HY
+374 44 880058
HY
+374 44 880058

Գութանասար անվան ծագումնաբանությունը

Ըստ ժողովրդական պատմվածքների Գութանասար լեռան լանջերին հաճախ լսվել է հայ մշակ գյուղացու երգը՝ գութանով հողը հերկելիս․

 

Գութանի երգը

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

                                             1887թ

Այստեղից էլ առաջացել է լեռան անվանումը՝ Գութանասար։
                                          

gutanasar-mountain
Գութանասար լեռը՝ ձմռանը

Գութանասար լեռան աշխարհագական դիրքը

Գութանասարը հանգած հրաբխային լեռնագագաթ է՝ Կոտայքի մարզում, պատկանում է Գեղամա լեռնաշղթային։  Գտնվում է Ֆանտան գյուղից մոտ 3կմ հարավ։ Բարձրությունը 2300մ է, հարաբերական բարձրությունը՝ 300-320մ։ Խառնարանը հարավային կողմից է, լեռնազանգվածն ունի հատած կոնի ձև։

gutanasar-mountain
Գութանասար

Գութանասար․ Բնական պաշարները

Գութանասար լեռը հարուստ է պեռլիտի և պեմզայի պաշարներով։ Պեռլիտը հրաբխային ապակի է, արտաքին տեսքից նման է 1-1,5մմ տրամագծով մարգարիտների, որոնք ունեն բնորոշ փայլ։ Լայն կիրառություն ունի շինարարության, սննդի արդյունաբերության(որպես գինու, գարեջրի, մրգային հյութերի ֆիլտր), դեղանյութերի արտադրության մեջ։

Պեմզան(չեչաքար) ծակոտկեն հրաբխային ապար է, լայն կիարառություն ունի հատկապես շինարարության մեջ։ Մասնակի օգտագործվում է նաև հուշանվերների, զարդերի արտադրության մեջ։

Գութանասար․ Բուսականությունը

Գտնվելով Գեղամա լեռների լեռնահամակարգում(Սևանա լճի ավազան)՝ Գութանասար լեռան բուսականությունը լեռնատափաստանային է, տեղ-տեղ, հատկապես գագաթային մասում՝ մարգագետնային։  Այստեղ գերակշռում են խոնավ լեռնատափաստանային լանդշաֆտները, կլիման բարեխառն է։ Գութանասար լեռան լանջերին աճում են սիգախոտ, կծմախոտ, փետրախոտ և այլն։ Հաճախ հանդիպում է դաշտամուկ, ճագարամուկ, խլուրդ, իսկ թռչնատեսակներից՝ կաքավ, ավելի ցածրադիր հատվածներում՝ լոր։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

13
Օգս

ԷԼԲՐՈՒՍ ԼԵՌ

ԵՐԿԳԼԽԱՆԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ Վեց աշխարհամասերի 7 ամենաբարձր գագաթների շարքում իր ուրույն տեղը գրավող «երկգլխանի» գեղեցկուհին ամեն տարի ընդունում է հարյուրավոր արկածախնդիրների, ովքեր համարձակվելով դիմակայել բոլոր սպասվող վտանգներին, որպես պարգև ստանում են գագաթից բացվող անմոռանալի տեսարանները։ 2-3 միլիոն տարի առաջ ի հայտ եկած հսկան հասցրել է նաև հայտնվել Ռուսաստանի յոթ հրաշալիքների ցուցակում։ Գիտնականները դեռևս չեն կարողանում համաձայնության...
Ավելին
Kazbek
16
Հլս

ԿԱԶԲԵԿ ԼԵՌ

ՍՊԻՏԱԿ ՀՍԿԱՆ ԿԱՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԶԲԵԿԻ ՄԱՍԻՆ Լեռներն իրենց անբացատրելի կախարդական ուժով իրենց գիրկն են կանչում հազարավոր արկածախնդիրների։ Ազատության տենչանքով, նորը բացահայտելու և չկրկնվողը տեսնելու ձգտումով լեռների այդ «քաջարի մարտիկները» շարունակում են հաղթահարել նորանոր գագաթներ, հասնել հորիզոնում նշմարվող բարձունքին ու շարունակել գնալ առաջ։ Մեծ Կովկասի լեռնաշղթայում վեր խոյացող սպիտակ հսկան դեռ վաղուց է լեռնագնացներին գերել...
Ավելին

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]