HYRU
+374 44 880058
HYRU
+374 44 880058

ԱՐՑԱԽ, ԹԵ՞ ՂԱՐԱԲԱՂ

Անվան ստուգաբանությունը

Արցախ, թե՞ Ղարաբաղ

Յուրաքանչյուր անվան մեկնաբանություն, եթե նույնիսկ այն կողմնակալ է, կարևոր է իր գոյությամբ, որովհետև ավելի դյուրին է դարձնում իրական պատմության ու ճշմարտության վերհանումը:

Արցախը տարբեր անուններով է կոչվել իր պատմաքաղաքական կյանքի տարբեր շրջաններում՝ Ադախ, Արցախ, Խաչեն, Արևելք, Արևելից կողմանք, Աղուանից կողմանք, Աղուանք՝ X-XII դդ., Առան էր կոչվել նույն շրջանում և XIII-XIV դդ., ապա Ղարաբաղ՝ սկսած XIV դարավերջից :

Արցախ տեղանվան այլ ձևերն էին՝ Արձախ, Արդախ և այլն: Հնչյունական կառուցվածքի տեսանկյունից սրանք կարող են գալ  ար-դի-ախ նախաձևից, որի բուն իմաստը <<ջրառատն>> է՝ ար-<<ջուր>>, -դի-<<շատ>>, -ախ-<<ջուր>>: Հնուց ի վեր Արցախը հայտնի է իր հանքային և սառնորակ աղբյուրներով: Արցախի տեղանքը խիստ կտրված է բազմաթիվ գետերով, մեծամասամբ Կուրի վտակներով: Արցախի հիմնական հատկանիշներից մեկը ջրառատությունն է, որը համընկնում է Արցախ անվան <<առատաջուր>> իմաստին:

Ժողովրդական ստուգաբանություն

Արցախ, թե՞ Ղարաբաղ

Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից տանընդոստած Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազուններ»։

Համոզված ենք, որ ձեզանից շատերը լսած կլինեն Ղարաբախ անվան ստուգաբանության մասին: Շատերը այն թարգմանում են որպես սև այգի: Ղարա բառը թյուրքական լեզուներում իսկապես օգտագործվում է սև իմաստով, բայց այն նաև ունի մի քանի այլ իմաստներ, որոնք են՝ մեծ, խիտ, մուգ: Իսկ <<բաղ>> արմատը թարգմանվում է որպես այգի:

Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Արցախի հակամարտության կարգավորմանն ուղղված բազմաթիվ նյութերում և ելույթներում հաճախ հանդիպում են սխալ ձևակերպված եզրույթներ: Եթե Ադրբեջանի կողմից այդպիսի տերմինների օգտագործումը հստակ մշակված քաղաքականության արդյունքն է, ապա հայերիս մոտ դա անտեղյակության արդյունքն է: Ամենից հաճախ թույլատրվող սխալներից մեկը «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի կիրառումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի փոխարեն: Լեռնային Ղարաբաղը որպես այդպիսին պատմական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ընկած է Դաշտային Ղարաբաղի և Զանգեզուրի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավ-արևելյան լեռնաշղթան։

Կրճատ Լեռնային Ղարաբաղ էր կոչվում նաև նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ԽՍՀ) Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը ձևավորվել է 1923 թվականին: Այն ուներ մոտ տ 4.400 կմ² տարածք և այն մասամբ է մտնում ներկայիս ԼՂՀ կազմի մեջ:  Ներկայիս ԼՂՀ-ն ամբողջությամբ չի ներառում Լեռնային Ղարաբաղը, և ամենակարևորը տվյալ տերմինն օգտագործելով մենք դուրս ենք թողում ազատագրված 7 շրջանները: Ադրբեջանը ԼՂ եզրույթի կիրառումով մի կողմից 7 շրջանները համարում է առանձին գրավյալ տարածքներ, մյուս կողմից դա համապատասխանում է ադրբեջանական կողմից առաջ քաշվող այն թեզին, թե Ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը (ԼՂԻՄ նմանությամբ) ինքնավարության ստեղծումն է Ադրբեջանի կազմում: Այս դեպքում առնվազն անտրամաբանական և անթույլատրելի է մեր կողմից նման բառակազմի օգտագործումը:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

 

Կարդացե՛ք նաև
gndevanq

ԳՆԴԵՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Հայաստանի հրաշագեղ անկյուններից մեկը Վայոց ձորի մարզն է։ Այն իր ռելիեֆով և բազմազան բնական լանդշաֆտներով դեպի իրեն է ձգում բնություն սիրողներին։ Այստեղ շատ են բնական և ձեռակերտ հուշարձանները։ Դրանցից մեկն էլ Գնդեվանք վանական համալիրն է։ Այն գտնվում է Գնդեվազ գյուղից արևմուտք, Արփայի գեղատեսիլ կիրճում՝ գետի ձախ ափին։ Վանական համալիրը կառուցվել է 10-17-րդ դարերում։ Սյունյաց իշխան...
Ավելին

ԴՈՎԵՂԻ ՍԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Սբ Սարգիս եկեղեցի Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից 3կմ հարավ գտնվում է Սբ Սարգիս եկեղեցին, որը տեղացիների համար կարևոր նշանակություն ունի։ Հետաքրքիրն այն է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում կա 4 եկեղեցի, և բոլորն էլ կրում են Սբ Սարգսի անունը։ Բայց Դովեղի եկեղեցին տեղացիների համար ամենասիրելին է։ Այն տաքնված է Տավուշի խիտ անտառների մի յուրահատուկ գեղեցկության...
Ավելին
kobayr

ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆՔ

Քոբայր Միջնադարի աչքի ընկնող պատմաճարտարաետական հուշարձաններից մեկն է Քոբայրը։ Ամրակուռ ժայրերով շրջապատված վանքի պատմությունը կապված է հայկական միջնադարյան նշանավոր երկու տների՝ Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների հետ։  Անվան ծագումը կապված է այր (վրաց․ քոբ- քարայր) բառի հետ։  Վանական համալիրը եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը։ Նրա հետ են կապվում...
Ավելին

ԱՐԴՎԻԻ ՎԱՆՔ

Հայաստանի հնագույն գյուղերից է համարվում Արդվին, որը գտնվում է Լոռու մարզում՝ մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա։ Այն կապում են Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի անվան հետ։ Գյուղը նշանավոր է Հովհան Օձնեցու վանքով, որը նաև անվանում են Սրբանեսի վանք։ Այն գտնվում է գյուղի հյուսիսարևմտյան եզրին։  Համալիրը բաղկացած է երկու ոչ մեծ եկեղեցուց, զանգակատնից, կացարանների և տնտեսական շինությունների...
Ավելին

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com