HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ՓԱՌԱԿԱՏԱՐ ԼԵՌ

Փառակատար լեռ

Փառակատար լեռը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Լեռան բացարձակ բարձրությունը 2528մ է։

Լեռան գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Վայքի լեռները, Կեչուտի ջրամբարը, Զանգեզուրի լեռները և Արտավանի լիճը (Ալլիճ)։ 

Փառակատար լեռան վերելքը սովորաբար սկսում ենք Ուղեձոր գյուղից։ Բարձրանում ենք գագաթ, այնուհետև լեռան հակառակ լանջով՝ 8րդ դարի կիկլոպյան անանուն բերդի ավերակները շրջանցելով, իջնում ենք Արտավան կամ Ալ լճի ափ։ 

 

Արտավանի լիճ կամ Ալլիճ

Արտավանի լիճը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Արտավան գյուղից մոտ 2,5կմ հյուսիս-արևելք։ Լիճն ունի յուրօրինակ և շատ հետաքրքիր արտաքին տեսք, շատ նման է քարտեզի և այդ իսկ պատճառով էլ առավել հայտնի է աշխարհի քարտեզ անվանումով։

 

parakatar-ler

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԲԼՈԳ
/Տեսնել բոլորը

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]