Վայոց ձորի մարզում է գտնվում Վարդաբլուր լեռը, որը բոլոր արշավասերներիս կողմից ավելի շատ հայտնի է որպես «Գայլի ականջներ» անվամբ՝ արտաքնապես գայլին նվանվելու համար: Վարդաբլուր լեռը տեղակայված է Վայքի լեռնաշղթայի արևմտյան հատվածում և ունի 2455 մ բարձրություն: Գագաթային հատվածը ժայռոտ է:
Լեռան վերելքը սկսվում է Զեդեա գյուղից, որը Երևանից գտնվում է մոտ 140կմ հեռավորության վրա: Զեդեա գյուղից արշավը սկսելու դեպքում մինչ գագաթ հասնելը պետք է անցնել մոտ 5կմ՝ հավաքելով 750մ հարաբերական բարձրություն: Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Քարկատարի և Թեքսարի լեռները:
Վարդաբլուր լեռան լանջին է գտնվում նույն անունն կրող ավերակ բերդի պարիսպներն ու բուրգերը:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի