ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ — ԱՖՐԻԿԱՅԻ ԳԱԳԱԹԸ

Կիլիմանջարոն ամենաբարձր գագաթն է Աֆրիկայում և ոչ միայն։ Այն բոլոր աշխարհամասերում գտնվող յոթ ամենաբարձր գագաթներից մեկն է, որոնք ստորև նշված են նվազման կարգով՝ սկսած ամենաբարձրից.

1․ Ասիա՝ Էվերեստ լեռ (8849մ)
2․ Հարավային Ամերիկա՝ Ակոնկագուա (6960մ)
3․ Հյուսիսային Ամերիկա՝ Դենալի (6190մ)
4․ Աֆրիկա՝ Կիլիմանջարո լեռ (5895մ)
5․ Եվրոպա՝ Էլբրուս (5642մ)
6․ Վինսոն Լեռնազանգված (4892մ)
7. Օվկիանիա՝ Կարստենս բուրգ (4884մ)

Կիլիմանջարո լեռը գտնվում է հասարակածից 330 կմ հարավ ՝ Տանզանիայի հյուսիսային սահմանին ։ Այն գտնվում է Հնդկական օվկիանոսի մոտ գտնվող բաց հարթավայրում, և դրա հսկայական չափն ու բարձրությունը էապես ազդում են կլիմայի, բուսականության, կենդանական աշխարհի, ինչպես նաև լեռան վերելքի պայմանների վրա: Իր անհավատալի չափերի շնորհիվ Կիլիմանջարոն կարելի է տեսնել անզեն աչքով 160 կմ հեռավորությունից:
Կիլիմանջարո լեռը ճանաչված է որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ: 1973 թվականին 2700 մ-ից բարձր տարածքը հայտարարվել է ազգային պարկ, իսկ 1800-ից 2700մ՝ ազգային անտառապարկ։
Քնած հրաբխի գագաթը ծածկված է ձյունաճերմակ ձյան գլխարկով, որը տպավորիչ շողշողում է աֆրիկյան պայծառ արևի ճառագայթների տակ: Թերեւս դա է պատճառը, որ տեղի բնակչությունը նրան տվել է Կիլիմանջարո անունը, որը Սուահիլի լեզվից թարգմանաբար նշանակում է շողշողացող լեռ ։

am-kilimanjaro-the-top-of-africa

ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈՅԻ ԳԱԳԱԹՆԵՐԸ

Կիլիմանջարոն քնած, գրեթե կոնաձև հրաբուխ է, որը կազմված է տեֆրայի բազմաթիվ շերտերից, ամրացված լավայից և հրաբխային մոխիրից: Ըստ գիտնականների՝ այն ձևավորվել է ավելի քան մեկ միլիոն տարի առաջ մի քանի հրաբխային շարժումների արդյունքում։
Այն ներառում է երեք հիմնական գագաթներ, որոնք նույնպես հանգած հրաբուխներ են՝ Շիրա (3962 մ), գտնվում է արևմուտքում, Մավենզի (5149 մ)՝ արևելքում, իսկ կենտրոնական մասում ամենաերիտասարդ և ամենաբարձր հրաբուխը՝ Կիբոն (5895 մ): Ուհուրու գագաթը, որը գտնվում է Կիբո խառնարանի եզրին, Կիլիմանջարոյի և ամբողջ Աֆրիկայի ամենաբարձր կետն է:

am-kilimanjaro-the-top-of-africa
Կիլիմանջարոյի երեք գագաթները

ԱՌԱՋԻՆ ՎԵՐԵԼՔԸ ԴԵՊԻ ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ

Հսկայական ձյունածածկ լեռների մասին առաջին հիշատակումները գալիս են մեր թվարկության 2-րդ դարից: Դրանք գծագրվել են Պտղոմեոսի աշխարհագրական քարտեզի վրա։ Այնուամենայնիվ, «շողշողացող լեռան» հայտնաբերման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1848 թվականի մայիսի 11-ը, երբ այն առաջին անգամ հայտնվեց գերմանացի ճանապարհորդ Յոհաննես Ռեբմանի աչքի առաջ։ Նա հայտարարեց «ձյունածածկ սարի» հայտնաբերման մասին, որը, իր կարծիքով, գտնվում էր հասարակածի մոտ։ Այն ժամանակ սա Կիլիմանջարոյի ամենահստակ նկարագրությունն էր, սակայն հասարակությունը լուրջ չվերաբերվեց այս հայտարարությանը և բոլորը կրկին մոռացան Աֆրիկայի գագաթի մասին։
1861 թվականից սկսվեցին գագաթը նվաճելու փորձերը. նույն թվականին նվաճվեց 2500 մետր բարձրությունը, 1862 թվականին՝ 4200 մետր, իսկ 1883-1884 և 1887 թվականներին բարձրացան 5270 մետր բարձրության վրա գտնվող մի կետ։ Այս բոլոր վերելքները կատարել է հունգարացի կոմս Սամուել Տելեկին։ Արդեն 1889 թվականի հոկտեմբերին գերմանացի ճանապարհորդ Հանս Մեյերը, ընկերակցելով ավստրալացի լեռնագնաց Լյուդվիգ Պուրտշելլերի հետ, կարողացավ հասնել Կիլիմանջարոյի գագաթ։

am-kilimanjaro-the-top-of-africa
Հանս Մեյերի հեղինակային քարտեզը (1890թ)
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԻԱՅՆԱԿ ԼԵՌԸ

Կիլիմանջարոյի գլխավոր գագաթը հասնելուն պես դուք կգտնեք մի վահանակ, որտեղ կարող եք կարդալ, որ դուք ոչ միայն Աֆրիկայի ամենաբարձր կետում եք, այլև աշխարհի ամենաբարձր միայնակ կանգնած լեռան վրա: Եվ այդ հայտարարությունը լիովին արդարացված է ։
Երեք հրաբուխները կազմում են մեկ լեռնաշղթա, ինչը տեխնիկապես նրանց դարձնում է մեկ լեռ․ տասնյակ կիլոմետրերի շառավղով լեռան շուրջն այլ լեռներ ու լեռնաշղթաներ չկան։ Աֆրիկայի խորհրդանիշն ու վերջինիս հպարտություն Կիլիմանջարոն ներառված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:

ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈՅԻ ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Լեռան լանջերը ծածկված են խիտ արևադարձային անտառներով և շրջապատված են անվերջանալի թվացող աֆրիկյան սավաննաներով։ Տանզանիայի ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհը հարուստ է այս վայրերում տարածված, ինչպես նաև եզակի և անհետացող տեսակներով, հանուն որոնց ստեղծվել է արգելոցը։
Լեռան լայնածավալ տարածքը, ինչպես բարձրությամբ, այնպես էլ լայնությամբ, տեղավորում է Աֆրիկայի լեռնաշխարհին բնորոշ գրեթե բոլոր գոտիները:
2700 մ բարձրության վրա գտնվող անտառային տարածքներն ընդգրկված են ազգային պարկի պահպանվող գոտում։ Հատուկ ուշադրության է արժանի Կիլիմանջարո լեռան բուսականությունը։ Այստեղ աճում են շատ ավելի հյուսիսային լայնություններին բնորոշ բազմաթիվ տեսակներ, ինչպես նաև բույսերի հնագույն և տարօրինակ ձևեր:
Տանզանիայի Կիլիմանջարո հրաբխի կենդանական աշխարհը պակաս բազմազան և զարմանալի չէ: Դրանցից գրեթե 90-ը բնակվում են անտառներում: Դրանք ներառում են կապիկների մի քանի խմբեր, գիշատիչների տասնյակ տեսակներ, անտիլոպներ և չղջիկներ: Անտառներում ամենատարածվածներն են ՝ ընձառյուծները, կապիկները, գալագոները, գոմեշները և այլն ։

ԼԵԳԵՆԴՆԵՐ ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈՅԻ ՄԱՍԻՆ

Հնում այս տարածքը բնակեցնող ցեղերը, որոնք կյանքում երբեք ձյուն չէին տեսել, վստահ էին, որ այն պատված է արծաթով։ Բայց երկար ժամանակ նրանք չէին համարձակվում ստուգել իրենց ենթադրությունները, քանի որ շատ սարսափելի լեգենդներ էին կապված հրաբխի հետ․ չար ոգիների մասին, որոնք ապրում էին Կիլիմանջարոյի գագաթին և պահպանում էին նրա գանձերը: Եվ այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց տեղի ղեկավարը ուղարկեց ամենաքաջ մարտիկների մի փոքրիկ ջոկատ՝ գրավելու խորհրդավոր գագաթը։ Հասնելուն պես նրանք անմիջապես սկսեցին զննել ամենուր ընկած «արծաթը», բայց, ի զարմանս բոլորի, այն անմիջապես հալվեց նրանց ձեռքերում։ «Շողշողացող լեռան» վրա հավերժական սառը ձյունից բացի ոչինչ չկար։
Կիլիմանջարոյի հետ կապված շատ լեգենդներ են հասել մինչ օրս։ Տեղացիները հավատում են, որ հրաբխի գագաթը բնակեցված է աստվածներով, իսկ լեռան քարանձավներն ու ձորերը բնակեցված են թզուկներով ՝ պիգմեներով, որոնք զբաղվում են որսորդությամբ։ Եղանակային պայմանները, ըստ տեղական հավատալիքների, կապված են լեռան վրա ապրող չար ոգիների տրամադրության հետ:

ՎԵՐԵԼՔ ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ ԼԵՌ

Շատ ռեկորդներ, ձեռքբերումներ և պարզապես հետաքրքիր փաստեր են կապված Կիլիմանջարոյի հետ: Այսպիսով, 2015-ին Ռուսաստանից Անժելա Վորոբյովան նվաճեց լեռը 86 տարեկան հասակում: Նա հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես Աֆրիկայի ամենաբարձր գագաթը բարձրացած ամենատարեց ալպինիստ։ Իսկ շվեյցարացի Կարլ Օլոֆը կարողացել է բարձրանալ Կիլիմանջարոյի գագաթ ընդամենը 6 ժամ, 56 րոպե և 24 վայրկյանում: Նրանից առաջ ամենաարագը բարձրացել էին լեռնագնացներ Կիլիան Ժորն Բրիգադը՝ Իսպանիայից և Անդրեյ Պուչինինը Ղազախստանից ։

Կիլիմանջարո լեռան գագաթների վերելքն հասանելի են ամբողջ տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, կան ժամանակահատվածներ, որոնք ավելի բարենպաստ են վերելքի համար, և ժամանակատվածներ, որոնք ավելի դժվար և նույնիսկ վտանգավոր են: Առավել հարմար ժամանակահատվածները հուլիսից սեպտեմբեր և հունվար-փետրվար ամիսներն են: Այդ ժամանակ եղանակային պայմաններն առավել բարենպաստ են:

ՄԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈՅԻ ՎԵՐԵԼՔԻՑ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Վերելք Կիլիմանջարո ArmLand-ի հետ

Մեր 2024թ-ի փետրվարի 1-9-ին կայանալիք վերելքի մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև․
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԲԼՈԳ
/Տեսնել բոլորը