HY+374 44 880058 armland8@gmail.com
HY+374 44 880058 armland8@gmail.com

Մարդը և լեռները

Լեռներ գնալը շատերի համար անիմաստ ու հոգնեցուցիչ զբաղմունք է, որոշների համար էլ այն թվում է սարսափելի ու վտանգավոր: Բայց այսպես կարող են մտածել միայն նրանք, ովքեր դեռ չեն եղել լեռներում:

Այդ դեպքում ի՞նչն է ստիպում լեռնագնացներին ընտել այդ <<վտանգավոր>> զբաղմունքը, հրաժարվել տաք անկողնուց ու բոլոր այլ առօրյա հարմարություններից ու, փոխարենը, ոտքով հաղթահարել տասնյակ կիլոմետրեր` գագաթ հասնելու նպատակով:

inchu-en-gnum-lerner
Կազբեկ լեռ

«Ինչու՞ են մարդիկ գնում լեռներ»

Հաճախ հարցնում են սկսնակ արշավակաները, կամ այն մարդիկ, ովքեր երբևէ չեն եղել լեռներում: Փորձառու արշավականներն ու լեռնագնացներն արդեն վաղուց ունեն այս հարցի պատասխանը: Ինչպես մեծն Վիսոցկին է ասում իր երգում «լեռներից ավելի լավ կարող են լինել միայն այն լեռները, որոնց վրա դեռ չես եղել»:

 

В суету городов и в потоки машин
Возвращаемся мы — просто некуда деться!
И спускаемся вниз с покорённых вершин,
Оставляя в горахсвоё сердце.

Так оставьте ненужные споры —
Я себе уже всё доказал:
Лучше гор могут быть только горы,
На которых ещё не бывал!

                                                      В. Высоцкий

Ոտքով երկար քայլք, ծանր ուսապարկ, բարդ վերելքներ… Այդ դեպքում  ինչու՞ են տարեցտարի ավելի շատ մարդիկ բարձրանում լեռներ:

Մարդիկ լեռներ են գնում շատ տարբեր պատճառներով: Մեկը գնում է հանգստանալու և քաղաքի անվերջանալի թոհուբոհից կտրվելու նպատակով, մյուսը վայրի բնության գեղեցկությունը վայելելու համար, ինչ-որ մեկը ցանկանում է հետաքրքրություն մտցնել իր կյանքում, իսկ ոմանք էլ ինքնաճանաչման համար:

 

Լեռները մեր ենթագիտակցության մեջ են

Խոսեցինք լեռներ գնալու զանազան պատճառներից, իսկ ովքե՞ր են եղել առաջին լեռներ բարձրացողները, մագլցողներն ու ծերպերում բնակվողները․․․

Վերջին բառակապակցությունը կհուշի, այո, նախամարդը։

Մեզ հասած բազմաթիվ ժայռապատկերներում կնկատեք մեր նախնիների ձեռքով նկարված կամ քանդակված այծյամներ, քարայծեր։ Իսկ քարայծերն, ինչպես հայտնի է, ապրում են բարձր լեռնային՝ ժայռային վայրերում։ Հետևաբար, որսի և ուտելիքի բնական պահանջը մղել է նախամարդուն ենթագիտակցաբար մագլցել ժայռեր և բարձրանալ լեռներ։ 

Մեր մարդատիպի ենթագիտակցության մեջ վաղուց ի վեր հստակ դրոշմված են լեռները։

 

Լեռներ գնալը պահանջում է մեծ ջանքեր, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական: Ամեն քայլի հետ շնչառությունն ավելի է դժվարանում, ոտքերը սկսում են չենթարկվել և ամեն քայլի հետ պետք է հաղթահարել ինքդ քեզ, վանել բոլոր բացասական մտքերն ու գիտակցել հանուն ինչի ես ցանկանում հասնել գագաթ:

Լեռները երբեք իրեց հյուրեին ձեռնունայն չեն ճանապարհում: Ամեն լեռ ու ամեն գագաթ ինչ-որ նոր բան է սովորեցնում:  Լեռները օգնում են վերաիմաստավորել կյանքի արժեքները և օգնում են ուրախանալ մանրուքներով: Դուրս գալով հարմարավետության գոտուց և մնալով մեն-մենակ բնության հետ՝ հեռու ժամանակակից տեխնոլոգիաներից և ինֆորմացիայի անվերջանալի հոսքից, մարդիկ սկսում են կյանքին այլ աչքերով նայել: Մարդիկ գիտակցում են, որ մարդկային հնարավորություններն անսահման են:

Լեռներում մարդիկ դառնում  են ավելի ուժեղ ու ինքնավստահ։ Նախկինում կարևոր թվացող շատ համոզմունքներ կորցնում են իրենց կարևորությունը, իրենց տեղը զեջելով բոլորովին այլ արժեքների: Եվ որքան շատ ժամանակ է մարդը անցկացնում լեռներում, այնքան ավելի շատ է փոխվում նրա աշխարհայցքը: Լեռներում արշարհն ավելի հետաքրքիր է:

Լեռները սովորեցնում են կարգապահություն: Առանց կարգապահության լեռներ գնալն ուղղակի անհնար է: Սովորեցնում են լինել համբերատար և կարեկցող: Այստեղ ամեն բան ու ամեն ոք անկեղծ է: Կարող ես քայլել ու ժպտալվ ողջունել ու բարի ճանապարհ մաղթել քեզ հանդիպակած եկով մեկ այն լեռենագնացի, ում նույնիսկ չես ճանաչում: Կորող ես յուրաքանչյուր պահին հույսդ դնել թիմակիցներիդ վրա, որովհետև լեռներում բոլորը մեկ ընտանիք են:

Միայն լեռներում են մարդիկ իրապես գիտակցում, որ բնության մի մասնիկն են:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ashkharhacuyc

ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ — ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՏԼԱՍԸ

Մովսես Խորենացու Աշխարհացույցը («Աշխարհացոյց») համարվում է միջնադարի աշխարհագրական հանճարեղ աշխատություններից մեկը։ «Աշխարհացույց» («Աշխարհացոյց») անվանումը նշանակում է Աշխարհի ատլաս (քարտեզների ժողովածու): Այն գրվել է V դարում և հետագայում (VII դարում) թարմացվել ու շարունակվել է Անանիա Շիրակացու կողմից։ Աշխատությունն իր մեջ ներառել է շուրջ 15 քարտեզ, որոնք կից ունեցել են համառոտ և ընդարձակ բնութագրեր։ Միջնադարում Մովսես Խորենացու...

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com