10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՔԵՐԸ ԼԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Լեռների մասին պատմող գրքերը բազմաթիվ են։ Դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ուղևորվել հեռավոր էքսպեդիցիաների, հասնել անհասանելի թվացող բարձրունքներին, հերոսների հետ միասին զգալ ճանապարհի ողջ դժվարությունները, նրանց ապրումներն ու զգացմունքները։ Լավագույն գրքերը դրանք իսկական ալպինիստների պատմություններն են իրենց վերելքների մասին։ Յուրաքանչյուր պատմություն մի նոր բացահայտում է, որ ստիպում է վերափոխել հայացքներդ ու գնալով ավելի շատ սիրել բնության այդ զարմանահրաշ հսկաներին՝ լեռներին։ Պատմությունները մեկը մեկից տարբերվող ու հիշվող են։ Այս անգամ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից 10-ը։

1. «Բյուրեղյա հորիզոն»

Ռայնհոլդ Մեսսներ

Իտալացի հայտնի լեռնագնաց Ռայնհոլդ Մեսսները իր լեռնային ապշեցուցիչ վերելքների շնորհիվ հայտնի է ամբողջ աշխարհում։ Նա առաջինն էր, ով հաղթահարեց աշխարհի բոլոր 14 ութհազարանոց գագաթները։ Սակայն նրա կյանքի ամեանաուշագրավ վերելքը Էվերեստի սոլո վերելքն էր։ Տիբեթը դեռ վաղ հասակից Մեսսների համար
երազանք էր։ Եվ ահա 1980 թվականի ամռանը Մեսսները Տիբեթի կողմից առանց թթվածնային բալոնների օգնության հասավ ձնե հսկայի գագաթը։ Իր «Բյուրեղյա հորիզոնը» գրքում Մեսսները նկարագրում է
վերելքի ողջ ընթացքը, բայց ոչ այնքան տեխնիկական բարդությունը, որքան զգացողությունները, հոգեվիճակն ու մտքերը, որոնք ուղեկցել են իրեն ամբողջ ճանապարհին։

«Բյուրեղյա հորիզոնը»

2. «Էվերեստի հակառակ կողմը»

Մեր Դիկինսոն

Սյուժեն պատմում է դեպի Էվերեստ վերելքների պատմության մեջ ամենաողբերգական տարվա՝ 1996 թվականի իրադարձությունների մասին։ Մասնագիտությամբ օպերատոր անգլիացի Մեր Դիկինսոնը ուղևորվում է Էվերեստ հեռուստաընկերություններից մեկի առաջարկով՝ ֆիլմ նկարելու նպատակով։ Պլանավորվում էր, որ նա գագաթ չէր բարձրանալու և նկարահանելու էր մինչև որոշակի սահմանված բարձրությունը։ Սակայն ստեղծված հանգամանքները անսպասելիորեն փոխվում են և Դիկինսոնը դառնում է Էվերեստի գագաթը հաղթահարած մարդկանցից մեկը։

«Էվերեստի հակառակ կողմը»

3. «Չոգորի Կ-2»

Գիրքը աշխարհում բարձրությամբ երկրորդ գագաթի մասին է։ Այն իրենից ներկայացնում է մի քանի հեղինակների գրվածքների հավաքածու, ովքեր տարբեր ժամանակներում հասել են լեռան գագաթ։ Ասում են, որ Կ-2-ը ամենագեղեցիկ, ամենաքմահաճ, ամենամիստիկ և ամենաանհասանելի լեռն է։ Սկսած 1920թ․-ից լեռան գագաթ հասենլու բազմաթիվ փորձեր են եղել, բայց միայն 1954 թ․ Անդիտո Դեզիոյի գլխավորած իտալացիների խումբը կարողացավ հասնել գագաթ։ Իտալացի լեգենդար լեռնագնաց Ռայնհոլդ Մեսսները Կ-2-ի մասին ասել է․

— Առաջին անգամ ես հանդիպեցի մի լեռան, որը չես կարող բարձրանալ ցանակացած ուղղությունից։ Կ-2-ի հետ համեմատած Էվերեստը զբոսանքի էր նման։

«Չոգորի Կ-2»

4. «Անապուրնա»

Էրցոգ Մորիս

1950թ․-ին ֆրանսիացի ալպինիստների կողմից ձեռնարկված էքսպեդիցիայի գլխավոր նպատակը աշխարհում առաջին անգամ ութհազարանոց գագաթ հաղթահարելն էր։ Դա եղավ Անապուրնան։ Գրքի հեղինակը, ով նաև այդ նշանակալից վերելքի մասնակիցներից էր, պատմում է ճանապարհին հանդիպած դժվարությունների և ուշագրավ դրվագների մասին։

 

«Աննապուրնա»

5. «Բարդության աստիճան»

Վլադիմիր Շատաև

Գրքի հեղինակը ԽՍՀՄ սպորտի վարպետ, հայտնի ալպինիստ Վլադիմիր Շատաևն է։ Ընթերցողը հնարավորություն է ստանում լեռները տեսնել լեռնագնացների աչքերով։ Գիրքը գրված բոլորի համար պարզ և հասանելի և պատմում է բոլոր այն ապրումների, մտավախությունների և ձեռբերումների մասին, որոնք ուղեկցում են մարդկանց լեռներում։

«Բարդության աստիճան»

6. «Էլբրուսը կրակի մեջ»

Գուսեև Ալեքսանդր

Գիրքը պատմում է երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էլբուսի վրա տեղակայված «Ապաստարան 11»-ը դարձել էր ռազմական գործողությունների կենտրոն։ Գերմանացիենրը ձգտում էին դեպւ Կովկաս։ 1942թ․ օգոստոսի 17-ին գերմանացի լեռնային հրաձիգները գրավեցին ապաստարանը։ Գերմանացիները բարձրացան Էլբրուսի գագաթ և գագաթին տեղադրեցին ֆաշիստական դրոշներ։ Հիտլերյան քարոզչությունն այս խորհրդանշական իրադարձությունն օգտագործում էր որպես Կովկասում հաղթանակի ցուցադրություն։ Սակայն Կովկասը չէր պատրաստվում հեշտ հանձնվել։ Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի պարտությունը թևաթափ արեց Էլբուսին «տիրած» գերմանացիներին, որոնք ստիպված եղան լքել ապաստարանն ու նահանջել։ Սյուժեն պատմում է, թե ինչպես է 1943 թվականի ձմռանը Գուսևի ջոկատը հասնում Էլբրուսի գագաթ, հանելու ֆաշիստական դրոշները։

«Էլբրուսը կրակի մեջ»

7. «Նոսրացած օդում»

Ջոն Կրակուեր

19 սիրողական ալպինիստներ ուղևորվում են Նեպալ, բարձրանալու Էվերեստի գագաթը։ Ամեն մասնակցի ուղեկցում է արհեստավարժ ուղեկցորդ։ Յուրաքանչյուր չնչին սխալ կարող է հանգեցնել անդառնալի կորուստների։ Սակայն 8848 մետր բարձրության վրա՝ նոսրացած օդում, երբ մարմինը թուլանում է և մարդ սկսում է կորցնել բանականությունը, նույնիսկ ամենապրոֆեսիոնալները թույլ են տալիս սխալներ։ Գիրքը պատմում է Էվերեստի պատմության մեջ ամենաողբերգական դրվագի մասին։

«Նոսրացած օդում»

8. «Ալպինիստական բժշկի գրառումները»

Բորիս Աբրամով

Բժիշկ Բերիս Աբրամովը մեկ անգամ չէ, որ ստիպված է եղել յոթհազարանոց լեռների գագաթներից մարդկանց իջեցնել և փրկել տասնյակից ավելի մարդկային կյանքեր։ Գրքում նա նկարագրում է իր կյանքի ամենադրամատիկ դրվագները, ընթերցողին փոխանցելով բոլոր ապրումներն ու հույզերը։

«Ալպինիստական բժշկի գրառումները»

9. «Չո-Օյու․ Աստվածների ողորմածությունը»

Հերբերտ Տիխի

Չո-Օյուն աշխարհում բարձրությամբ 6-րդ գագաթն է։ Գտնվում է Հիմալայներում։ 1954 թ․-ին առաջին անգամ ալպինիստները հասան լեռան գագաթ։ Գրքի հեղինակը ավստրիացի ալպինիստ Հերբերտ Տիխին է, ով այդ էքսպեդիցիայի ղեկավարն էր։ Հեղինակը շատ նուրբ հումորով նկարագրում է վերելքի բոլոր դժվարությունները, պատմում շերպերի մասին (Հնդկաստանի և Նեպալի ժողովուրդներից մեկը), ովքեր դժվարին իրավիճակներում դրսևորել են մարդկային լավագույն հատկանիշները։

«Չո-օյու․ Աստվածների ողորմածությունը»

10. «Լխոդցե․ Հարավային պատը»

Սերգեյ Բերշով

Գրքի հեղինակը սպորտի վաստակավոր վարպետ, ալպինիստ Սերգեյ Բերշովն է, ով գրեթե կես դար նվիրել է վերելքներին։ Նա ոչ միայն պատմում է աշխարհում բարձրությամբ չորրորդ գագաթի Լխոդցեյի վերելքի մասին, այլև կիսվում լեռների մասին իր մտքերով։

«Լխոդցե․ Հարավային պատը»
ՀԱՃԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։