HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ԱՐԱԳԱԾԻ 7 ԼՃԵՐԸ

Քարի լիճ

Տեղակայված է Արագածի լանջին՝ 3200 մ բարձրության վրա: Հենց այս լճից է սկիզբ առնում Արքաշեն գետը:
Քարի լիճը կազմավորվել է Արագածի սառույցներից, այն սառցաբեկորային լիճ է: Շրջապատած լինելով սառույցով՝ լճի ջերմաստիճանը ողջ տարի բավականին ցածր է: Քարի լճից ոչ հեռու է գտնվում առաջնային տիեզերական ճառագայթների գիտահետազոտման կայանը: Կայանի ջրի մատակարարումը կատարվում է հենց Քարի լճից, որի հարավային ափը բետոնե պատնեշով ծածկվել է՝ հոսքը կանգնեցնելու նպատակով: Պատնեշի հետևանքով լճի մակարդակը բարձրացել է: Քարի լճում ապրում է իշխան ձկնատեսակը, որի քանակը պարբերաբար շատանում է արհեստական ձկնաբուշությամբ:

Արագածի հարավային գագաթի երթուղին սկսվում է հենց Քարի լճից՝ 3200 մ բարձրությունից։ Քարի լճի մոտակայքում կա վիշապաքար։

am-aragats-lakes
Քարի Լիճ, Արագածի 7 Լճերը

Ռապի լիճ 

Ռապի լիճն հանդիսանում է Արագած լեռնազանգվածի տարածքում գտնվող բարձրադիր լճերից մեկը: Լիճը տեղակայված է մոտ 3000մ բարձրության վրա, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արագաածի Հյուսիսային պատը:
Դեպի Ռապի լիճ արշավը սկսվում է Գեղաձոր գյուղից, որի երկարությունը կազմում է մոտ 10կմ, իսկ հարաբերական բարձրությունը՝ մոտ 330մ: Լճի երթուղին անցնեում է Արագածի ալպիական գոտով: Ռապի լճից ոչ հեռու են գտնվում Արագած լեռնազանգվածի այլ լճերը՝ Աստղկանը և Մթնալիճը, որոնց կարելի է այցելել Ռապի լճի արշավի շրջանակներում՝ բավարար ժամանակի առկայության դեպքում:

am-aragats-lakes
Ռապի Լիճ, Արագածի 7 Լճերը

Աստղկան

Արագած լեռնազանգվածում գտնվող, Ռապի լճից ոչ պակաս գեղեցիկ դիրքայնություն ունի նաև Աստղկան լիճը, որտեղից ևս գեղեցիկ տեսարան է բացվում  դեպի Արագած լեռան Հյուսիսային պատը: Աստղկան լիճը գտնվում է 3115մ բարձրության վրա և լճին հասնելու համար արշավն սկսվում է Գեղաձոր գյուղից և անցնում Ռապի լիճով: Այնուհետև գեղեցիկ քայլարշավով՝ մոտ 2կմ երկարութամբ, կարելի է հասնել Աստղկան լիճ:

am-aragats-lakes
Աստղկան Լիճ, Արագածի 7 Լճերը

Մթնալիճ
Արագած լեռնազանգվածի ամենաբարձրադիր լիճն է հանդիսանում Մթնալիճը: Լեռների գագաթների խառնարանային լճերը հաշվի չառնելով՝ Մթնալիճն համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր դիրք ունեցող լիճը: Այն գտնվում է մոտ 3500մ բարձրության վրա և ունի 700 քարակուսի մետր մակերես: Լիճը մոտ է Ռապի լճին, սակայն վերջինից Մթնալիճ հասնելու համար պետք է բարձրանալ մոտ 500մ հարաբերական բարձրություն:

Նշենք, որ Լոռվա մարզում գտնվում է նույնանուն լիճ ևս, որը տեղակայված է մոտ 2000 մետր բարձրության վրա և պետք է տարբերել այդ երկու լճերն իրարից:

am-aragats-lakes
Մթնալիճ, Արագածի 7 Լճերը

Լեսինգի լիճ 

Լեսինգի լիճն իր անվանումը ստացել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն-Լեսինգի, ով 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ անդրկովկասյան հետազոտական աշխատանքները Արագածի լեռնազանգվածում և Սևանա լճի ավազանում։
Լեսինգի լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիս-արևելյան լանջին մոտ 3300 մետրի վրա, Ծաղկաշեն գյուղից 11կմ հեռավորության վրա: Լիճն անհոսք է և սնվում է հալոցքային ջրերով:
Լեսինգի լճի մակերեսը կազմում է մոտ 0,016 քառ․ կմ է և առավելագույն խորությունը կազմում է 2.5մ:
Ներառված է ՀՀ բնության պետական հուշարձանների ցանկում:

6.Ումրոյ լիճ

Արագած լեռնազանգվածի լճերից ամենամեծը Ումրոյ լիճն է, որի մակերեսը կազմում է 20 հա: Լիճը գտնվում է 3050մ բարձրության վրա, Արագած լեռան արևելյան լանջին, Ծաղկաշեն գյուղից մոտ 9կմ հեռավորության վրա: 2008 թվականից ի վեռ Ուրոյ լիճը ներառված է բնության պետական հուշարձանների ցանկում:
Ումրոյ լճից քայլարաշավով (մոտ 3կմ) հնարավոր է հասնել Լեսինգի լիճ:

am-aragats-lakes
Ումրոյ լիճ, Արագածի 7 Լճերը

Եղնալիճ և Կուրաղբյուր

7 լճերի մասին գրելիս չէինք կարող իրարից առանձնացնել Արագած լեռնազանգվածի այս երկու լճերը, քանի որ Եղնալիճն ու Կուրաղբյուրն իրարից գտնվում են ընդամենը 230 մ հեռավորության վրա: Եղնալիճը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 3016 մ բարձրության վրա, իսկ Կուրաղբյուրը՝ 2995 մ բարձրության վրա: Այս երկու լճերի մոտ է գտնվում Նիգասար լեռը և վերջինիս վերելքն իրականացնելիս հնարավոր է լինում այցելել այս երկու լճերը: 

am-aragats-lakes
Եղնալիճ, Արագածի 7 Լճերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՃԵՐԸ
/Տեսնել բոլորը

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]