HY
+374 44 880058
HY
+374 44 880058

Ճիշտ գուլպաները ձեր ոտքերը հարմարավետ, տաք և չոր են պահում։ Նույնիսկ մի քանի ժամ թաց ոտքերով քայլելը կարող է հանգեցնել բշտիկների և քերծվածքների, ինչը ազդում է ձեր տրամադրության, ինքնազգացողության և երբեմն նույնիսկ արշավը շարունակելու ունակության վրա:

Փոփոխական եղանակի և  էքստրեմալ պայմաններում երկար արշավների ժամանակ ոտքերը հատկապես ենթակա են սթրեսի և հոգնածության, ինչպես նաև արտաքին միջավայրի ազդեցությանը: Նրանք բարձր մեխանիկական սթրես են ապրում, թրջվում են, սառչում կամ հակառակը՝ քրտնում են բարձր ջերմաստիճանից և խոնավությունից։

Արդյունքում կոշիկները վնասում են ոտքերի մաշկը, տուժում են արյունատար անոթները, մկանները շատ են հոգնում։ Նման բացասական ազդեցությունները նվազեցնելու կամ վերացնելու համար կան հատուկ գուլպաներ:

 

Ճիշտ գուլպաները ձեր քայլարշավը դարձնում են հաճելի և հարմարավետ: Արշավական գուլպաները հեռացնում են խոնավությունը ձեր ոտքերից՝ կանխելով բշտիկները և պահելով ձեր ոտքերը չոր: Այսպիսի  գուլպաները լավ տաքացնում են ձեր ոտքերը ցուրտ սեզոնին կամ անբարենպաստ եղանակին արշավելիս: Բարդ գործվածքի շնորհիվ արշավային գուլպաները օգնում են ոտքերը պաշտպանել հարվելուց: Նրանք աշխատում են որպես լրացուցիչ հարվածային կլանիչ քայլելիս։

Թեթև սեղմող գուլպաները բարելավում են արյան շրջանառությունը՝ օգնելով նվազեցնել ոտքերի հոգնածությունը և արագացնել վերականգնումը։

ԻՆՉՈՎ ԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԱՐՇԱՎԱԿԱՆ ԳՈՒԼՊԱՆԵՐԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՄԲԱԿՅԱ ԳՈՒԼՊԱՆԵՐԻՑ

  • Լավ են  տեղավորվում ոտքին: Նրանք չեն առաջացնում ծալքեր, որոնք կարող են մաշկը հարել երկար արշավի ժամանակ։
  • Երկարակյացություն: Արշավի ժամանակ պետք է երկար ու շատ քայլել։ Եթե սովորական բամբակյա գուլպաները ենթարկվեն այդպիսի ծանրաբերռնվածության, դրանք շատ արագ շարքից դուրս կգան: Արշավական գուլպաները պատրաստված են ամուր թելերից։ Իսկ կրունկը, թաթը և ներբանը ամրացվում են տրիկոտաժի կրկնակի շերտով կամ պաշտպանիչ ծածկույթով։
  • Խոնավությունը հեռացնելու ունակություն: Տրիկոտաժը հեռացնում է խոնավությունը մաշկի մակերեսից դեպի գործվածքի արտաքին շերտը։ Այս կերպ մաշկը ավելի քիչ է խոնավանում, իսկ գուլպան ավելի արագ է չորանում։
  • Նվազեցնում է ոտքի միկրոտրավմայի վտանգը: Առաձգական թելերից պատրաստված հատվածները լրացուցիչ օգնում են ոտքին և կոճին, ոտքերը ավելի քիչ են հոգնում և այտուցվում երկար քայլելուց հետո։
  • Օդի թափանցելիություն։

 

Ճիշտ արշավային գուլպաներ ընտրելու համար կարևոր է հաշվի առնել հետևյալ չորս պարամետրերը.

Գուլպաների բարձրությունը: գուլպաների ճիշտ բարձրությունը պաշտպանում է ոտքը կոշիկի հետ շփվելիս քերծվածքներից և հարվելուց:

Ամորտիզացիա: Որքանով են օգնում լավ կլանել հարվաքծները քայլելիս:

Նյութ: Արշավային գուլպաների մեծ մասը պատրաստված է համակցված նյութերից՝ խոնավության և ջերմամեկուսացման ավելի լավ համադրության համար:

Ճիշտ չափս: Շատ կարևոր պարամետր է, քանի որ գուլպաների ոտքի վրա սխալ նստելը ոչ միայն կառաջացնի բշտիկներ, այլև կխոչընդոտի գուլպաներում օգտագործվող նյութերի և տեխնոլոգիաների աշխատանքին:

ՄԻ ՔԱՆԻ ՊՐԱԿՏԻԿ ԽՈՐՀՈՒՐԴ

Արշավական գուլպաներ ընտրելիս ուշադրություն դարձրեք այս կետերին՝

  • Բոլոր կարերը պետք է դրսից լինեն (եթե այդպիսիք կան): Ոտքին կից կարեր չպետք է լինեն։ Հաճախ արշավային գուլպաները հիմնականում առանց կարերի են լինում, դրանք պատրաստված են շրջանաձև տրիկոտաժի տեխնոլոգիայի միջոցով, բայց երբեմն մատների վրա կամ վերևի եզրին կար է լինում, լավ է, եթե դրանց դրսից են լինում:
  • Արշավական գուլպաները պետք է ունենան անատոմիական ձև: Գրեթե բոլոր լավ գուլպաների վրա կան R և L տառերը, այսինքն. «աջ» և «ձախ»:
  • Գուլպաները պետք է համապատասխանեն տվյալ արշավի եղանակային պայմաններին:
  • Ընտրեք գուլպաներ կոշիկները գնելուց կամ ընտրելուց հետո: Դրանք չպետք է ավելի կարճ լինեն, քան կոշիկները կամ սպորտային կոշիկները, բայց չպետք է նաև շատ բարձր լինեն:

ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՊԱՀԵԼ ԱՐՇԱՎԱԿԱՆ ԳՈՒԼՊԱՆԵՐԸ

  • մեքենայով լվանալիս ընտրեք 30-40 աստիճան ջերմաստիճանի միջակայք
  • ավելի ցանկալի է լվանալ գուլպաները ձեռքով
  • լվանալ  հեղուկ, հեշտ ողողվող միջոցներով
  • չօգտագործել սպիտակեցնող միջոցներ, լվացքի փոշիներ կամ բուրավետիչներ.
  • լվացքի մեքենայով լվանալիս ցանկալի է չօգտագործել քամող ռեժիմ
  • չչորացնել գուլպաները տաք ռադիատորի վրա կամ արդուկել դրանք, քանի որ դա կհանգեցնի նրանց կարևոր հատկությունների կորստին

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։