Հայաստանի մայրաքաղաքից, 126 կմ հեռավորության վրա է գտնվում, Երևանից հետո երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Գյումրին, որին այլ կերպ հաճախ անվանում ենք «հայրաքաղաք»։
Գյումրի քաղաքը ունեցել է մի քանի անվանումներ: Ի սկզբանե այն կոչվել է Կումայրի, այնուհետև մինչև 19-րդ դարի առաջին կեսը մեզ արդեն հայտնի՝ Գյումրի, Ռուսական կայսրության ժամանակաշրջանում՝ Ալեքսանդրապոլ, Խորհրդային Միության ժամանակ՝ Լենինանական: Խորդհրդային Միության փլուզումից հետո այն մի փոքր ժամանակահատվածում ստանում է Կումայրի անվանումը (1990-1992), սակայն վերջնական բնակավայրը վերանվանվում է Գյումրի:
Գյումրի քաղաքը գտնվում է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից մոտ 1600մ բարձրության վրա՝ Ախուրյան գետի ձախ ափին: Քաղաքը եզերում են Չերքեզի և Ջաջուռի ձորերը:
Գյումրի բնակավայրը հարուստ պատմություն ունի, քանզի հնագիտական պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարյան հուշարձաններ:
Առաջին անվանումը, որ ստացել է Գյումրի քաղաքը՝ Կումայրի, Հակոբ Մանանդյանը կապում է կիմերների հետ: Կումայրի բնակավայրի մասին մեզ հասել է տեղեկություն նաև Քսենեֆոնի Անաբասիս ստեղծագորության մեջ: Իսկ հայ մատենագիրների ձեռագրերի մեջ առաջին անգամ Կումայրի բնակավայրի մասին տեղեկություններ է տալիս Ղևոնդ պատմիչը:
Մինչև 19-րդ դարը Կումայրի բնակավայրը առանձնապես նշանակալի դեր չի ունեցել, քանզի դարերի ընթացքում մերթ եղել է Պարսկական տիրապետության տակ, մերթ թուրքական: Սակայն ամեն ինչ փոխվում է ռուս-թուրքական առաջին պատերազմից հետո,երբ նույնիսկ մինչև վերջնական Արևելյան Հայաստանի անցումը Ռուսական կայսրության տիրապերության տակ, Կումայրի բնակավայրը անցնում է վերջինիս տիրապերության տակ և անվանվում է Գյումրի: Սակայն որոշ ժամանակ անց այն նորից է անվանվում ի պատիվ Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի՝ կոչվելով Ալեքսանդրապոլ:
Մինչ Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, Ալեքսանդրապոլըն ակտիվ էր հեղափոխական գաղափարներով և առաջին հեղափոխական խմբավորումները և կազմակերպություններն այստեղ են ձևավորվել: 1920 թվականին՝ Խորհրդային ռեժիմի հաստատվելուց հետո, Ալեքսանդրապոլը վերանվանում է Լենինական:
Լենինական քաղաքը մեծ դեր է ունեցել ունեցել Խորհրդային միության ժամանակ և միայն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մոտ 9000 մարդ է մասնակցել պատերազմին: Չնայած Խորհրդային միության եղած ժամանակահատվածի զարգացմանը, Լենինականն ունեցել է Հայաստանի պատմության ցավագին էջերից մեկը՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին 9 բալանոց երկրաշարժը, որը մեծ հետք թողեց Լենինանակն (Գյումրի) ներկայից ճարտապետության և մարդկային կյանքերի վրա:
Ընդհանուր բնակելի մակերեսի ավելի քան 80%-ը փլվել էր]։ Երկրաշարժը տեղի էր ունեցել աշխատանքային օր, որի պատճառով շատ դպրոցականներ և բանվորներ մահացան։ Գյումրին տվեց ավելի քան 17 000 զոհ։ Լինելով երկրի արդյունաբերական քաղաքը՝ երկրաշարժի հետևանքով 40%-ով դադարեցվել էր արդյունաբերական բոլոր աշխատանքները.որի հետևանքով բավականին երկար ժամանակ Հայաստանն ուներ տնտեսական խնդիրներ: Այդ իրավիճակը մի փոքր մեղմացնելու համար մեզ աշխարհի բոլոր կետերից կազմակերպվեց օգնություն և մեր կողքին եղան հայ մեծանուն մարդիկ՝ ինչպիսիքներից էր հանրահայր շանսոնյէ Շառլ Ազնավուրը:
Հայաստանի անկախացումից հետո, երբ Լենինականն անվանվեց Կումայրի և կրկրին որոշ ժամանակ անց արդեն վերջնական Գյումրի, երկար տարիներ դեռևս երկրաշարժի հետքերն ավերակների տեսքով պահպանվում էին, քանզի ողջ վերականգնման աշխատաքները կատարվում էին բարերաների օգնության շնորհիվ: Սակայն արդեն 2013 թվականից սկսած Գյումրին գրեթե զուրկ է ավերակներից և բարեկարգվել է։ Վերանորոգվել և հիմա աշխատում է Գյումրու Կինոհոկտեմբերը։ Քաղաքի նախկին Կիրովի փողոցը բարեկարգվել է և անվանափախվել է Ռիժկովի ճեմափողոցի։ Կառուցվել է Գյումրու քաղաքապետարանի նոր շենքը, որը գտնվում է Վարդանանց հրապարակում։ Վերականգնվել են քաղաքի գլխավոր փողոցները։
Վարդանանց հրապարակը շատ գեղեցիկ է գիշերը, քանի որ մութն ընկնելիս վառվում են Քաղաքապետարանի և Սուրբ Յոթ Վերք եկեղեցու լույսերը։
Գյումրին հարուստ մշակութային և կոլորիտային քաղաք է; Վաղ ժամանակներից էլ ի վեր այն համարվել է արվեստների և արհեստների քաղաք: Գյումրիի վարպետների ձեռքի շնորհիվ տասնյակ եկեղեցիներ և շինություններ են կառուցվել և զարդարվել, որոնցից շատերը մեզ են հասել: Քաղաքում քայլելիս կարելի է հանդիպել տարբեր արձանների, հուշարձանների, պուրակների և գեղեցիկ այգիների:
Գյումրին այն եզակի քաղաքներից է, որi ճարտապետության հիմքում ընկած են եղել Արևմտյան Հայաստանում գտնվող Անիի և Կարս քաղաքների ճարտարապետական ոճերը:
Քաղաքում զարգացած է եղել արհեստագործությունը։ Արհեստներից յուրաքանչյուրը հանդես է եկել մի համքարությունով և ունեցել է իր սեփական դրոշը։ Զարգացած են եղել Ատաղծագործական, Դարբնոցային, Կարի Համքարությունները։ Այդ համքարությունների դրոշները կարելի է տեսնել Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։
Գյումրին հարուստ է եղել նաև աշուղական երգերի մշակույթով: Նույնիսկ աշուղներն իրենց մեջ մրցույթներ են ունեցել:
Գյուրմրիից են ծնունդ առնում այնպիսի մեծանուն հայ մշակութային գործիչներինշ ինչպիսիք են՝ ԽՍՀՄ-ի դերասան Մհեր Մկրտչյանը (Միմինո, Կովկասի Գերուհի), պոետներ Հովհաննես Շիրազ, Ավետիք Իսահակյանը, նկարիչ Մինասը Ավետիսյանը և այլն:
Գյումրին հայտնի է իր ուրույն ճարտարապետությամբ։ Գյումրվա ճարտարապետությունն իր ոճը վերցրել է Կարսից, և բավականանին նմանատիպ շինություններ կարելի է գտնել այդ երկու քաղաքների միջև։ Գյումրու շինություններից շատերը քանդակազարդ են, ունեն աղեղնաձև կամարներով եզերվող լուսամուտներ և մուտքեր։ Շինությունները հիմնականում կառուցվել են սև և կարմիր տուֆով։
Ճարտապետության տեսանկյունից հետաքրքրի կառույցներից է 7-րդ դարում կառուցված Դպրեվանքը:
Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Կումայրին կառուցապատվել է ռուսական առաջադեմ քաղաքաշինական սկզբունքներով։ Գյումրի և Ախուրյան գետերի միջև՝ բարձունքի վրա սրբատաշ սև տուֆից կառուցվել է աշտարակավոր պարսպապատ ամրոց:
19-րդ դարում կառուցվում են Ամենափրկիչ (1858-1876), Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան , Սուրբ Գևորգ, «Պատվո բլուրի» (ռուսական) եկեղեցիներ:
Քաղաքի արտաքին դիմագծի մեջ իրենց մեծ դերն ունեն եկեղեցիները, որոնցից շատերն իրար մոտ են գտնվում: Գյումրու գլխավոր եկեղեցին է 1874-1886 թվականներին կառուցված Սուրբ Յոթ Վերքն, որ գտնվում է քաղաքի կենտորնական հրապարակում: Սուրբ Յոթ Վերք եկեղեցու ուղիղ դիմացն է գտնվում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը լիովին կրկնօրինակն է Անիի մայր տաճարի: Գյումրի քաղաքում այլ եկեղեցիներն են Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կամ Գեղցոնց ժամը և այլն:
Եկեղեցինրեից բացի Գյումրի քաղաքում կան 3 կանգուն բերդեր՝ Սև բերդը Կարմիր և Պայտաձև բերդերը:
Մշակութային կարևոր նշանակության շինություններ են համարվում գյուղատիպ և քաղաքատիպ Ալեքսանդրապոլի բնակելի տները, դարպասները և այլն:
Զարգացած է եղել թատրոնը, սպորտը,երաժշտությունը,կերպարվեսը, կրությունը, որոնք մինչ օրս էլ պահպանում են իրենց առանձնահատկությունները և տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթները:
Որքան էլ ցավ տեսած լինի Գյումրի քաղաքըն այն համարվում է հումորի քաղաք՝ կենցաղում մշտապես ունենալով զվարճախոսություններ։ Գյումրին իր ուրույն ավանդույթներով, կենցաղով և հոգեբանությամբ՝ նաև բարբառով, հայրենասիրությամբ, կատակասիրությամբ, սրամտությամբ, հումորով, անլեգալ դարձվածքներով, ստեղծել է յուրատեսակ մի միջավայր, որը ծնունդ և սնունդ է տվել զվարճախոսություններին։
Գյումրի քաղաքը Հայաստանում պարտադիր այցելվող վայրերից է և համարվում է այցեքարտերից մեկը:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի և Վահագն Գրիգորյանի