ԻԼԿԱՍԱՐ ԼԵՌ ԵՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՁՈՐ

Հայաստանի ևս մեկ գեղատեսիլ գագաթ է համարվում Իլկասարը։ Անվան ծագումնաբանությունը կապված է սարը իլիկի նմանացնելու հետ։ Տեղացիներն այն հաճախ անվանում են նաև Օձասար, հավանաբար կապված այն բանի հետ, որ լեռը օձառատ է։ Այն գտնվում է Արարատի մարզում, Նարեկ գյուղից 2,5կմ հարավ-արևելք։ Լեռան բարձրությունը կազմում է 1462մ, իսկ հարաբերական բարձրությունը՝ 400մ։ Իլկասարի գագաթին մնացել են հին ամրոցի ավերակներ։ Լեռան գագաթից գեղեցի տեսարան դեպի Արարատ լեռը, քառագագաթ Արագածը, Կոտուց լեռը, ինչպես նաև Երանոսի, Գեղամա և Երախի լեռնաշղթաները։

Հայաստանը հրաշագեղ կիրճերի երկիր է։ Դրանցից մեկն է Հրեշտակների ձորը, որը նույնպես գտնվում է Արարատի մարզում։ Կիրճը գտնվում է Դաշտաքար գյուղից 3,3կմ հեռավորության վրա Երախի լեռներում։ Այն իր յուրօրինակ տեսքով տարբերվում է Հայաստանի այլ կիրճերից։ Կիրճի տարածքում կա նաև բուժիչ հանքային ջրի աղբյուր։

Իլկասարից դեպի Հրեշտակների ձոր տանող եթրուղին կազմում է մոտ 10կմ և անցնում է Երախի լեռներով։

Լուսանկարներ

ilkasarler
Իլկասար լեռ

Իլկասար լեռան և Հրեշտակների ձորի երթուղին

Powered by Wikiloc

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]