Главная страница » ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ
Արցախի անկախ պետականության հիմանական խորհրդանիշը Արցախի դրոշն է: Արցախի Հանրապետության պետական դրոշն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992 թվականի հունիսի 2-ին: Արցախի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող եւ դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով: Զարդանախշը խորհրդանշում է մայր Հայաստանից Արցախի բաժանումն ու անկախության հռչակմամբ վերամիավորումը:
Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատ7ման, քրիստոնեական հավատքի, անկախության և ազատության համար:
Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:
Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը:
Արցախի Հանրապետության պետական ինքնիշխանության և նրա տարածքում ապրող ժողովրդի միասնության խորհրդանիշն է համարվում պետական զինանշանը: Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը: Այն ընդունվել է 1992թ. նոյեմբերի 17-ին՝ հանրապետության գերագույն խորհրդի կողմից: Զինանշանանն իրենից ներկայացնում է թևերը պարզած արծիվ, որի գլխավերևում տարածված են արևի ճառագայթները, իսկ արծվի գլխին Արտաշեսյան արքայատոհմի թագն է, որը խորհրդանշում է հավերժություն, թագը մնայուն է, կրողները՝ սերունդներն են՝ անցողիկ: Այն կապվում է Արցախի տարածքում Տիգրան Երկրորդի կողմից կառուցված Տիգրանակերտ արքայանիստ քաղաքի հետ: Արծիվը խորհրդանշում է ուժը և անպարտելիությունը:
Պետական օրհներգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության խորհրդանիշն է: Այն ընդունվել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին Արցախի հանրապետության գերագույն խորհրդի որոշմամբ: Արցախի պետական օրհներգի խոսքերի հեղինակը Վարդան Հակոբյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Արմեն Նասիբյանը: Կից ներկայացնում ենք Արցախի պետքական օրհներքի խոսքերը․
Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք:
Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում:
Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ:
Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռով ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ`
Անհաղթելի մի բուռ աշխարհ:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]