HY
+374 44 880058
HY
+374 44 880058

Աբուլ լեռ և Փարվանա լիճ․ Արշավ Ջավախքում

Ջավախքի զարդերը՝ Աբուլ լեռը, Փարվանա լիճը, Խերթվիսի բերդը, Վարձիա քարանձավային վանական համալիրը

Բազմօրյա արշավները՝ Ջավախքում, միշտ հետաքրքիր և ամեն տարի մեկը մյուսից տարբերվող են լինում։ Արդեն տարիներ շարունակ իրականացնում ենք արշավներ Ջավախքում` մեծամասամբ Աբուլ լեռան վերելքով։
Այս տարի մեր ակումբի երկօրյա արշավի շրջանակներում հերթական անգամ ուղևորվեցինք Ջավախք։ Մեր ճանապարհն անցավ սկզբում Մադաթափա լճով՝ դեպի Նինոցմինդա, ապա ուղևորվեցինք Վարձիա քարանձավային քաղաք և Խերթվիսի բերդ։ Ճանաչողական և շատ հետաքրքիր այցերից հետո ուղևորվեցինք Աբուլ գյուղ, որից քիչ հեռու պիտի տեղակայեինք մեր վրանային ճամբարը։
Վրանային գիշերակացին հետևեց վաղ առավոտյան վերկացը․ դե ինչ, արևածագ, սկսեցինք վերելքը․․․

Աբուլ լեռ

Աբուլ լեռը հանդիսանում է Ջավախքի տարածաշրջանի ամենաբարձր հանգած հրաբուխը (3301մ)։ Գտնվում է Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանում, Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում։ Լեռան լանջերը ծածկված են տարբեր չափերի քարացրոններով, իսկ առանձին հատվածներում՝ ալպյան մարգագետիններով։ Գագաթից բացվում է չքնաղ տեսարան դեպի Ջավախքի լեռները, ողջ Աբուլ — Սամսարի լեռնաշղթան և Փարվանա լիճը։
Աբուլ լեռն ունի երկու լեռնագագաթ՝ Մեծ Աբուլ (Դիդի Աբուլի)՝ 3301մ, և Փոքր Աբուլ (Պատարա Աբուլի)՝ 3290մ։

Փարվանա լիճ

Փարվանա լիճը գտնվում է Հայկական Լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Նինոծմինդայի տարածաշրջանում՝ Աբուլ Սամսարի և Ջավախքի լեռնաշղթաների միջև, 2074մ բարձրության վրա, ներկայումս համարվում է Վրաստանի ամենամեծ լիճը։

Փարվանայի հինական սնուցումը ստորգետնյա է, լճից սկիզբ է առնում Փարվանա (Թափառվան) գետը, վերջինս Կուր գետի աջակողմյան վտակն է, որը Խերթվից գյուղի մոտ կրկին միախառնվում է Կուրին։

Փարվանան անտարբեր չի թողել նաև բազմաթիվ պոետների և բանաստեղծների։ Վերջիններս բաղմիցս հիշատակել են ողջ Ջավախք աշխարհն ու հատկապես Փարվանան՝ իր  գեղեցկությամբ ու փառահեղությամբ։ Դրանցից հատկանշական է Հ․ Թումանյանի «Փարվանա» բալլադը․

 

Հատված «Փարվանա» բալլադից

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Խերթվիսի բերդ

Խերթվիսը ֆեոդալական ժամանակաշրջանի միջնադարյան բերդ է Վրաստանում, պատմական Ջավախք գավառում, ժամանակակից Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում։ Գտնվում է համանուն գյուղում, Կուր և Փարվանա (Թափարվան) գետերի միախառնման վայրում՝ կառուցված մեծ բլրի վրա։
Ըստ վրացական ավանդության բերդը դիմագրավել է Ալեքսանդր Մակեդոնացու զորքերին։
985 թվականին բերդում կառուցվել է եկեղեցի։ XIII դարում մոնղոլները գրավել և ավերել են բերդը։ 1283 թվականի երկրաշարժից փլվել են բերդի պատերի մեծ մասը։ Բերդը վերանորոգվել է 1354-1356 թվականներին։ XVIII դարում բերդին տիրել են թուրքերը։ 1828 թվականին բերդը գրավել են ռուսական զորքերը, որից հետո այն կորցրել է իր պաշտպանողական նշանակությունը։

Վարձի քարանձավային վանական համալիր

Սկսած XV դարից Գտչավանքը մեծ դեր էր խաղում Դիզակի, ինչպես նաև ամբողջ Հայաստանի հոգևոր, գիտական և մշակութային կյանքում: Դարերի ընթացքում այստեղ ստեղծվել և պահվել էր ձեռագրերի եզակի հավաքածու, որի մեծ մասը պահպանվել է մինչև մեր օրերը: XIX դարում Գտչավանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանդյանը 18 տարի շարունակ գրել է պատմագիտական և ազգագրական մի ձեռագիր աշխատություն, որն ամբողջությամբ պահպանվում է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Գոհար Սարգսյանի

Այլ ուղղություններ՝ Վրաստանում

Կարդացեք նաև

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]