Главная страница » Արցախի հավատալիքները
Հավատալիքները՝ իրերի, կենդանիների, բույսերի, երկնային մարմինների, բնության երևույթների և այլնի հետ կապված, կրոնա-պաշտամունքային դրսևորումների համակարգ են։ Երբեմն հավատալիքներ են համարվել պաշտամունքի առարկաները։ Հավատալիքների առաջացման համար կարևոր նշանակություն են ունեցել բնության երևույթներն ու դրանց էության անբացատրելիությունը, բնակլիմայական առանձնահատկությունները, հասարակական կարգերը, սոցիալական պայմանները, սովորույթներն ու էթնիկական առանձնահատկությունները։
Ինչպես աշխարհի տարբեր ժողովուրդները, այնպես էլ հայերը ունեցել են իրենց հավատալիքները ու պաշտամունքի առարկաները։
Արցախցիներին հատուկ էր նաև բնության պաշտամունքը: Նախնադարյան վաղ ժամանակներից են սկզբնավորվում բնության անշունչ առարկաների և երևույթների ոգեղենացումը , մարդու և ոգեղենացած առարկաների, ինչպես նաև կենդանիների միջև պատկերացվող խորհրդավոր կապերի, փոխադարձ կերպարանափոխումների և այդ ամենի վրա մարդու կողմից հմայական ներգործության հավատալիքները:
Հին ժամանակներում լեռներին, ժայռերին, ծառերին, ջրին, կրակին, մթնոլորտային երևույթներին և կենդանիներին վերագրվում էին մարդկայնի հատկանիշներ, դրանց նակատմամբ մարդիկ երկյուղ էին տածում և դարձնում պաշտամունքի առարկաներ:
Այս տեսանկյունից Արցախում տարածված էր Քիրս լեռան պաշտամունքը: Պատահական չէ, որ Արցախի այժմյան գերբի վրա էլ, որպես սրբազան խորհրդանիշ պատկերված է Քիրս լեռը: Քիրս լեռան շուրջ բազմաթիվ ավանդազրույցներ են հյուսվել: Քիրս լեռան վրա բազմաթիվ ուխտատեղիներ կային և մարդիկ ծնկաչոք աղոթում էին լեռանը:
Պաշտում էին նաև այն ժայռը, որից պոկվել էր քարը: Երաշտի ժամանակ նրա մոտ մոմեր էին վառում, աղոթում, որպեսզի անձրև գար և կարկուտը չվնասեր: Քարերին վերագրվում էր հիվանդություններ բուժելու հատկություն: Շուշիում կար քամու խաչ կոչվող քարերի կույտ, որը բուժում էր ռևմատիզմը:
Տարածված էր նաև կրակի պաշտամունքը: Նորահարսին, ինչպես նաև նորածին երեխաներին երեք անգամ պտտեցնում էին խարույկի շուջը, իսկ երիտասարդները կրակի վրայով թռչում էին, այնուհետև, շուրջպար բռնում:
Երեկոյան լողանալիս մի կտոր կրակ (ածուխ) էին գցում ջրի մեջ, որպեսզի չարքերը փախչեին, քանի որ կրակը չարահալած էր: Փայտը վառելիս, եթե ձայն էր հանում, ասում էին, թե մեկը իրենցից բամբասում է, և որպեսզի իմանային, թե ով է բամբասողը՝ հերթով սկսում էին անուններ տալ և ում անվան վրա, որ դադարում էր ձայնը, ուրեմն ինքն էր բամաբասողը:
Կրակի պաշտամունքի հետ էր կապված նաև օջախի պաշտամունքը: Ընդհանրապես բոլոր օջախները սրբազան էին, դրանց մեջ չէր կարելի ավելորդ բաներ նետել կամ անարգանքով վերաբերվել: Նույնիսկ ավելացած մեռոնաջուրը լցնում էին օջախը, այն համարելով ամենամաքուր տեղը: Բացի դրանից օջախով երդվում էին, օջախող օրհնում և անիծում:
Հին ժամանակներում Արցախում ջուրը համարվում էր սրբազան: Ջրի մեջ արգելված էր թքելը: Արցախցիները ջրին, ինչպես նախկինում կրակին, տարբեր նվիրատվություններ էին կատարում: Նոր ամուսնացած կանայք առաջին անգամ ջրի գնալիս իրենց հետ որպես նվիրչաբերություն պետա է ցորեն տանեին, իսկ հիվանդները աքաղաղներ էին զոհաբերում, հուսալով, որ ջրի զորությունը կոգնի ապաքինվել:
Արցախի մեջ բուժիչ հատկություն ունեցող աղբյուրները շատ էին: Դրանցից էին Շուշիի ձորակի աղբյուրը, Վերին Սզնեքի «Կանաչ խաչը», Հղորդի գյուղի «Մոշ աղբյուրը»: Վերջինիս անունը կապված է նրա հետ, որ աղբյուրի մոտ շատ մոշի թփեր կային:
Արցախի մեջ հին ժամանակներում տարածված էր նաև ծառերի պաշտամունքը: Բոլոր գյուղերում մեծ ծառեր կային, որոնք նույնպես սրբազան էին համարմում, դրանց մոտ էլ բազմաթիվ զոհաբերություններ էին անում, նաև ծառի տերևներով գուշակություններ էին կատարում: Այդ սրբազան ծառերը և նույնսիկ դրանց ճյուղերը կտրելը մեծ մեղք էր համարվում, իսկ կտրողը խստորեն պատժվում էր:
Սրբազան ծառերից էր Սխտորաշենի հսկայական չինարի ծառը, որտեղ Համբարձման տոնին շրջակա գյուղերից ուխտավորներ էին գալիս, մոմեր վառում և կաթնապուր էին եփում ու բաժանում որպես մատաղ:
Արցախի ժողովուրդը հավատում էր, որ ծառի մոտի հողը նույնպես բուժիչ հատկություն ուներ:
Հին ժամանակներում արցախցիները հավկիթին մոգական զորություն էին վերագրում: Հավկիթը դնում էին ջրով լի թասի մեջ և ապա դնում այն առարկայի կողքին, որին պետք էր չար աչքից պաշպանել: Տների դռների դիմացի պատերին կախում էին գույնզգույն թելերով կյամ ուլունքներոց գեղեցիկ զարդարված հավկիթ, որը նույնպես ըստ հավատալիքների պետք է պաշպաներ չար աչքից: Եթե տուն մտնողը չար աչք էր ունենում, հացկիթը ճաքում էր: Գորգ ու կարպետ գործելու ընթացքում նունպես մարդիկ իրենց կողքին հավկիթ էին դնում: Նույնն անում էին նաև հաց թխելու ժամանակ: Զատիկի տոնին փեսայի մայրը հարսնացուի տուն բազմաթիվ նվերների հետ տանում էր նաև ներկած և զարդարած հավկիթ: