Լեռները մեր մոլորակի բնության ամենահիասքանչ հրաշալիքներից են: Մարդկանց մեծ մասը, նայելով լեռներին, իրեն աննշան փոքրիկ է զգում։ Հին քարե հսկաները աներևակայելի ուժ ունեն, և նման վայրերում ճանապարհորդելիս դա բառացիորեն զգում ես ամբողջ մաշկով:
Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քարե հսկաների մասին 10 հետաքրքիր փաստեր:
1. Երկրի ամենաբարձր լեռը ՝ ստորոտից մինչև գագաթ, Մաունա Կեան է ՝ Հավայան կղզիների մեգահրաբուխը, որը մոտ 1 միլիոն տարեկան է: Դրա բարձրությունը հասնում է 10.203 մետրի, բայց ծովի մակերևույթից այն բարձրանում է միայն 4205 մետր: Համեմատության համար նշենք, որ Էվերեստի բարձրությունը ստորոտից մինչև գագաթ ընդամենը 3550 մետր է, բայց ծովի մակարդակից ունեցած բարձրությունը 8848 մետր է:
2. Ամենաբարձր լեռները երկրի վրա չեն գտնվում։ Այսպիսով, Մարսի վրա գտնվող Օլիմպոս լեռը բազայից մինչև գագաթն ունի 21,2 կիլոմետր բարձրություն: Այնուամենայնիվ, Արեգակնային համակարգի ամենաբարձր (հիմքից մինչև գագաթ) լեռը Ռեյասիլվանիան է, որը գտնվում է Վեստա աստերոիդի վրա։ Նրա բարձրությունը 22 կիլոմետր է։
3. Աշխարհի ամենավտանգավոր լեռը՝ ութհազարանոց Անապուրնան է, որը գտնվում է Հիմալայներում։ Վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր չորրորդ ալպինիստը, ով փորձել է նվաճել այն, մահացել է:
4. Բանավեճն այն մասին, թե որ գագաթն է մեր մոլորակի ամենահինը, վաղուց է ընթանում ։ Հետազոտողների մեծ մասը հակված է հավատալ, որ դա Կարանդաշ լեռն է, որը գտնվում է Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում: Նրա բարձրությունը 610 մետր է, իսկ տարիքը ՝ մոտ 4 միլիարդ տարի։
5. Որոշ երկրներ ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ գտնվում են լեռնային համակարգերում: Աշխարհի ամենաբարձրադիր լեռնային երկրներն են Բոլիվիան, Նեպալը և Բութանը, իսկ ամենաբարձրդիր վայրում ապրող լեռնային բնակչությունը՝ շերպաները։
6. Երկրի վրա ամենաերկար լեռնաշղթան Հարավային Ամերիկայում գտնվող Անդերն են: Այս Լեռնաշղթայի երկարությունը հասնում է 9000 կիլոմետրի ։
8. Ամենաբարձր դեռևս անհասանելի լեռը, որտեղ երբեք լեռնագնացները չեն բարձրացել Կանկար Պանսումն է, որը գտնվում է Չինաստանի և Բութանի սահմանին։ Դրա մեծ մասը պատկանում է հենց Բութանին, որտեղ այս գագաթը համարվում է սուրբ, և այս երկրում լեռնագնացությունն ընդհանուր առմամբ արգելված է կրոնական նկատառումներից ելնելով: Կանկար-Պանսումայի բարձրությունը 7570 մետր է, և սա միակ դեռևս չնվաճված 7000մ+ լեռն է։
9. Լեռնային համակարգերի մեծ մասում, ավելի քան 5 կիլոմետր բարձրության վրա, հավերժական ձյուն և սառույց կա: Բայց Անդյան Կորդիլերայի այն հատվածում, որը պատկանում է Ատակամա անապատին, ոչ մի բարձրության վրա ձյան հետքեր չկան, չնայած այդպիսի բարձրության ցրտին: Դրա պատճառը պարզ է ՝ ծայրահեղ չոր օդը։
10. Լեռը, որի վրա ամենաշատն են բարձրանում լեռնագնացները, Մոնադնոկի գագաթն է ԱՄՆ-ում ՝ 965 մետր բարձրությամբ ։ Այն շատ հայտնի է հատկապես սկսնակ լեռնագնացների շրջանում:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։