Բացահայտենք Հայաստան աշխարհը միասին

Մեր մասին

Ակումբը հիմնադրվել է 2014 թ-ին։ Հենց այդ տարվանից էլ հանդիսանում ենք Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի պաշտոնական գործընկերը։ 1 տարի անց՝ 2015-ին դարձել եմք տարվա դինամիկ զարգացող ակումբ։ Այս տարիների ընթացքում իրականացրել ենք 600 և ավելի արշավներ, լեռնային վերելքներ և էքսպեդիցիաներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Շարունակում ենք բացահայտել նոր Հայաստանը և Հայկական լեռնաշխարհը։ 

About us
about-am
ԱՆՎԱՆՈՒՄՆ ՈՒ ԼՈԳՈՆ

Լոգոյի վրա պատկերված են Հայաստանի երեք սիմվոլները․ Հայկական Լեռնաշխարհը, արծիվը և արևը։

Լոգոյի հիմքում արծիվն է (կամ՝ արծվի պատկերն է), որն արևածագի ժամանակ թռչում է լեռներն ի վեր՝ խորհրդանշելով ազատությունը, երբ հասնում ես լեռան գագաթին:
Հեղինակ ՝ Կիմ Բարսեղյան

Մեր նպատակը

Մեր երկիրն անծայրածիր է և շատերը չեն պատկերացնում որտեղ է սկսվում և ավարտվում այն հրաշքը, ինչի անունը Հայաստան է: Մենք  ուզում ենք բացենք այս հրաշքի դռները ձեր արջև և ցույց տանք այն ամենն, ինչը դւորս է նույնիսկ երևականյության սահմաններից: 
Արմլենդ զբոսաշրջային ակումբը հիմնադրվել է 2014թ, ակումբը նպատակ է դրել զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում, հատկապես նրա էկո և էքստրեմալ ուղղությունները.Հայաստանի բնակչությանը` հատկապես երիտասարդներին, ծանոթացնելով Հայկական լեռնաշխարհի, բնության գեղատեսիլ վայրերի և պատմական հուշարձանների հետ: Մեզ կարող են միանալ բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են ճանապարհորդել, ունենալ արկածներ և ներդաշնակ լինել բնության հետ:

Բացահայտենք Հայկական լեռնաշխարհը միասին…

about-us

ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ ԵՍ