ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ

Վաղ միջնադարյան Թանահատի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի Վերնաշեն գյուղից մոտավորապես 7 կմ հարավ-արևելք։ Այն կոչվել է նաև Կարմիր վանք, քանի որ կառուցված է եղել կարմիր քարից։
Վանքը կառուցվել է հայոց հեթանոսական Անահիտ աստվածուհուն նվիրված մեհյանի տեղում, իսկ արդեն 5-րդ դարում այստեղ հիմնվել է քրիստոնեական տաճար։ Վանքի կողքին կա վաղ միջնադարյան գերեզմանոց։
Թանաաթի վանքը գործել է մինչև ուշ միջնադար և այժմ գտնվում է բարվոք վիճակում։
Ըստ պատմաբան Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի՝ 735 թվականին Ստեփանոս Սյունցի աճյունը թաղվել է Թանաաթի վանքում, իսկ գերեզմանի վրա կառուցվել է փոքրիկ մատուռ։ 1273-1279 թվականներին մատուռի տեղում Պռոշ իշխանի և նրա ընտանիքի հովանավորությամբ կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին մուգ կապտավուն բազալտից
Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպես Օրբելյանի, 735 թվականին Թանադե վանքում ամփոփել է Ստեփանոս Սյունեցու դին և գերեզմանի վրա կառուղվել է փոքրիկ մատուռ։ 1273–1279 թվականներին մատուռի տեղում Պռոշ իշխանի և նրա ընտանիքի հովանավորությամբ մուգ կապտավուն բազալտի սրբատաշ քարերով կառուցվել է ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածքով սուրբ Ստեփանոս եկեղեցին։

ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Եղեգնաձորից հինգ կիլոմետր հյուսիս, գեղատեսիլ լեռնային բարձրավանդակի վրա է գտնվում Թանահատի վանքը, որն ավելի քան յոթ դար առաջ միջնադարյան Հայաստանի ամենահայտնի կրթական կենտրոններից մեկն էր՝ Գլաձորի համալսարանը։ Դարերը չեն խնայել Համալսարանի կառույցները, որոնցից մնացել են միայն հիմքերի հետքերը։ Վերնաշեն գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում ստեղծված փոքրիկ թանգարանը կարող է ձեզ փոքր-ինչ ներկայացնել համալսարանը։
Գլաձորի համալսարանը հիմնադրվել է 1280-ականների սկզբին գիտնական և ուսուցիչ Ներսես Մշեցու կողմից՝ Թանահատի վանքում։ Այստեղ դասավանդվում էին միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցներում վաղուց ընդունված առարկաներ։ Դասընթացը տևել է 7-8 տարի: Ուսանողները, անկախ ապագայում ընտրված մասնագիտությունից, աստվածաբանությունից բացի, պետք է տիրապետեին նաև «արտաքին», աշխարհիկ գիտություններին։ Առաջին երեքը՝ քերականությունը, հռետորաբանությունը և տրամաբանությունը, կազմում էին այսպես կոչված «տրիվիումը», հումանիդար կրթության հիմքը։ Մնացած չորս առարկաները՝ թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն և երաժշտության տեսություն, կազմում էին «քվադրիվիումը»՝ ճշգրիտ գիտությունների ցիկլը։
Համալսարանի գրապահոցում կային հույն և հայ գիտնականների բազմաթիվ աշխատություններ, որոնք բավարար էին այն ժամանակվա ակնառու կրթություն ստանալու համար։
1338 թվականին Ներսեսի աշակերտ, համալսարանի երկրորդ ռեկտոր Եսայի Նիգեցու մահից հետո մահանում է նաև Գլաձորի դպրոցը։ Սակայն վերջինիս աշխատանքը շարունակվեց նաև Հայաստանի այլ համալսարաններում, որոնցից մեկը Սյունիքի մարզում գտնվող Տաթևի համալսարանն էր։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԲԼՈԳ
/Տեսնել բոլորը