Սև լիճը գտնվում է Սյունիքի մարզում, որ տեղակայված է Մեծ Իշխանասար լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 2666մ բարձրության վրա: Լիճն անհոսք է, ջրերը քաղցրահամ են և սառնորակ: Լճում բուծում են հայկական տեսակի իշխան ձկներ: Սև լիճի մակերեսը 2 քառ․ կմ է, լայնությունը՝ 1,2կմ, իսկ երկարությունը՝՝1,6կմ: Մինչև 2021 թվականը Սև լիճ եղել է բնության հատուկ պահպանվող տարածք, արգելավայր, որի նպատակն էր բնական էկոհամակարգի պահպանությունը: Ներկա պահին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Սև լճից ոչ հեռու է գտնվում նաև Սագի լիճը, որ համեմատ վերջինիս մակերեսով զիջում է և շոգ շրջանում դառնում է սակավաջուր:
Հոդվածը կազմվել էArmLandակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։