HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՇԱՎՆԵՐՆ Ու ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Ձմեռային արշավները Հայաստանում

Ձմռանը լեռները ստանում են առանձնահատուկ գեղեցկություն: Բայց որքան առանձնահատուկ են խենթացնող տեսարանները, կրկնակի առաձնահատուկ պետք է լինի պատրաստվածությունը ձմեռային արշավների ժամանակ: Օրինակ՝ սխալ ընտրված արշավային կոշիկները կամ բաճկոնը կարող են ոչ միայն անհարմություններ ստեղծել, այլև հանգեցնել անցանկալի հետևանքների՝ ցրտահարության, մրսածության, մկանային ախտահարումների:

Այդ իսկ պատճառով պետք է շատ մանրակրկիտ պատրաստվել ձմեռային արշավներին:
Ձմեռային արշավները ունեն ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ, որոնց կծանոթացնենք ներքևում։

arm-winter-hikes

Ձմեռային արշավների առավելություններն են՝

⇒ Որքան էլ բոլորին թվա, թե ձմեռային արշավների ժամանակ շատ ցուրտ է, բայց հակառակ սպասումներին, երբ քայլում ես, գտնվում ես մշտական շարժման մեջ՝ չես մրսում, նույնիսկ շոգ է լինում: Այս ամենն իհարկե այն պայմանով, որ հանդերձանքը եղանակին համապատասխան է ընտրված:
⇒  Ձմռանն ավելի մաքուր է, շուրջը մաքուր սպիտակ ձյուն է, արշավի վերջում կոշիկները ցեխից մաքրելու կարիք չի լինում, դե իսկ տեսարաններն աննկարագրելի գեղեցիկ են:
⇒  Ամռանն անհրաժեշտության դեպքում խմելու ջուր գտնելն ավելի դժվար է. գետերն ու աղբյուրները կարող են չորանալ: Ձմռանը ձյունը միշտ ձեռքի տակ է, որը անհրաժեշտության դեպքում կարելի է հալեցնել:

arm-winter-hikes

Ձմեռային արշավների թերություններն են՝

⇒ Եղանակի անկանխատեսելիությունը՝ ցերեկը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +5, իսկ գիշերը կարող է իջնել մինչև -15 աստիճան և ցածր:
⇒ Չմրսելու համար պետք է կամ շարժվել, կամ կրակի մոտ տաքանալ, կամ վրան մտնել՝ տաք քնապարկով:
⇒  Ձմեռային արշավների համար նախատեսված գույքն ու հանդերձանքն ավելի ծանր են, քան ամառային արշավերի համար անհրաժեշտ իրերը և առաջանցնում են համեմատաբար ավելի ծատ անհարմարություն։ Բացի այդ նաև հսկայական տարբերություն կա արժեքների մեջ։
⇒  Ձմռանը ցերեկները կարճ են և օրերը շուտ են մթնում, ուստի միշտ գործ ունենք նաև ժամանակային սահմանափակման հետ:

Բոլոր վերոնշյալ կետերը Ձեզ որևէ անհանգստություն չեն պատճառի, եթե ճիշտ նախապատրաստվեք ձմեռային արշավներին:

Ձմեռային արշավներ

Ինչի՞ց սկսել

Նախ և առաջ պետք է որոշել արշավի տևողությունը: Մեկօրյա արշավի համար բավական է մի փոքր ուսապարկ, սնունդ, ջուր, առաջին օգնության դեղատուփ, պահեստային հագուստ, գլխի լապտեր, իսկ բազմօրյա արշավների ժամանակ այս ամենից զատ հույժ կարևոր է ունենալ տաք քնապարկ, ճիշտ վրան և շատ այլ անհրաժեշտ պարագաներ։

Ձմեռային արշավների համար անհրաժեշտ խորհուրդներ

Ձմեռային կարճ արշավը պահանջում է ավելի շատ պլանավորում, քան սովորական ամառային քայլարշավը, քանի որ դուք պետք է լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկեք ցրտի դեմ պայքարելու համար:
Առաջին բանը, որ խորհուրդ ենք տալիս անել, համոզվելն է, որ ֆիզիկապես պատրաստ եք անցնել տվյալ երթուղին ՝ նայելով երթուղու երկարությունն ու բարդության աստիճանը: Դուք նաև պետք է համոզվեք, որ ունեք տվյալ երթուղուն համապատասխան գույք և հանդերձանք:
 

Նախապես պլանավորեք ձեր երթուղին, նրա սկզբնակետն ու վերջնակետը

arm-winter-hikes

Ամռանը կարող եք գնալ արշավի՝ արշավի ընթացքում հեշտությամբ փոխելով երթուղին։ Եթե չեք հասնում վերջնակետին, դա սարսափելի չէ, դուք կարող եք կազմակերպել գիշերակաց գրեթե ցանկացած վայրում: Ձմռանը շուտ է մթնում, հեշտ է մոլորվել ու սառչել։ Խստորեն պետք է հետևել պլանավորված երթուղուն. և համոզված լինել, որ կհասնեք ավարտի կետին կամ պլանավորված գիշերակացի կետին մինչև մայրամուտը, քանի որ ձմռանը մութը ընկնելուն պես, շատ ցուրտ է դառնում:

Ձմռանը ցերեկային ժամերն ավելի կարճ են, այնպես որ շուտ ճանապարհ ընկեք, որպեսզի մթության մեջ ստիպված չլինեք քայլել արահետով:
Ձմեռային արշավներն ավելի երկար են տևում, քան ամառային արշավերը. դուք ստիպված եք ավելի դանդաղ շարժվել և ավելի շատ խոչընդոտների հանդիպել: Այդ պատճառով համապատասխանաբար նախատեսեք և տնօրինեք ժամանակը:
Միշտ ստուգեք եղանակի տեսությունը: Ձմռանը եղանակը կարող է շատ հանկարծակի փոխվել, դրա համար պետք է անընդհատ հետևել եղանակաի տեսությանը, որպեսզի նախապես պատրաստ լինել բոլոր հնարավոր փոփոխություններին:
Սարքավորումները հակված են անսարքությունների՝ ցածր ջերմաստիճանի դեպքում, այնպես որ ձեզ հետ ունեցեք լրացուցիչ մարտկոցներ կամ վերալիցքավորվող մարտկոցներ և աշխատեք տաք պահել ձեր սարքերը: Հույս մի դրեք միայն հեռախոսների վրա, խմբի անդամներց մեկի մոտ միշտ ունեցեք GPS սարք, հեռահաղորդիչ և քարտեզ:

Ձյունը կարող է ծածկել արահետը և երթուղու գծանշումները՝ հեշտացնելով մոլորվելը: Եղեք զգույշ և իմացեք, թե ինչպես օգտվել քարտեզից:
Ձմռանը ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ավելի շատ կալորիաներ է այրում, դրա համար Դուք պետք է լավ սնվեք: Դա նաև կօգնի Ձեզ տաքանալ:
Ջրազրկումն արագացնում է հիպոթերմիայի առաջացումը, ուստի խուսափեք դրանից: Հաճախ ջուր խմեք և մի սպասեք ծարավելուն։
Միշտ ունեցեք պահեստային պլանավորված երթուղի, որից կարող եք օգտվել հիմնական երթուղում անհաղթահարելի խոչընդոտների հանդիպելու դեպքում:

Հետևեք անվտանգության կանոններին և վայելեք ձմեռային արշավների ողջ գեղեցկությունը:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Գոհար Սարգսյանի

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]