HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ԷՐԵԲՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ

Էրեբունի պետական արգելոցը գտնվում է Արարատի մարզում, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք: Հիմնադրվել է 1981 թվականին: Արգելոցի տարածքը կազմում է 120 հեկտար: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1300-1450 մետր: Տեղակայված է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում: Արգելոցի ստեղծման նպատակը վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի պահպանությունն է:

Բուսական և կենդանական աշխարհը

Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 176 ցեղի և 42 ընտանիքի 278 տեսակ, որոնցից 7-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Արգելոցում բնական պայմաններում աճում են գիտությանը հայտնի չորս տեսակ վայրի ցորեններից երեքը`
Ցորեն Ուրարտու
Ցերեն բեոտական` վայրի միահատիկը
Ցորեն Արարատյան` վայրի երկհատիկը

Ցորենի այս տեսակները աչքի են ընկնում ներտեսակային մեծ բազմազանությամբ: Բացի վայրի ցորեններից արգելոցի տարածքում աճում են նաեւ գարու, աշորայի վայրի տեսակներ, ինչպես նաև շատ հազվագյուտ անքիստ բթաթեփուկը և արևելյան արմատագլխիկը։
Կենդանական աշխարհը նույնպես բազմազան է: Երրկենցաղներից արգելոցի տարածքում հանդիպում են կանաչ դոդոշը, լճագորտը, փոքրասիական ծառագորտը, սիրիական սխտորագորտը:
Սողուններից հանդիպում են անդրկովկասյան գյուրզան, ոսկեգույն տրախիլեպիսը, սահնօձի տարբեր տեսակներ:
Թռչուններից հանդիպում են լորը, մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, կաթնասուններից` աղվես, աքիս, կզաքիս, գայլ, գորշուկ, փորսուղ:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
/Տեսնել բոլորը