Главная страница » Ծիծեռնավանք․ Արցախի գանձերը
Վաղ միջնադարի հայակական ճարտարապետության կարևոր կառույցներից մեկն է համարվում Ծիծեռնավանքը: Եկեղեցին գտնվում է Արցախում, Քաշաթաղի շրջանի նույնանուն գյուղի հյուսիսարևմտյան եզրին՝ Աղավնո գետի ափին: Աղբյուրներում Ծիծեռնավանքն առաջին անգամ հիշատակում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը հիշատակում Է Սյունիքի եկեղեցիների շարքում՝ որպես նա¬հանգի 30 նշանավոր վանքերից մեկը, որը պատկանում էր Տաթևի թեմին։ XIII դ. վանքի շրջակայքում տարածվող Ծիծեռուվանք գյուղը Տաթևի վանքին տարեկան վճարում էր 10 արծաթ հարկ։ Հարկի չափը վկայում է գյուղի միջինից փոքր ինչ մեծ շեն լինելը։ Թովմա վարդապետ Վանանդեցին Հայաստանի մեծ սրբավայրերին նվիրված իր ներբողում անդրադառնում Է նաև Ծիծեռնավանքին, անվանելով այն փառահեղ անցյալ ունեցող վանք։
Վանքը արժեքավոր դեր ունի ոչ միայն Հայաստանի, այլ համայն քրիստոնյա աշխարհի համար: Վանքը հայտնի է Ծիծեռնավանք, Ծիծառնավանք, Ծիծեռնակավանք, Ծիծառնեկու, Ծիծառնա-, Ծիծառնո-, Ծիծառնու-, Ծիծեռնակի- վանք անվանումներով։ Հանրահռչակ պատմագետ ու միաժամանակ վարդապետ ու հոգևորական Ղևոնդ Ալիշանը, հիմնվելով պատմական գրքերի վկայությունների վրա, այդ անվան ստուգաբանությունը կապում է Պետրոս առաքյալի հետ։ Ըստ ավանդության՝ այստեղ է թաղված Պետրոս առաքյալի ճկույթը: Հնում ծիծեռն նշանակել է ճկույտ: Միջնադարյան աղբյուրներից մեկում Ծիծեոնավանքն անվանվում է Մատնեվանք, ինչն նույնպես կապ ունի Պետրես առաքյալի մատի այստեղ թաղված լինելու հետ կապված առասպելի հետ: Կա նաև այլ կարծիք, համաձայն որի վանքն իր անվանումը ստացել Է ժո¬ղովրդի սիրած և պաշտամունքի առարկա թռչնի՝ ծիծեռնակի անվանումից։
Ծիծեռնավանքը հիմնադրվել է 4-րդ դարում և պատկանում է եռանավ բազիլիկ տիպի եկեղեցիներին:
Ծիծեռնավանքը հնում եղել է հեթանոսական տաճար, որը քրիստոնեության ընդունումից հետո վերափոխվել է քրիստոնեական եկեղեցու: Նվիրված է եղել Աստղիկ դիցուհուն:
Ինչպես նշեցինք, եկեղեցին եռանավ բազիլիկ է, ունի ուղղանկյուն հատակագիծ: Տաճարն ունի արևելքից արևմուտք ձգվածություն։ Երկարությունը 25,6 մետր է, լայնությունը՝ 12,5 մետր։ Եղեղեցին ունի մի քանի շատ ընգծված առանձնահատկություններ: Առանցնահատկություններից մեկն այն է, որ արևմտայն ճակատում մուտք չունի, ինչը բնորոշ է հեթանոսական տաճարներին և ևս մեկ անգամ փաստում է այս վայրում նախկինում հեթանոսական տաճար լինելու մասին: Եկեղեցու խորանի վերևում կա կամարակապ սրահ, ինչը եզակի է հայկական ճարտարապետության մեջ, բեմում չունի լուսամուտներ, բացակայում են թաղակիր կամարները: Արտաքին հարդարանքը շատ զուսպ է: Եկեղեցու պատերին պահպանվել են մի շարք վաղքրիստոնեական խաչային հորինվածքներ և քանդակներ: Տարածքում կան տարբեր ժամանակաշրջանների մի շարք խաչքարեր և տապանաքարեր։ Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների, ներսը վաղ միջնադարի հայկական այլ ճարտարապետական հուշակոթողների նմանությամբ հարուստ հարդարանք ունի։ Հյուսիսային պատին պահպանվել է որմնանկարի մի հատված՝ երկու սրբերի պատկերով։
Ծիծեռնավանքը բարգավաճել է XVII–XVIII դդ., երբ կառուցվել են պարիսպը` կամարակապ մեծ դարպասով, հարավային կողմում՝ սեղանատունը, դատավարության սրահը, նորոգվել եկեղեցին։
Մատենագրական նյութերում վանքի մասին պահպանվել են մի շարք ավանդազրույցներբ։ Ալիշանը ներկայացնում է մի պատմություն, ըստ որի շինարարներին օձի կողմից թունավորված ճաշի մասին զգուշացնում է ագռավը, սական նրանք սկզբնապես չհասկանալով սպանում են թռչունին, հետո արդեն թաղում են, տեղն անվանելով «Ագռավի գերեզման»։ Եկեղեցու կենտրոնական նավի հյուսիսային մույթերից մեկի վրա իրաի փաթաթված երեք օձերի եզակի հարթաքանդակ կա, որն էի ըստ երևությին այս ավանդության հիմք է հանդիսացել:
Եկեղեցին մեծ ուղտատեղի է եղել, որտեղ տոն օրերին, հատկապես Համբարձման և Սուրբ Խաչի տոների ամբողջ Արցախից և Սյունիքից հազարավոր ուղտավորներ են եկել:
Արցախյան 3-րդ պատերազմից հետո եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցավ նաև Քաշաթաղի շրջանում, որտեղ գտնվում է նաև 5-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]