ԿԱՊՈՒՏԱՆ (ԳՈԳԻ) ԼԻՃ

Գոգի լիճը, Հայաստանի ամենախորը լճերից մեկը, հայտնի է Կապուտան անվանումով: Նրա առավելագույն խորությունը կազմում է 22 մետր և ունի սառցադաշտային ծագում: Այն գտնվում է Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայում և հանդիսանում է վերջինիս ամենամեծ սառցադաշտային լիճը:  Գոգի լիճը տեղակայված է 3202մ բարձրության վրա: Լճի ջրհավաք ավազանը 2 կմ² է: Լիճը գրանցված է Հայաստանի Հանրապետության պետական հուշարձանների ցանկում:

Գոգի լճից է առնում Քաջարանց գետակը: Ունի մաքուր, պարզ ջուրի, որի շնորհիվ նույնիսկ մինչև 3 մետր խորությամբ հնարավոր է լինում տեսնել լճի հատակը:
Հայաստանի Վայոց ձորի և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանակետին գտնվելու պատճառով և ներկա պահին անվտագությունից ելնելով՝ խմբային արշավներ չեն կազմակերպվում դեպի Գոգի լիճ:

ԳՈԳԻ ԼՃԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Հայկ Բարսեղյանի

Հայաստանի լճերը
/Տեսնել բոլորը