ԱՐՇԱՎՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ — ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՐՇԱՎՆԵՐ․ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՎԵԼ

Հավանաբար, բոլոր արշավականները, հարազատներին և ընկերներին հաղորդելով ընտանիքի առաջիկա ավելացման մասին ուրախ լուրը, լսում են նմանատիպ արտահայտություններ. «Դե, հիմա արշավները պետք է հետաձգվեն մի քանի տարով…»:
Իրականում երեխաների հետ դուք կարող եք բավականին հանգիստ գնալ արշավների և մինևնույն ժամանակ հաճույք ստանալև վայելել արշավը: Իհարկե դուք ստիպված կլինեք մի փոքր փոխել արշավների բարդությունն ու ձևաչափը, բայց երեխաների հետ արշավելու բոլոր կանոնները իմանալու դեպքում, դա անելն ավելի հեշտ կլինի:

0-2 տարեկան
Եթե ձեր երեխան 2,5-3 տարեկանից փոքր է , ապա արշավելիս նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է ունենալ որոշակի հարմարություններ: Քչերն են համարձակվում կյանքի առաջին ամիսների երեխային տանել արշավի, բայց, այնուամենայնիվ, այդպիսիք հանդիպում են ։ Նման երեխաների համար դա կարող է լինել կենգուրու ուսապարկը կամ սլինգը: Դե իսկ, ավելի մեծ երեխաների համար (1 — ից 3 տարի) կան հատուկ հարմարեցված ուսապարկեր:

 

Սլինգ, կենգուրու, թե՞ ուսապարկ

Որոշ մայրեր սովոր են իրեն երեխաներին տեղափոխել սլինգի օգնությամբ: Այն հատկապես հիանալի տարբերակ է կերակրող մայրերի համար, քանի որ դուք կարող եք կերակրել երեխային նույնիսկ շարժման մեջ, բացի դա երեխան ձեզ ավելի մոտ է և իրեն շատ հանգիստ կզգա: Մանկաբույժները փոքր տարիքում խորհուրդ չեն տալիս դեռևս օգտագործել կենգուրու, քանի որ երեխան այս դեպքում նստած դիրք է ընդունում, ինչը կարող է վնասել նրա ճիշտ զարգացմանը: Բայց սլինգի դեպքում էլ ամեն բան հեշտ չէ: Սլինգները ունեն իրենց օգտագործման հատուկ ձևը, որը պետք է նախապես սովորել արշավ գնալուց առաջ:

2-4 տարեկան
Մոտ երկու տարեկան հասակում երեխան արդեն պատրաստ է ոչ շատ երկար և հեշտ արշավներ գնալուն: Նույնիսկ երկու տարեկան երեխայի համար, ով սովոր է շատ քայլել, խորհուրդ ենք տալիս վերցնել երեխային տեղափոխելու համար հատուկ հարմարեցված ուսապարկ: Եթե որոշել եք այնուամենայնիվ ձեզ հետ նման ուսապարկ չվերցնել, ավելի լավ է չնախատեսել ավելի քան մեկուկես կամ երկու կիլոմետր երկարությամբ արշավային երթուղիների անցումներ:
Մինչև 3-3,5 տարեկան երեխաների դեպքում, նույնիսկ եթե ձեր երեխան արդեն սովոր է զուգարանից օգտվելուն, անպայման ձեզ հետ վերցրեք մեկանգամյա օգտագործման տակդիրներ:
Սկսած մոտ 3-4 տարեկանից ՝ երեխան արդեն կարող է բավականին երկար արշավների գնալ։ Բացի այդ, նա արդեն լավ է հարմարվում տրանսպորտային երկար տեղափոխումների հետ կապված անհարմարություններին:

5-7 տարեկան
Այս տարիքի երեխաներն արդեն իրենց հիանալի են զգում արշավի ժամանակ։ Երկարօրյա արշավների ժամանակ նրանք արդեն իրենց մասնակցությունն են ունենում վրանատեղիի պատրաստման հարցում:
Քանի դեռ երեխաները պասիվ մասնակցություն ունեն արշավին, անհրաժեշտ է կազմակերպել նրանց “ժամանցը”, քանի որ այն, ինչ մեծահասակին գրավում է արշավների ընթացքում ( բնության տեսակներ, երգեր կրակի շուրջ և այլն), երեխայի համար այնքան էլ հետաքրքիր չի լինի: Արշավից առաջ անհրաժեշտ է մտածել, թե ինչով կարելի է զբաղեցնել երեխաներին։ Դուք կարող եք վստահել նրանց որոշակի առաջադրանքներ, օրինակ, մասնակցել փայտ հավաքելու գործընթացին, ինչը նրա մոտ հետաքրքրություն կառաջացնի:

7 և ավելի տարեկան
Դպրոցահասակ երեխաների համար արշավներն արդեն շատ ավելի հետաքրքիր են ։ Այս տարիքի երեխաները շատ ավելի լավ են ընկալում արշավների ընթացքում պահելաձևի կանոնները պահելու կարևորությունը: 13-14 տարեկանից բարձր դեռահասները մեծահասակների հետ գրեթե հավասար կարող են մասնակցել ցանկացած բարդության արշավների:

Բարձրություն հավաքեք աստիճանաբար
Երեխաները, ինչպես մեծահասակները, 2500 մետրից ավել բարձրության վրա կարող են զգալ լեռնային հիվանդության նախանշաններ։ Թուլություն, շնչառության վատացում, գլխացավ, սրտխառնոց- սրանք ախտանիշներ են, որ մարմինը դեռ չի հարմարվել նման բարձրությանը: Եթե ուշադրություն չդարձնեք և շարունակեք բարձրանալ, հետևանքները կարող են շատ լուրջ լինել:
Սկսեք ցածր բարձրություններից, այդպես ժամանակ կտաք երեխայի օրգանիզմին անցնելու ճիշը կլիմայավարժեցում:
• Երեխայի հետ առաջին արշավի երթուղին պետք է լինի հեշտ, առանց կտրուկ վերելքների և վայրէջքների:
• Ավելի լավ է, եթե ուղու մասին թարմ ներություններ լինեն այլ ճանապարհորդներից: Այսպիսով, դուք հստակ կիմանաք, թե ինչ է ձեզ սպասվում: Հիանալի կհամարվի, եթե դուք արդեն անցած լինեք այդ երթուղով, այդպես դուք նույնպես ձեզ ավելի հանգիստ և ապահով կզգաք:
• Որքան փոքր է տարանջատումը քաղաքակրթությունից, այնքան տվյալ երթուղին ավելի հարմար է երեխաների հետ արշավի համար: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք շատ արագ հասնել մոտակա գյուղ կամ քաղաք:
• Աստիճանաբար ավելացրեք արշական երթուղիների բարդությունը: Միշտ սկսեք հեշտ ու ոչ շատ երկար արշավներից, այդպես ավելի արագ կլինի երեխայի ադապտացումը նոր միջավայրին և սթրես չի լինի:
• Արշավել սկսեք տարվա տաք եղանակին: Եղանակային վատ պայմանները ավելորդ սթրես և լարվածություն են առաջացնում երեխաների հետ արշավելիս:
• Խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածությունից: Ավելորդ ծանրաբեռնվածությունը ոչ միայն երկար անցումներ է, այլև ստատիկ կեցվածքներ: Փոքր երեխային, եթե նա չի քնում, հանեք սլինգից յուրաքանչյուր 40 րոպեն մեկ:
• Ավելի մեծ տարիքի երեխաների հետ արշավ գնալուց առաջ նախապես պատրաստվեք, քննարկեք նրա հետ անցնելիք երթուղու դետալները, նախապես քաղաքում երկարատև զբոսանքներ կազմակերպեք:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Գոհար Սարգսյանի

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԲԼՈԳ
/Տեսնել բոլորը