HYRU
+374 44 880058
HYRU
+374 44 880058

ԱՐՓԻ ԼԻՃ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

Արփի լիճ ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին: Այն զբաղեցնում է 25000 հեկտար տարածք  և տեղկայված է Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին:

Ազգային պարկի ստեղծման գլխավոր նպատակը լճի մերձակայքում գտնվոց բուսական և կենդանական աշխհարհի պաշպանությունն է: Պարկը բաղկացած է արևմտյան, արևելյան, Արդենիսի, Ալվարի, և Ախուրյանի կիրճ տեղամասերից: Արևմտյան և արևելյան տեղամասերը իրարից բաժանվում են Հայաստան-Վրաստան մայրուղիով: Ազգային պարկը սահմանակից է Թուրքիային` արևմուտքում և Վրաստանին` հյուսիսում:

Խիստ կլիմայի ու մեծ բարձրությունների պատճառով, Ջավախքի սարահարքում

տիրապետում են անտառազուրկ լեռնային տափաստանները, մերձալպյան և ալպյան

մարգագետինները:

Հայաստանում գրանցված 366 թռչնատեսակներից մոտ 225-ը հանդիպում են Արփի լճում:  Լիճը շատ հետաքրքիր տարածք է համարվում  թռչնադիտարկումների  համար:

Արփի լիճը, որը ՀՀ-ում մեծությամբ երկրորդն է, գտնվում է 2023 մ բարձրության վրա: Արփիից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Լճի միջին խորությունը կազմում է 1.6 մ:
1951 թ-ին լիճն արհեստականորեն մեծացրել են՝ դարձնելով այն ջրամբար, որի ծավալը հասնում է 100մ ³: Ջուրը առավելագույն մակարդակի է հասնում հունիս ամսին:

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու բոլոր համայնքներն իրենց խմելու ջուրն ստանում են «Արփի լիճ» ազգային պարկի սահմաններում գտնվող բնական աղբյուրներից:

Ձմռանը լիճն ամբողջությամբ սառցակալում է։ Լճի ափին է գտնվում Պաղակն բնակավայրը, որտեղ գրանցվել է ՀՀ ամենացածր ջերմաստիճանը (-46):

Լճի շրջակայքն ունի հարուստ կենդանական աշխարհի բազմազանություն: Մերձակա տարածքներում բնակվում են թռչնատեսակներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Անհետացման եզրին գտնվող ջրասամույրը (Lutra lutra) այս տեղամասում բնակվող այն կաթնասուններից է, որը գրանցված է միջազգային կարմիր գրքում: Արփի լճի հիմնական բնակիչն է հայկական որորը։ Նույնիսկ լճում այս թռչունները իրենց կղզին ունեն, որտեղ նստած հետևում են ազգային պարկի հյուրերի անցուդարձին՝ կղզուց թռչելով ափ, ափից՝ կղզի։ Բնակվում են բարձրադիր լեռնային լճերի շրջակայքում։ Թվաքանակով ամենամեծ պոպուլյացիան Հայաստանում է՝ Սևանա, Արփի լճերի, Արաքս, Հրազդան և Ախուրյան գետերի շրջակայքում։  Գտնվում են Արփի լիճ ազգային պարկի պահպանության տակ։

Արփի լճի տարածքում բնակվող մի շարք թռչունների տեսակներ գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և որոշ տեսակներ վտանգված են կամ գտնվում են անհետացման եզրին` միջազգային մակարդակով: Մեծաթիվ թռչուններ շարունակում են տուժել ոռոգման նպատակով ջրի անարդյունավետ օգտագործման և լճի մակարդակի անընդհատ տատանումների, լճի ափամերձ տարածքում գյուղատնտեսական կենդանիների չկանոնակարգված արածեցման, խոտհնձի ազդեցության պատճառով:

«Արփի լիճ» ազգային պարկում պահպանվում է նաև Դարևսկու իժը, որին կարելի է հանդիպել միայն այստեղ:

Ազգային պարկը շատ գեղեցիկ վայր է արշավների սիրահարների համար։ Այստեղ ամռանը զով է անգամ ամենաշոգ ամիսներին, շատ են տեղումները։ Այդ իսկ պատճառով Արփի լճի երթուղին հիանալի տարբերակ է քաղաքից կտրվելու և ամռան տապից խուսափելու համար։ Հունիս-հուլիս ամիսներին Արփի լճի շրջակայքը լի է թրաշուշանի տեսակներով:

Լճի արևելյան մասում է գտնվում Արփի լեռը, որն ունի 2200 մ բարձրություն։ Երթուղին շրջանային է, սկսվում է ազգային պարկի գլխավոր մուտքի կողմից՝ լճի մոտից։ Արփի լիճը ամբողջ երկայնքով շրջապատված է կանաչ եղևնիներով։ Արշավի առաջին մասը անցնում է անտառի միջով, այնուհետև ռելիեֆը փոխվում է մարգագետնայինի մինչև լեռան գագաթ։ Գագաթից երևում է Արփին իր ամբողջ գեղեցկությամբ, Ջավախքի ու Եղնախաղի լեռները։ Լեռան վերելքին հաջորդում է թեթև քայլարշավը լճի երկայնքով ճերմակ որորների ուղղորդությամբ, որոնք տագնապած սավառնում են Արփի լճի վրայով։

Այս երթուղին համարվում է ArmLand ակումբի հեղինակային երթուղիներից մեկը։ Առաջին անգամ ակումբը իրականացրել է արշավ Արփի լճի ավազանում 2015 թ-ին։

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Գոհար Սարգսյանի

Այլ հետաքրքիր նյութեր

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com