10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐՆ ԷՎԵՐԵՍՏԻ ՄԱՍԻՆ

Մոլորակի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը անվրդով նայում է աշխարհին 8848 մետր բարձրությունից: Էվերեստը նվաճելը կամ, ինչպես տեղացիներն են անվանում, Ջոմոլունգման («քամիների տիրուհի») պատիվ է ցանկացած ալպինիստի համար, երազանք, որը շատ դեպքերում մնում է չիրականացված:
Գագաթն առանձնանում է անհավանական գեղեցկությամբ և տեսարաններով, և այդ պատճառով կինոմատոգրաֆիան չէր կարող ուշադրություն չդարձնել Էվերեստին:
Էվերեստի առաջին վերելքն իրականացվել է բրիտանական արշավախմբի կողմից 1953 թվականին ՝ ավելի քան 30 տարվա անհաջող փորձերից և շուրջ 300 ալպինիստների մահից հետո: Այս իրադարձությունը շարունակում է համարվել մարդկության պատմության գլխավոր նվաճումներից մեկը և ապացուցում է, որ անհնարին ոչինչ չկա: Մենք ձեզ համար հավաքել ենք լավագույն ֆիլմերը երկրի ամենաբարձր կետը նվաճելու մասին:

1. ԷՎԵՐԵՍՏ (2015)

Պատմություն, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Ալպինիստների մի քանի խմբեր պլանավորում են բարձրանալ Էվերեստը։ Բոլոր մարդիկ լի են վճռականությամբ և քաջությամբ: Նրանք պատրաստվում են նվաճել աշխարհի ամենաբարձր գագաթը, բայց ճանապարհին հերոսներին սպասվում են լուրջ և բարդ փորձություններ։ Խմբի շատ ալպինիստներ կհայտնվեն մահվան եզրին, իսկ նրանցից ոմանց առջև ընդհանրապես երկընտրանք կառաջանա ՝ արժե արդյոք փրկել ուրիշներին սեփական կյանքի գնով։

ten-best-movies-about-everest
ten-best-movies-about-everest

2․ Էվերեստ. Հասնելով անհնարինին (2013)

1953 թվականի մայիսին համաշխարհային հանրությանը ցնցեց մոլորակային մասշտաբի լուրը։ Խարիզմատիկ և վտանգներից ու դժվարություններից չվախենացող նորզելանդացի ալպինիստ Էդմունդ Հիլարին իր նեպալցի ուղեկից և ընկեր Թենզինգ Նորգեյի հետ միասին կատարեց երկար սպասված հաջող վերելքը դեպի Էվերեստ:
Տարիներ անց ռեժիսոր Լին Պուլին թողարկեց հետաքրքրաշարժ վավերագրական ֆիլմ, որը նկարագրում էր այս իրադարձությունները ՝ օգտագործելով պահպանված աուդիո և վիդեո նյութեր, որոնք արվել են ալպինիստների վերոհիշյալ ճանապարհորդության ընթացքում:

3. Ամենախիզախ երազանքը (2010)

Ջորջ Մելորին տարված էր երազանքով ՝ դառնալու առաջին մարդը, ով կնվաճեր Էվերեստ լեռը։ Վերջին անգամ նրան տեսել են գագաթից 800 հարյուր ոտնաչափ հեռավորության վրա 1924 թվականին, որից հետո ամպերը կուլ են տվել նրան և նա ընդմիշտ անհետացել է։ Նրա մահը ցնցեց ամբողջ աշխարհը։ 75 տարի անց, մեկ այլ լեռնագնաց Կոնրադ Անկերի կյանքը սերտորեն միահյուսվեց Մելորիի պատմությանը այն բանից հետո, երբ նա հայտնաբերեց նրա մնացորդները անվնաս հանդերձանքով: Միակ բանը, որ բացակայում էր, նրա կնոջ ՝ Ռութի լուսանկարն էր, որը Մելորին խոստացել էր թողնել Էվերեստի գագաթին: Այս պատմության սրտում հայտնվելուց հետո Կոնրադը վերադառնում է Էվերեստ ՝ լուծելու Մելորիի խորհրդավոր անհետացման առեղծվածը…

ten-best-movies-about-everest
ten-best-movies-about-everest
4. Ալպինիստները (2019)

1960 թվականի մայիսի 25-ին չինացի լեռնագնացների խմբից երեք հոգի Հյուսիսային լանջով նվաճեցին Էվերեստը։ Բայց այդ ընթացքում տեսախցիկը կորել էր, ոչ մի փաստագրական ապացույց չէր մնացել, ուստի շատերի կողմից կասկածի տակ էր դրվում այս վերելքի հաջողությունը: 15 տարի անց որոշվում է ամբողջ աշխարհին ապացուցել չինական Ալպինիզմի հզորությունը և կոչ է արվում վետերաններին, ովքեր կատարել են այդ վերելքը, մարզել երիտասարդներին և առաջնորդել նոր վերելք դեպի աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը:

5. Աստվածների գագաթը

“Աստվածների գագաթը” մանգայի էկրանավորումն է, որը հիմնված է իրական ողբերգության վրա. 1924 թվականին բրիտանացի ալպինիստները գնացին Էվերեստը նվաճելու, բայց անհետացան առանց հետքի: Նրանց տեսախցիկը գտած լուսանկարիչը փորձում է վերականգնել այդ օրերի իրադարձությունները և հասկանալ, թե ինչ է պատահել տղամարդկանց հետ: Այն փաստը, որ այս կինոն չի կատարվել live-action ձևաչափով (այսինքն ՝ ոչ իրական դերասանների հետ), հեղինակներին հնարավորություն է տալիս, նախ, պատկերել լեռնանցքները այնքան գեղատեսիլ և վախեցնող, որքան դա հնարավոր է, և երկրորդ ՝ սյուժեին տալ հատուկ ողբերգություն:

ten-best-movies-about-everest
ten-best-movies-about-everest
6. Շերպա

Վավերագրական պատմություն շերպաների մասին, ովքեր Նեպալում և Հնդկաստանում ապրող սակավաթիվ ժողովուրդ են: Նրանց մշակույթի, աշխարհայացքի, բարձրլեռնային տեղանքի լավ իմացության և Էվերեստ բարձրանալիս որպես ուղեկցորդ ակտիվ ռիսկային մասնակցության մասին: Այն մասին, թե ինչպես 2014-ին ձնահոսքը սպանեց 16 մարդու:

7. Էվերեստ (1998)

Դեյվիդ Բրեյշերսի և Սթիվեն Ջադսոնի կողմից նկարահանված վավերագրական ֆիլմը պատմում է տարբեր լեռնագնացների կողմից Էվերեստի նվաճման մասին:
Բացի մանրամասն պատմական էքսկուրսիայից և լեռնային համակարգի չտեսնված գեղեցկությունները ցուցադրելուց, ֆիլմը հեռուստադիտողի ուշադրությունը կենտրոնացնում է 1996 թվականին տեղի ունեցած ողբերգության վրա, երբ փորձառու մասնագետ Ռոբ Հոլի գլխավորած ժայռամագլցողների խումբը սխալների և սխալ հաշվարկների պատճառով հայտնվեց ամենաուժեղ փոթորկի մեջ:

ten-best-movies-about-everest
ten-best-movies-about-everest

8. Բարձրության գենը կամ ինչպես հասնել Էվերեստ (հեռուստասերիալ, 2017)

Վավերագրական ֆիլմը պատմում է ռուս լեռնագնացների դեպի Էվերեստ վերելքի մասին։
2015 թվականի արշավախումբի վերելքն ընդհատվեց երկրաշարժի պատճառով։ 2016 թվականին խումբը վերադարձավ Էվերեստի ստորոտ՝ պատմելու իր նվաճման պատմությունը և սկզբից մինչև վերջ ցույց տալու աշխարհի գլխավոր գագաթը բարձրանալու գործընթացը։

9. Մահը լեռներում (1997)

Հիմնվելով 1996 թվականին Էվերեստի վրա տեղի ունեցած իրական իրադարձությունների վրա ՝ Ֆիլմը հեռուստադիտողին ծանոթացնում է պրոֆեսիոնալ ալպինիստների հետ ՝ ի դեմս Ռոբ Հոլի և Սքոթ Ֆիշերի ։
Տղամարդիկ զբաղվում են Էվերեստի վրա վտանգավոր, բայց միևնույն ժամանակ ժողովրդականություն վայելող զբոսաշրջային արշավների կազմակերպմամբ։ Նրանք իսկական մասնագետներ են, ովքեր մեկ անգամ չէ, որ նվաճել են գագաթները ։
Ժայռամագլցողները հավաքել էին երկու խումբ և պատրաստ էին ճանապարհ ընկնել ։ Ցավոք, վատ եղանակն ու կազմակերպիչների ճակատագրական սխալները հերթական վերելքը վերածեցին սարսափելի ողբերգության։

ten-best-movies-about-everest
ten-best-movies-about-everest

10. Էվերեստ՝ հնարավորից այն կողմ (հեռուստասերիալ, 2006-2009)

Հայտնի “Discovery” հեռուստաալիքի արտադրության հետաքրքրաշարժ վավերագրական շարքը հեռուստադիտողին պատմում է Էվերեստի աննախադեպ գեղեցկությունների, ինչպես նաև այն վտանգների մասին, որոնք նախազգուշացնում են համարձակներին, ովքեր պատրաստվում են նվաճել անառիկ Ջոմոլունգման:
Փորձառու մասնագետ Ռասել Բրայսի ղեկավարությամբ մի խումբ լեռնագնացներ, հեռուստատեսային մասնագետների հետ միասին, գնում են նվաճելու վտանգավոր լանջերը:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԲԼՈԳ
/Տեսնել բոլորը