HY+374 44 880058 armland8@gmail.com
HY+374 44 880058 armland8@gmail.com

Արշավային վրաններ

Արշավները օգնում են աշխարհին այլ տեսանկյունից նայել, անընդհատ բացահայտել նորն ու հետաքրքիրը, բնությանը ավելի մոտ գտնվել, բայց միևնույն ժամանակ արշավները մարտահրավեր են մարդկանց համար սովորական դարձած առօրյայնին: Արշավականները այսպես թե այնպես դուրս են գալիս հարմարավետության գոտուց, և օրգանիզմի համար սթրեսը փոքրացնելուն օգնում են ճիշտ ընտրված արշավական գույքն ու հանդերձանքը: Այս հոդվածում խոսելու ենք բազմօրյա արշավների ընթացքում անբաժանելի մաս կազմող գույքի՝ վրանների մասին: Կարդալով այս նյութը Դուք կիմանաք ինչպե՞ս ընտրել արշավական ճիշտ վրան, գնելիս հատկապես ո՞ր չափանիշներին առվել շատ ուշադրություն դարձնել:

Ինչպե՞ս ընտրել ճիշտ արշավային վրան

Իհարկե, կան բազմաթիվ տեսակի վրաններ՝ առևտրային, ռազմական և նույնիսկ հսկայական տաղավարային վրաններ։ Այստեղ մենք կդիտարկենք արշավների համար նախատեսված վրանները։ Արշավական վրան ասելով՝ նկատի ունենք շարժական ապաստարան, որը կարող է արշավականին պաշտպանել եղանակային շրջադարձերից՝ անձրևից, քամուց, միջատներից ու մանր կենդանիներից, ցրտից (իհարկե սահմաններում): Զբոսաշրջային վրանը պետք է ունենա հուսալի դիզայն, լինի պարզ և հեշտ տեղադրվող և ծալվող, ծալվելիս քիչ տեղ զբաղեցնի, իսկ բացվելիս՝ ապահովի նորմալ պայմաններ հանգստի և քնի համար:

Արշավների համար վրան ընտրելու հիմնական չափանիշներն են՝ 

• Ձեր նախատեսած գումարի չափը
• Նյութը, որից պատրաստված է վրանը
• Մուտքերի քանակը
• Վրանի ձևը՝ միաշերտ, երկշերտ
• Համաձայնեցումը տվյալ եղանակին
• Վրանի քաշը
• Քամու հանդեպ դիմադրության աստիճանը
• Պատյանում դրված վիճակում վրանի զբաղեցրած չափսը

Արշավական վրանների կառուցվածքն ու ձևերը

Մեր օրերում վրանների մեծ մասը, նույնիսկ բյուջետային տարբերակները, պատրաստված են ժամանակակից, լիովին հուսալի նյութերից։ Այժմ գրեթե բոլոր վրանները լիովին անջրանցիկ են։ Պատրաստման նյութը շատ դեպքերում դադարել է լինել ընտրության թիվ մեկ չափանիշը։ Ավելի կարևոր չափանիշ է վրանի կառուցվածքը:
Ժամանակակից վրանների մեծ մասը ձգվում է իր կմախքի՝ ձողերի վրա, այսինքն այն ունի «կմախք»: Դա և՛ հարմար է, և՛ ավելի հուսլի ու ամուր: Բայց կան վրաններ, որոնք առանց իրենց այսպես կոչված «կամխքի» են։ Այսպիսի վրանները ձգվում են քայլարշավային ձողերի միջոցով կամ իմպրովիզացված միջոցներով։ Ո՞ր դեպքերում պետք է կանգ առնել նման վրանների ընտրությանը։ Որո՞նք են դրանց առավելությունները և թերությունները:

Առավելությունները՝

• Նվազագույն քաշ և ծավալ
• Մատչելի արժեք

Թերությունները

• Քամու հանդեպ ցածր դիմադրողականություն
• Անհարմարություն

Միաշերտ, թե՞ երկշերտ վրաններ: Ո՞րն է ճիշտ ընտրությունը

Շուկայում առաջարկվող վրանների մեծ մասն ունեն երկշերտ կառուցվածք: Սա նշանակում է, որ բացի հիմնական վրանը կա նաև այսպես կոչված արտաքին շերտ՝ տենտ, որով ծածկում են վրանը: Տարվա տաք եղանակին արշավների ժամանակ ավելի հարմարավետ զգալու համար՝ վրանի որոշ հատվածներ պատված են ցանցով: Արտաքին շերտը՝ տենտը պատրաստված է ջրակայուն ամուր կտորից:

Միաշերտ վրանները, որպես կանոն, կամ շատ մատչելի են և անորակ, կամ շատ թանկ են և նախատեսված են հատուտ իրավիճակների համար: Դրանք ունեն շատ թեթև քաշ և ծավալ, շատ արագ են հավաքվում և հարմար են էքստերմալ պայմաններում օգտագործելու համար, ունեն շատ փոքր չափսեր, ինչը թույլ է տալիս վրանը տեղադրել նույնիսկ ամենափոքր հարթ մակերեսի վրա: Բայց դրանց թերությունն այն է, որ չեն շնչում, ինչը հնարավոր չի դարձնում դրանց օգտագործումը շոգ եղանակին:

Արշավային վրաններ՝ ըստ տարվա եղանակի

Էքստրեմալ պայմաններում օգտագործվող վրանները հաճախ անվանում են «բոլոր եղանակային պայմանների» վրաններ,բայց ամռանը դրանց օգտագործումը հաճախ անհարմար է: Միևնույն ժամանակ, երկու-երեք սեզոնի համար նախատեսված վրանները հաճախ հաջողությամբ օգտագործվում են ձմռանը և լեռներում: Այնուամենայնիվ, որոշ բաներ պետք է հաշվի առնել:
Այսպիսով, օգտագործման հնարավորությունները որոշող հիմնական բնութագրիչներից մեկը քամու հանդեպ դիմադրողականությունն է։ Շատ կարևոր է, որ վրանն ունենա ամուր հիմք և տաք քնապարկ ունենալու դեպքում այն կարողանա ծառայել նաև ցուրտ եղանակին:
Այս ամենը իմանալու հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ նույնիսկ ամենաթանկ, ծանր,  դիմացկուն և ջերմակայուն վրանը կարող է պատռվել և պարզապես ոչնչացվել փոթորկի հետևանքով:
Արշավական գիտելիքները և զարգացած ինտուիցիան հաճախ ավելի կարևոր են, քան նորագույն և ամենաթանկ սարքավորումները: Ամենակարևորը ձեռք բերած գույքը և հանդերձանքը նպատակային և ճիշտ օգտագործելն է:

Բոլորին մաղթում ենք անվտանգ արշավներ։

Որտեղի՞ց գնել արշավային վրան

Եթե դուք առաջին անգամ եք վրան գնում, և այդ գործում փորձառու գիտակ չեք, Ձեր առաջին վրանը գնելու լավագույն տարբերակը արշավական գույք և հանդերձանք վաճառող մասնագիտացված խանութ այցելելն է: Այս խանութներում ցուցադրված է լայն տեսականի և հենց տեղում կարող եք տեսնել, հպվել և նույնիսկ տեղադրել/ծալել Ձեր նախընտրած մոդելը: Նման խանութներում, որպես կանոն, աշխատում են արշավական ինդուստրիայի իրական գիտակները, ուստի նրանք վաճառում են ամենահարմար, ֆունկցիոնալ մոդելները։ Վաճառողները սովորաբար իրենք են օգտագործում սարքավորումները և տեսական խորհրդատուներ չեն:
Իսկ եթե այդ գործում արդեն փորձառու եք կարող եք ընտրելՁեր նախընտրած պարամետրերը և կատարել գնում օնլայն հարթակներից:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Leave a Reply

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com