Դիմաց լեռը Իջևանի լեռների մի մասն է, որը գտնվում է Տավուշի մարզում։ Լեռների երկարությունը 32 կմ է, որի ամենաբարձր կետը՝ 2507 մ է։ (Սարցապատ լեռ): Իսկ Դիմաց լեռան բարձրությունը 2387մ է։
Դիմաց լեռը Դիլիջանի ազգային պարկի մի մասն է։ Դեպի լեռ տանող ճանապարհը անտառապատ տարածքում է, և եթե անցնեք արևելյան մասով, կարող եք այցելել Շագոտ անունով «թաքնված ջրվեժը»։ Նրա բարձրությունը՝ 46 մ է։ Այն դուրս է գալիս ժայռի միջով, և նրա գույնը կարծես երկնային կապույտ երանգ է ստանում:
Դեպի Դիմաց լեռ հովտում արոտավայր կա, որտեզ կառոզ ես հանդիպել գեղեցիկ ձիերին։
Դիմաց լեռան գագաթը ծածկված է ալպիական մարգագետիններով, որոնց հետևում ժայռ է։Գագաթին կանգնելով քեզ թվոիմւ, որ կանգնած ես երկրի եզրին, իսկ ամպամած եղանակին, երբ ամպերը սարի տակ են, քեզ թվում է, թե ճախրում ես երկնքում։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։