HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ԹՈՓ 10 ԱՐՇԱՎԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Սյունիքի մարզը Հայաստանի լավագույն զբոսաշրջային վայրերից է, քանի որ հարուստ է անտառներով, լեռներով, պատմամշակութային արժեքներով, բնության հուշարձաններով և, իհարկե բուժիչ ջրաղբյուրներով։ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զգալի մասը գտնվում է հենց այս մարզում։ Սյունիքում բազմաթիվ են արկածային զբոսաշրջության և լեռնագնացության սիրահարներին առաջարկվող երթուղիները, որոնցից յուրաքանչյուրն էլ տպավորիչ ու գեղեցիկ է: Այսօր կներկայացնենք Սյունքի արշավային երթուղիների թոփ տասնյակը ըստ մեր տուրիստների կարծիքի:

ԽՈՒՍՏՈՒՓ ԼԵՌ

Բարգուշատի լեռների մաս է կազմում նաև Խուստուփ լեռը՝ Կատար լեռնազանգվածի հետ միասին: Խուստուփի երկարությունը կազմում է 44 կմ, իսկ առավելագույն բարձրությունը 3201 մ:
Խուստուփը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապանից ոչ շատ հեռու: Լեռը կազմված է հրաբխածին և նստվածքային ապարներից: Ունի հարուստ բուսականություն, հյուսիս-արևելյան հատվածն անգամ անտառածածկ է: Լեռան լանջերին կան նաև քարանձավներ ու քարափներ: Խուստուփը հաճախ պատվում է առատ ձնով, որի հալոցքի հետևանքով առաջացել է Վաչագան գետը: Խուստուփ լեռան վերելքը կազմակերպում են գիշերակացով, քանզի բավականին հեռու է գտնվում քաղաքից։ Կապան հասնելուն պես, ամենագնաց մեքենաներով բարձրանում ենք դեպի Նավչայ՝ վրանատեղին։ Առաջին օրը գիշերում ենք վրաններում, Սյունյաց աստղազարդ երկնքի տակ։ Առավոտյան մթնշաղի ներքո սկսում ենք վերելքը դեպի փառավոր Խուստուփ: Լեռան լանջին՝ գագաթից մոտ 200 մ ներքև սառնորակ աղբյուր կա։ Գագաթից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի Զանգեզուրի անվերջ ձգվող լեռնաշղթան և Սյունիքի հպարտ բարձրավանդակը։

Khustup
ՆԵՐԲԵՌՆԵԼ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc
ԾԱԿՔԱՐԻ ԼԻՃ

Սյունիքի մարզում է գտնվում Հայաստանի թերևս ամենագեղեցիկ լճերից մեկը՝ Ծակքարի լիճը: Նրան անվանում են նաև Ծաղքար, Սագքար, Սախկար և այլն: Ծակքարի լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայում և ունի 3 հա մակերես: Գտնվում է մոտ 3300 մ բարձրության վրա և համարվում է ՀՀ-ի բարձրադիր լճերից մեկը: Լիճ հասնելու համար պետք է նախատեսել մոտ 2 օր, քանի որ դեպի Ծակքարի լիճ արշավները լինում են գիշերակացով՝ Երևանից հեռու լինելու պատճառով: Ջրերը պարզ են, քաղցրահամ և սառնորակ:

ՆԵՐԲԵՌՆԵԼ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc
am-lake-tsakqar
Ուղտասար լեռ

Ուղտասարը գտնվում է Սիսիանից մոտ 30 կմ հեռու, Սյունիքի լեռնաշղթայի բարձունքում, ծովի մակարդակից մոտ 3300 մ բարձրության վրա: Նրա լանջին է գտնվում ժայռապատկեր հուշարձաններով հարուստ Ուղտասար հնավայրը, որտեղ հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ: Ուղտասարում ամենահին ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 5-ից 4-րդ հազարամյակներով: Ուխտասարի ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է այծքարեր կամ իծագրեր անվանումները։

verelk-ughtasar-ler
ՆԵՐԲԵՌՆԵԼ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc
ԾԱՎԻ ՋՐՎԵԺ

Շիկահողի արգելոցի տարածքում է գտնվում բնության գողտրիկ հրաշալիքներից մեկը՝ Ծավի ջրվեժ։ Թավ անտառների խորքում թաքնված ջրվեժ հասնելը այդքան էլ բարդ չէ, բայց քչերը գիտեն վերջինիս տեղը։

 Ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզի Ծավ գյուղից 2 կմ դեպի արևմուտք՝ Ծավ գետի Մազրա վտակի վրա։ Այդ իսկ պատճառով անվանում են նաև Մազրայի ջրվեժ։ Տեղացիները ջրվեժին ասում են նաև Չռչռ։

  Գետի հունին հակառակ քայլով հասնում ես ջրվեժին։ Դեռ հեռվից լսելի է բարձրից գահավիժող հսկայի ձայնը։ Բարձրադիր ժայռերով շրջապատված ջրվեժն ունի 10 մ բարձրություն։

Արամազդ լեռ

Արամազդ լեռը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում, զբաղեցնում է իր ուրույն տեղը Սյունյաց լեռնաշխարհում՝ հանդիսանալով Բարգուշատի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։ Լեռան բացարձակ բարձրությունը 3399մ է։

Կազմված է հրաբխային ապարներից։ Լանջերը զառիթափ են՝ ծածկված լեռնամարգագետնային բուսականությամբ։ Գագաթնամերձ մասերում կան մերկացումներ, քարացրոններ։

am-top-ten-hiking-trails-in-syunik
ՆԵՐԲԵՌՆԵԼ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc
ԼԻՃՔԻ ՋՐՎԵԺՆԵՐ

Սկիզբ առնելով Մեղրիի լեռնաշղթայի բարձրադիր լանջերից, Մեղրի գետը ստորին հոսանքում առաջացնում է մի քանի ջրվեժներ՝ կասկադ, որոնց հենց անվանում են Լիճքի ջրվեժներ։ Լիճքը մոտակա գյուղի անվանումն է։ Չնայած այն փաստին որ գյուղը գտնվում է 2000 մ բարձրության վրա, այն շրջապատված է այգիներով։ Ամբողջ Հայաստանում հայտնի են Լիճքի խնձորներն ու տանձերը։ Գյուղից վեր կան շատ լճեր, ջրի աղբյուրներ, ջրվեժներ, այդ իսկ պատճառով տեղացիները անվանել են «Լիճք»։

ՆԵՐԲԵՌՆԵԼ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc
am-top-ten-hiking-trails-in-syunik
Սոսիների պուրակ

ՀՀ Սյունիքի մարզում՝ Ծավ և Շիկահող գետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ է գտնվում Սյունիքի մարզի գանձերից մեկը՝ Սոսիների պուրակը: Պուրակը գտնվում է ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա: Սոսիների պուրակը ստեղծվել է 1958 թվականին ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի (թիվ Պ-341) որոշմամբ: Այժմ այն զբաղեցնում է 64.2 հա տարածք։ Սոսիների պուրակում կան 1000-ից ավելի սոսիներ, որոնք ավելի քան 200 տարեկան են: Դրանցից շատերն ունեն 30-35 մ բարձրություն: Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ՝ հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն։

am-platan-park
ՆԵՐԲԵՌՆԵԼ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc
Հին Խոտ եվ Հին Շինուհայր

Հին Խոտ գյուղում պահպանվել է Մրգաձորի Խաչ եկեղեցին, որն ըստ ժողովրդական ավանդության, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի գեղեցկուհի:
Շինուհայրում պահպանվել է 17-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Պահպանվել են վկայություններն այն մասին, որ մի ժամանակ այստեղ եղել է 4-5-րդ դարի եկեղեցի, որը քանդվել է երկրաշարժի հետևանքով: Այստեղ է գտնվում նաև բազմաթիվ շիրիմներով գերեզմանոցը, որոնց շարքում առանձնանում է երեք մետրանոց խաչքարը (1261 թվական):
Կյանքն այստեղ շարունակվել է մինչեւ 1960-ական թվականները, երբ բնակիչները լքել են իրենց «ժայռե» կացարանները եւ հիմնավորվել բնակության համար ավելի հարմարավետ սարահարթի վրա:

ՆԵՐԲԵՌՆԵԼ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc
am-top-ten-hiking-trails-in-syunik
am-top-ten-hiking-trails-in-syunik
տաթեվի մեծ անապատ

Ուշ միջնադարի հայ ճարտարապետական արժեքավոր համալիրներից է Տաթևի Մեծ անապատը։ Շատերը նույնիսկ չգիտեն, որ Տաթևի վանք տանող ճանապարհից մի փոքր շեղվելով, կարելի է տեսնել 17-18-րդ դարերի արժեքավոր հուշարձան։
Տաթևի անապատը գտնվում է Որոտանի կիրճում։ Այնտեղ կարելի է հասնել Սատանի կամուրջի կողմից։ Վերջերս կառուցված արահետը ձեզ կտանի ուղիղ անապատի մոտ, իսկ մինչև վանք հասնելը կվայելեք Որոտանի չքնաղ բնությունը։ Որոտանի կիրճում այժմ էլ պահպավում են Հարանց անապատի ավերակները։ Այն հիմնադրվել է 1608-13թթ․-ին։ 1658թ․-ին վանքն ավերվում է երկրաշարժի պատճառով։ Տեղի ճգնավորները վանքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կառուցում են նոր վանք՝ Տաթևի Մեծ անապատը։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԲԼՈԳ

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. : +374 44 880 058 (Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ armland8@gmail.com