ՍԱՌՑԱԿԱՏԱՐ ԼԵՌ

Վայոց Ձորի մարզում է գտնվում Սառցակատար լեռնագագաթը, որի բարձրությունն ըստ քարտեզների կազմում է 2613 մ, սակայն մեր էքսպեդիցիայի շրջանակներում չափիչ սարքավորումների կողմից արձանագրած բարձրությունը 2617 մ է:
Սառցակատար լեռը գտնվում է Գնիշիկ գյուղից մոտ 6կմ դեպի հյուսիս-արևելք: Այստեղից էլ սկսում ենք մեր վերելքը, և, հավաքելով մոտ 600 մետր հարաբերական բարձրություն՝ հասնում ենք գագաթին:
Սառցակատար լեռան գագաթից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Քարկատարի և Թեքսարի լեռները, ինչպես նաև Սառցակատարից ոչ հեռու է գտնվում Վարդաբլուր լեռը, մեզ բոլորիս հայտնի «Գայլի ականջները»:
Շատ հարմար է սկսնակ արշավականների համար, որոնք իրենց ուժերը ցանկանում են փորձել լեռնային վերելքներ կատարելու մեջ:

ՍԱՌՑԱԿԱՏԱՐ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ

/Ներբեռնել

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐԸ
/Տեսնել բոլորը