ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

ՀՀ Գեղարքունիքի մարզում է գտնվում է Սևան ազգային պարկը: Ազգային պարկը ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին:  Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Սևան ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանը: «Սևան ազգային պարկ»-ի տարածքի մեծ մասը զբաղեցնում է  հենց Սևանա  լիճը:

Սևան ազգային պարկի տարածքը բաժանվում է 4 տարածքագործառնական գոտիների՝ արգելոցներ, արգելավայրեր, ռեկրեացիոն և տնտեսական։

Սևան ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ: 39 թռչնատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։ Դրանցից մեկը՝ Հայկական որորը  էնդեմիկ տեսակ է։

Ազգային պարկը ստեղծվել է կարևորագույն բարձր լեռնային լճային էկոհամակարգի, ձկների (Սևանի իշխան, Սևանի բեղլու, Սևանի կողակ), բույսերի և կենդանիների էնդեմիկ տեսակների, այդ թվում էնդեմիկ հայկական որորի, չվող ջրլող թռչունների հանգստատեղերի պահպանության նպատակով:

Ազգային պարկի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով Սևանավանքը (10-րդ դ.), Հայրավանքը (12-րդ դ.), Վանեվանքը (10-րդ դ.), Նորատուսի բազմաթիվ խաչքարերը և այլն):

Կա նաև Սևան ազգային պարկին նվիրված թանգարան: Թանգարանում ցուցադրված է Սևան ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև պատմության և կենցաղի մասին պատմող բազմազան հավաքածու: Հատկապես աչքի է ընկնում թռչունների հարուստ հավաքածուն: Իսկ թանգարանի զարդն է համարվում Սևանա լճից երբևէ բռնված ամենամեծ իշխան ձուկը՝ 16 կգ քաշով և 95 սմ երկարությամբ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՐԴԵՐԸ
baberdmonastery

ԲԱԲԵՐԴ

Արարատի մարզ, Խոսրովի պետական արգելոց, «Գիլան» արգելավայր Արարատի մարզում՝ Խոսրովի արգելոցի «Գիլան» արգելավայրի տարածքում, որտեղ միախառնվում են Ազատ գետի Աղջո ու Գլան վտակները, պահպանվել են Բաբերդ բնակատեղիի հետքերը։ Վերջինս վաղ միաջնադարյան բնակատեղի է, որը, ըստ մեզ հասած վերջին տվյալների՝ հայաթափումից հետո, ունեցել է փոքրաթիվ բնակչություն՝ 96 հոգի, բնակչության հիմնական մասը մահմեդական (իսլամ)։ Պատմական ստույգ տեղեկություններ...

ՑԼԻԿ ԱՄՐԱՄԻ ԲԵՐԴ

Բերդի մասին Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին է գտնվում միջնադարյան Հայաստանի հզոր ամրոցներից մեկը՝ Տավուշի բերդը կամ այլ կերպ՝ Ցլիկ Ամրամի բերդը։ Այն հիշատակվում է 10-րդ դարից։ Սկզբից եղել է Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայրը՝ հիմնականում Ցլիկ Ամրամինը, այնուհետև անցել է Կյուրիկյան իշխանատոհմին։ 12-13-րդ դարերում այն արդեն Զաքարյանների տիրապետության տակ էր։ Հիմնադրման ստույգ թվականը հայտնի...

ԿԱԾԱՐԵԹԻ ԲԵՐԴ

Բերդի մասին Տավուշի մարզը լի է տասնյակից ավելի բերդերով և ամրոցներով։ Դրանցից մեկն է Կածարեթի բերդը։ Մոտ 50 մ երկարությամբ,  20 մ լայնությամբ բերդը գտնվում է Տավուշ գյուղի հարավային կողմում։ Դղյակի տակ կա վիմափոր քարայր, որը մուտք ունի միայն հյուսիսարևելյան կողմից։ Այցելուները մտնելով նախ տեսնում են մի փոքր քարայր, որից մի այլ մուտք տանում է վիմափոր...

ԿԱՅԱՆ ԲԵՐԴ

Երեք կողմից Լոռվա խոր ձորերով ու գահավեժ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա է գտնվում Հայստանի ամրակուռ բերդերից մեկը, որը բազմիցս նեցուկ է ծառայել Հաղպատի վանքի միաբանության և շրջակա գյուղերի բնակչության համար։ Խոսքը Կայան բերդի մասին է։ Այն գտնվում է Հաղպատ և Ակներ գյուղերի միչև։ Արդեն իսկ բնական ամուր պաշտպանական համակարգ ունեցող բերդը եզերված է եղել...

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]