղացիների համար կարևոր նշանակություն ունի։ Հետաքրքիրն այն է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում կա 4 եկեղեցի, և բոլորն էլ կրում են Սբ Սարգսի անունը։ Բայց Դովեղի եկեղեցին տեղացիների համար ամենասիրելին է։ Այն տաքնված է Տավուշի խիտ անտառների մի յուրահատուկ գեղեցկության անկյունում։ Եկեղեցին 7֊րդ դարի կառույց է, ըստ պահպանված գրառումների 16-19րդ դարերում վերանորոգվել է։ Վերջին տարիներին նաև օծվեց եկեղեցու գմբեթի խաչը։

Դեպի Սբ Սարգիս կարելի է քայլարշավ կարարել Դովեղ գյուղից։ Անցնելով 5 կմ գեղեցիկ երթուղով Տավուշի անտառներով, դուք կտեսնեք հայ ճարտարապետության ևս մեկ հրաշալի կառույց։ Ամբողջ արշավի երկարությունը գյուղից դեպի եկեղեցի և հակառակը կկազմի 10 կմ։ 

Քանի որ եկեղեցին գտնվում է լեռան լանջին բարձրադիր վայրում, այնտեղից բացվող տեսարանն ուղղակի հիացնում է, երևում են Տավուշի խիտ անտառները իրենց ողջ հմայքով և հեռվում՝ Նոյեմբերյան քաղաքը։ 

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]