HY
+374 44 880058
HY
+374 44 880058

ԼԻԼԻԹ ԼԻՃ

Երբ առաջին անգամ 2015-ին գնացինք էքսպեդիցիոն արշավի Վարդենիսի լեռներում, գտանք այս լիճը, որը նշված չէ ոչ մի տպագրական քարտեզներում և չունի անվանում։ Արդեն 2016-ին այս լիճը անվանեցինք այդ ժամանակվա արշավի մասնակից Լիլիթի անունով, որովհետև ամենաշատն ինքն էր այդ օրը հոգնել․․․

Լիճը գտնվում է Վարդենիսի լեռներում, հենց Վարդենիս լեռան լանջին՝ 3160մ բարձրության վրա։ Դեպի լիճ տանող արշավը կարելի է սկսել Գետիկվանք գյուղից և 10-12 կիլոմետր անցնելուց և մոտ 700մ հարաբերական բարձրություն հավաքելուց հետո հասնել նրան։ 

Արշավը միջին բարդության է և ձեր առաջ բացում է լավագույն տեսարանները դեպի Վարդենիսի լեռնաշղթան, Սևաժայռ լեռն ու հարակից լեռները։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԲԼՈԳ
/Տեսնել բոլորը