HY
+374 44 880058
HY
+374 44 880058

Արցախի Տնջրի ծառը

Տնջրի ծառի առեղծվածը

Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում՝ Ստեփանակերտից 37 կմ հեռավորության վրա է գտնվում Արցախ աշխարհի հրաշալիքներից մեկը՝ հսկա Տնջրի ծառը: Տնջրի ծառը համարվում է ԱՊՀ տարածքում ամենահինն ու ամենաբարձրը, որը մոտ 2040 տարեկան է: Դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակ ծառին շնորհվել է անձնագիր, որպես ՍՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառ:

Ըստ առասպելի ծառը տնկել է Տիգրան Մեծը։ Նույն ծառից եղել է 15 ճյուղ ևս՝ նաhանգերի թվով, բայց բոլորը չորացել են, միայն Արցախինն է ապրել և մեծացել։

Տնջրի ծառի հսկա չափերը

Չինարու չափերը պարզապես ապշեցնում են: Ծառն ունի 44 քառակուսի մետր մակերես, որտեղ կարող են տեղավորվել ավելի քան հարյուր մարդ:
Հսկա ծառի շրջագիծը հիմքում կազմում է 27 մետր: Տնջրիի բարձրությունը 54 մետրից ավելի է, համեմատության համար նշենք, որ դա մոտավորապես 18 հարկանի շենքի բարձրության է: Չինարու սաղարթի ստվերի մակերեսը կազմում է ավելի քան 1400 քառակուսի մետր:
Հսկան իր արտասովոր մեծ չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին:

tnjri
Արցախի Տնջրի ծառը

Տնջրին՝ որպես ուղտատեղի

Դարեր շարունակ արցախցիները ծառը սրբացրել են ու այն դարձել է ուղտատեղի: Ծառի փչակում մարդիկ գրություններ են կատարում։ Թեև մոմ վառելն արգելված է, սակայն այցելուները մոմ վառում են հենց ծառի փչակում, ինչը վտանգում է ծառի գոյությունը: Գուցե հաջորդ ավանդությունը հենց այս մարդկանց մասի՞ն է: Համարվում է, որ եթե մարդը փչացնի սուրբ ծառը, ապա նրան կմնա ապրելու ընդամերը յոթ օր:

tnjri
Արցախի Տնջրի ծառը
Պատմական ակնարկ

Ժամանակին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը նույնիսկ թոշակ է նշանակել ծառի համար: Տարեկան 300 ռուբլու դիմաց մոտակա Սխտորաշեն գյուղի բնակիչները խնամում էին դարավոր ծառը, որը ապրել է արքաների, իշխանների, մելիքների, մարզկոմների օրոք ու բարեհաջող շարունակում է կանաչել ու աճել Արցախի նոր ղեկավարության օրոք:
Այս ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին և շատ ուրիշներ:
Ծառի տակից բխում է մի հորդառատ և սառնորակ աղբյուր: Աղբյուրը դարեր շարունակ հագեցրել է շինականների ծարավը, սնել հսկա չինարին: Ըստ պահպանված վիմագիր արձանագրության, աղբյուրը կառուցել են սխտորաշենցի Հովհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայելյանը և Մանաս Գասպարյանը:

Տնջրու աղբյուրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվում է հին Սխտորաշեն գյուղատեղին: Պահպանվել են միանավ եկեղեցին, գերեզմանատունը և այլ կառուցվածքների հետքեր: Եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում, իսկ գերեզմանատան տապանագրերից մի քանիսն ունեն ավելի վաղ շրջանի թվագրություններ: Նոր Սխտորաշենը գտնվում է նույն լեռնալանջի բարձունքում:

Կարդացե՛ք նաև
gndevanq

ԳՆԴԵՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Հայաստանի հրաշագեղ անկյուններից մեկը Վայոց ձորի մարզն է։ Այն իր ռելիեֆով և բազմազան բնական լանդշաֆտներով դեպի իրեն է ձգում բնություն սիրողներին։ Այստեղ շատ են բնական և ձեռակերտ հուշարձանները։ Դրանցից մեկն էլ Գնդեվանք վանական համալիրն է։ Այն գտնվում է Գնդեվազ գյուղից արևմուտք, Արփայի գեղատեսիլ կիրճում՝ գետի ձախ ափին։ Վանական համալիրը կառուցվել է 10-17-րդ դարերում։ Սյունյաց իշխան...
Ավելին

ԴՈՎԵՂԻ ՍԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Սբ Սարգիս եկեղեցի Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից 3կմ հարավ գտնվում է Սբ Սարգիս եկեղեցին, որը տեղացիների համար կարևոր նշանակություն ունի։ Հետաքրքիրն այն է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում կա 4 եկեղեցի, և բոլորն էլ կրում են Սբ Սարգսի անունը։ Բայց Դովեղի եկեղեցին տեղացիների համար ամենասիրելին է։ Այն տաքնված է Տավուշի խիտ անտառների մի յուրահատուկ գեղեցկության...
Ավելին
kobayr

ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆՔ

Քոբայր Միջնադարի աչքի ընկնող պատմաճարտարաետական հուշարձաններից մեկն է Քոբայրը։ Ամրակուռ ժայրերով շրջապատված վանքի պատմությունը կապված է հայկական միջնադարյան նշանավոր երկու տների՝ Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների հետ։  Անվան ծագումը կապված է այր (վրաց․ քոբ- քարայր) բառի հետ։  Վանական համալիրը եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը։ Նրա հետ են կապվում...
Ավելին

ԱՐԴՎԻԻ ՎԱՆՔ

Հայաստանի հնագույն գյուղերից է համարվում Արդվին, որը գտնվում է Լոռու մարզում՝ մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա։ Այն կապում են Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի անվան հետ։ Գյուղը նշանավոր է Հովհան Օձնեցու վանքով, որը նաև անվանում են Սրբանեսի վանք։ Այն գտնվում է գյուղի հյուսիսարևմտյան եզրին։  Համալիրը բաղկացած է երկու ոչ մեծ եկեղեցուց, զանգակատնից, կացարանների և տնտեսական շինությունների...
Ավելին

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com