Արշավ դեպի Լիճքի ջրվեժներ Սյունիքի մարզը լի է բնության գողտրիկ հուշարձաններով, որոնք պատրաստ են զարմացնելու յուրաքանչյուրին։ Դրանցից մեկը գտնվում Լիճք գյուղում։ Չնայած այն փաստին որ գյուղը գտնվում է 2000 մ բարձրության վրա, այն շրջապատված է այգիներով։ Ամբողջ Հայաստանում հայտնի են Լիճքի խնձորներն ու տանձերը։ Գյուղից վեր կան շատ լճեր, ջրի աղբյուրներ, ջրվեժներ, այդ իսկ պատճառով...