ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ – ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՏԼԱՍԸ

Փետրվարի 12, 2025

Մովսես Խորենացու Աշխարհացույցը («Աշխարհացոյց») համարվում է միջնադարի աշխարհագրական հանճարեղ աշխատություններից մեկը։ «Աշխարհացույց» («Աշխարհացոյց») անվանումը նշանակում է Աշխարհի ատլաս (քարտեզների ժողովածու): Այն գրվել է V դարում և հետագայում (VII դարում) թարմացվել ու շարունակվել է Անանիա Շիրակացու կողմից։ Աշխատությունն իր մեջ ներառել է շուրջ 15 քարտեզ, որոնք կից ունեցել են համառոտ և ընդարձակ բնութագրեր։

Միջնադարում Մովսես Խորենացու «Աշխարհացույցը», ինչպես նաև «Հայոց պաատմություն»-ը, դասավանդվում էին հայկական դպրոցներում։ Աշխատության մեջ համառոտ ներկայացված են այդ ժամանակաշրջանում հայտնի երեք մայրցամաքների (Եվրոպա, Ասիա, Լիբիա) երկրները, նաև ներկայացված են կարճ տեղեկատվություն այդ երկրների բուսական և կենդանական աշխարհների մասին։ Աշխարհացույցը համարվում է եզակի աղբյուր, որում ներկայացված են Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի պատմական աշխարհագրության ուսումնասիրությունները։ Երկի մեջ խոսվում է նաև այլ երկրների վաղ միջնադարյան պատմության և աշխարհագրության մասին։

Կլավդիոս Պտղոմեոսի (90– 168 թթ.) «Աշխարհագրություն» աշխատություն և Մովսես Խորենացու «Աշխարհացույց»-ը ունեն կառուցվածքային որոշակի նմանություն։ Խորենացին երկի ներածական հատվածում («Հասարակախոսություն») ներկայացրել է երկրակենտրոն տեսությունից տիեզերագիտությունը, խոսել է այն մասին, որ Երկիրը գնդաձև է, նաև ներկայացրել է գլոբուսը և քարտեզագրման տարրերը։ Ըստ հույն աշխարհագիր Էրատոսթենեսի (մթա․ 276-194 թթ․) տրվել են Երկրի միջօրեականները։

Աշխատության բուն մասը, որը կոչվում է «Երկրաչափ», բաղկացած է 2 մասից։ Առաջին մասում, որը կոչվում է «Աշխարհագիր» կամ «Աշխարհագրություն», տրված է աշխարհի քարտեզագրական նկարագիրը, ինչի հիման վրա էլ կազմվել է աշխարհի քարտեզը, որը կոչվում է «Աշխարհացույց քարտեզ տիեզերաց»։ Երկում նկարագրված է նաև հասարակածը։ Նկարագրված է նաև Երկրի (այն ժամանակ հայտնի) ջրագրությունը՝ Հնդկական և Ատլանտյան օվկիանոսները, Կասպից և Հունական (Միջերկրական ու Սև) ծովերը, ինչպես նաև դրանց մեջ թափվող գետրը։ Ըստ Խորենացու մայրցամաքը բաղկացած է 3 մասերից՝ Եվրոպա, Ասիա և Լիբիա (Աֆրիկա):

Երկրորդ մասը «Երկրագրությունն» է, որտեղ նկարագրվում են առանձին երկրամասեր՝ ըստ մայրցամաքների։ Հայաստանից և հարևան երկրներից զատ գտնվող երկրաամասերի մասին պատմող բաժինները իրենցից ներկայացնում են Պտղոմեոսի աշխատության համապաատասխան բաժինների համառոտ շարադրանքը։ Ներառված են նաև քարտեզներ և ավելացված են երկի գրման ժամանակաշրջանի նոր նյութերը։ Առանձնահատուկ արժեք են ներկայացնում Մեծ Հայքի, Վրաց աշխարհի, Աղվանքի, Պարսից աշխարհի, մասամբ՝ Կողքիսի, Հյուսիսային Կովկասի («Ասիական Սարմատիա») ու Փոքր Ասիայի («Միջերկրեայք»), Միջագետքի և Ասորիքի նկարագրությունները, որոնց նվիրված է «Աշխարհացույցի» բնագրի մեծ մասը:

Այս գիտական եզակի աշխատությունը գրելու համար Խորենացին օգտվել է ոչ միայն Պտղոմեոսի աշխատությունից, այլև այնպիսի աղբյուրներից, որոնք, ցավոք, մեզ չեն հասել։ Աշխատության մեջ տրված է ժամանակի հայտնի աշխարհը, մաթեմատիկական հաշվարկներով կառուցված աստիճանացանցով։ «Աշխարհացույցը» ապացույցն է այն բանի, որ միջնադարում Հայաստանը ունեցել է բավականին զարգացած քարտեզագրություն, որին արդեն հաջորդել է արաբական քարտեզագրությունը:

ՄԵԾ ՀԱՅՔՆ ԸՍՏ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԻ

Ըստ Աշխարհացույց»-ի Մեծ Հայքն ունի հետևյալ նահանգներն ու գավառները
  • Փայտակարան, ունի 10 գավառ՝ Հրաքոտ-պերոժ, Վարդանակերտ, Յոթնփորակյան բագինք, Բաղան-ռոտ, Առոս-պիժան, Հանի, Աթշի-Բագավան, Սպանդարան-պերոժ, Որմիզդ-պերոժ, Ալևան։
  • Կորճայք, ունի 11 գավառ՝ Կորդուք, Կորդրիք Վերին, Կորդրիք Միջին, Կորդրիք Ներքին, Այրտրուանք, Այգառք, Մոթողանք, Որսիրանք, Կարթունիք, Ճահուկ, Փոքր Աղբակ։
  • Այրարատ, ունի 22 գավառ՝ Բասեն, Գաբեղյանք, Աբեղյանք, Հավնունիք, Արշարունիք, Բագրևանդ, Ծաղկոտն, Վանանդ, Շիրակ, Արագածոտն, Ճակատք, Մասյացոտն, Կոգովիտ, Աշոցք, Նիգ, Կոտայք, Մազազ, Վարաժնունիք, Ոստան Հայոց, Ուրծաձոր, Արած, Շարուր դաշտ։
  • Աղձնիք, ունի 11 գավառ՝ Անգեղտուն, Նփրկերտ, Աղձն, Քաղ, Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Երխեթք, Գզեղխ, Սալնո ձոր, Սանասունք Սասուն։
  • Ծոփք Չորրորդ Հայք, ունի 8 գավառ՝ Խորձյան, Հաշտյանք, Պաղնատուն, Բալահովիտ, Ծոփք Շահունյաց, Անձիտ, Դեգիք, Գավրեք Գորեք։
  • Պարսկահայք, ունի 9 գավառ՝ Այլի Կուռիճան, Մարի, Թրաբի, Արասխ Ովեա, Ըռնա Առնա, Տամբեր, Զարեհավան, Զարավանդ, Հեր։
  • Բարձր Հայք, ունի 9 գավառ՝ Դարանաղի, Աղյուն, Մնձուր, Եկեղյաց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղագոմ, Կարին։
  • Արցախ, ունի 12 գավառ՝ Մյուս Հաբանդ, Վայկունիք Ծար, Բերդաձոր, Մեծ Առանք, Մեծ Կվենք, Հարճլանք, Մուխանք, Պիանք, Պարսականք Պարզվանք, Քուստի, Փառնես, Կողթ։
  • Տուրուբերան Տարոնո աշխարհ, ունի 16 գավառ՝ Խութ, Ասպակունյաց ձոր, Տարոն, Արշամունիք, Մարդաղի, Դասնավորք, Տվարածատափ, Դալառ, Հարք, Վարաժնունիք, Բզնունիք, Երևարք, Աղիովիտ, Ապահունիք, Կորի, Խորխոռունիք։
  • Տայք, ունի 8 գավառ՝ Կող, Բերդաց փոր, Պարտիզաց փոր, Ճակք, Բողխա, Ոքաղե, Ազորդաց փոր, Արսեաց փոր։
  • Վասպուրական, ունի 35 գավառ՝ Ռշտունիք, Տոսպ, Բոգունիք, Արճիշակովիտ, Կուղանովիտ, Աղիովիտ, Գառնի, Առբերանի, Բուժունիք, Առնո-ոտն, Անձևացիք, Տրպատունիք, Երվանդունիք, Բուն Մարդաստան, Մարդաստան, Արտազ, Ակե, Աղբակ Մեծ, Անձախի ձոր, Թոռնավան, Ճվաշ-ռոտ, Կրճունիք, Մեծնունիք, Պալունիք, Գուկան, Աղանդ-ռոտ, Պարսպատունիք, Արտաշեսյան, Բաքրան Մարանդ, Գաբիթյան, Գազրիկյան, Տայգրյան, Վարաժնունիք, Գողթն, Նախճավան։
  • Մոկք, ունի 8 գավառ՝ Իշայր, Մյուս Իշայր, Իշոց, Առվենից ձոր, Միջա, Մոկք Առանձնակ Արքայից, Արգաստովիտ, Ջերմաձոր։
  • Գուգարք, ունի 9 գավառ՝ Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Ջավախք Վերին, Արտահան, Կղարջք։
  • Ուտիք, ունի 8 գավառ՝ Առան-ռոտ, Տռի, Ռոտ-Պարսեան, Աղվե, Տուս-Քստակ, Գարդման, Շակաշեն, Ուտի Առանձնակ։
  • Սյունիք, ունի 12 գավառ՝ Երնջակ, Ճահուկ, Վայոց ձոր, Գեղաքունի, Սոդք, Աղահեճք, Ծղուկ, Հաբանդ, Բաղք, Զորք, Արևիք, Կովսական։

Հայաստանը աշխարհի տարբեր քարտեզների վրա

Առաջին հայատառ տպագիր քարտեզն է, կոչվում է “Համատարած աշխարհացույց”։ Հրատարակվել է Ամստերդամում Թովմաս Վանանդեցու կողմից 1695թ։ Քարտեզը ցույց է տալիս երկրի երկու կիսագնդերը, որտեղ Ամերիկան և Նոր Հոլանդիան (Ավստրալիան) ամբողջությամբ չեն պատկերված։ Քարտեզի չորս անկյուններում պատկերված են տարվա չորս եղանակները։ Առանձին շրջանների մեջ պատկերված են արեգակնային համակարգը իր մոլորակներով, երկրի բևեռները, գիշերային երկինքը և համաստեղությունները։

Անգլիացի Էմանուել Բոուենի կազմած քարտեզն է (1714-1767թթ․): Կոչվում է “Երկիր Դրախտի” և տպագրվել է 1780թ․։ Հիմնված է միջնադարյան կրոնական ավանդույթների և առասպելների վրա, ըստ որոնց էլ հենց Միջագետքում է գտնվում Երկրային Դրախտը։ Այս քարտեզում Եդեմը ներկայացված է Վանա և Ուրմիա լճերի միջև, որը իրենից ներկայացնում է Պատմական Հայաստանը, իսկ կենտրոնում պատկերված է նաև Արարատ լեռը։ Պատկերված են երեք խոշոր գետերի ակունքները, դրանք են՝ Արաքսը, Տիգրիսը և Եփրատը։

1783թ․ Փարիզում լույս է տեսնում Ֆիլիպ Բուաշի կազմած քարտեզը, որը կոչվում է “Սրբերի կենսագրությանը ցանոթացնող քարտեզ”։ Այստեղ պատկերված են Բիբլիական երկրները։ Քարտեզում նշված են Նոյի ժառանգների անունները, ովքեր հիմնվել էին հենց այդ երկրներում։ Հայաստանի տարածքում է պատկերված Եդեմը՝ Երկրային Դրախտը։ Պատկերված են Վանա և Ուրմիա լճերը, որոնք իրար են միացված նեղուցով։ Քարտեզի վրա նշված է Արարատ լեռը, իսկ գագաթին՝ Նոյան տապանը։

1886թ․ անգլիացի քարտեզագետ Ջոնսթոնը պատրաստել է այս քարտեզը։ Քարտեզում պատկերված է Արշակունիների ժամանակաշրջանի Հայաստանը, 3-5-րդ դարերում, որը տարածվում էր Եփրատից մինչև Կասպից ծով։

1787թ․ Վենետիկի Սուրբ Ղազար Միաբանությունում տպագրվել է “Օսմանյան կայսրություն” քարտեզը։ Քարտեզում պատկերված են այդ ժամանակաշրջանի Օսմանյան կայսրության տարածքային նվաճումները։ Հայաստանի տարածքը բաժանված էր Պարսկական և Օսմանյան տերությունների միջև։ Հայկական լեռնաշխարհի լճերը՝ Ուրմիա, Վանա և Սևանա, քարտեզի վրա ճշգրտությամբ էին պատկերված։ Նշված էին նաև Հայաստանի և Անատոլիայի կարևոր քաղաքների անունները։ Որոշ անուններ և տեղանուններ գրված էին հայերենով, իսկ որոշները՝ օսմաներենով։

Ֆրանսիացի Գիյոմ դե-Լիլի 1730թ․ Կովկասի պատճեն է, արված 1742թ․ անգլիացի Ջոն Սենեքսի կողմից։ Քարտեզի այս հատվածում ներկաըացված է Հայաստանը։ Այն ընդգրկում է Էրզրումից մինչև Արաքսի և Կուրի միախառմնամ վայրը։ Ներառում է Արաքսի հյուսիսային և հարավային ափերը։ Արաքսից հարավ տրված է պարսկական նահանգ Ադերբիջան-Արտպատականը։ Կուրից հյուսիս ընկած տարածքները, որտեղ հիմա գտնվում է Ադրբեջանի հանրապետությունը, կոչվում են Շիրվան։ Հայաստանի հյուսիսային սահմանին մոտ է գտնվում Սևանա լիճը, իսկ հարավային սահմանը մոտ է Վանա լիճը։

1658թ․ լատիներենով տպագրված այս քարտեզը հիմնվաց է Պտղոմեոսի “Աշխարհագրության” վրա և կազմվել է ֆրանսիացի քարտեզագետ Նիկոլաս Սանսոնի կողմից (1600-1667թթ․): Քարտեզն ունի այն նույն սխալները, որոնք արված են Պտղոմեոսի քարտեզում։ Քարտեզում Հայաստանի տարածքում նշված են չորս լճեր և ըստ դրա ամենամեծ լիճը Սևանն (Լիխնիտիս) է։ Նշված մյուս լճերն ունեն Արտեուսա, Արսեսա, Տուշպա անվանումները, որոնք բոլորն էլ իրականում վերաբերվում են Վանա (Արճեշ) լճին։ Նշված են մի քանի հայկական քաղաքներ, որոնք քարտեզի վրա սխալ են տեղադրված, դրանք են Արմավիրը, Արտամետը, Տիգրանակերտը, Տուշպան (Վան), Թերվանը (Երևան), իսկ Թավրիզ քաղաքը անվանված է Գաբրիս։

“Ասիական Թուրքիան, Անատոլիան, որը ներռում է Հայաստանը, Քուրդիստանը, Ալջեզիրան, Իրաք-Աջամին” քարտեզը վերցված է “Նոր ատլաս, կամ աշխարհի բոլոր անկյունների քարտեզների հավաքածուից”, որը 1762թ․ Փարիզում տպագրված ատլասի ռուսական թարգմանությունն է՝ տպագրված Սանկտ Պետերբուրգում 1793թ․։ Քարտեզում Հայաստանը բաժանված է Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև։ Կարևոր քաղաքներից քարտեզում նշված են Երևանը, Վանը, Կարսը, Արաբկիրը, Բիթլիսը, Բեյրութը և Խլաթը։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Որպես ինֆորմացիայի աղբյուր օգտագործվել է despan.am կայքը։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Միացե՛ք մեր տեղեկագրին՝