Ձեզ ենք ներկայացնում Արմլենդ պաշտպանված բնություն նախագիծը` “ArmLand Protected Nature Project”, որն իր ֆորմատով բացառիկ է և տարբերվելու է նախկինում եղածներից։ Նախագիծն իրենից ներկայացնում է արշավների կազմակերպում Հայաստանի արգելոցներում, արգելավայրերում և ազգային պարկերում: Նախագիծը նպատակ է հետապնդում բացահայտելու և մարդկանց ավելի լայն շրջանակներին ներկայացնելու Հայաստանի բնությունն ու կենդանական աշխարհը։
ՀՀ պահպանվող հատուկ տարածքները եզակի են իրենց հարուստ կենսաբազմազանությամբ և էկոհամակարգերով։ Որպես օրինակ բերենք Արփի լիճ ազգային պարկը, որտեղ գտնվում է հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում:
Մեր երկիրը իսկական դրախտավայր է, հարուստ բնական և պատմամշակութային մեծ ժառանգությամբ և մենք՝ մեր բոլոր միջոցներն ու տարիների փորձը ներդնելով, փորձում ենք հավուր պատշաճի ներկայացնել այն մարդկանց։
Դե ինչ, բացահայտումները շարունակվում են…