Երևանից ընդհամենը 37 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի գեղատեսիլ վանքերից մեկը՝ Սաղմոսավանքը։ Այն գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ ափին։ Գեղատեսիլ բարձրունքին տեղակայված վանքը կառուցվել է 13-րդ դարում Վաչուտյան իշխանական տան կողմից։ Եկեղեցուց ներս մտնելով միանգամից պարզ է դառնում, թե ինչու Սաղմոսավանք։ Սաղմսը հոգևոր երգ է։ Եկեղեցու ակուստիկան այնքան տպավորիչ է, որ...Ավելին
Նորավանք վանական համալիր Երևանից 120 կիլոմետր հեռավորության վրա՝ Վայոց Ձորի մարզում է գտնվում միջնադարյան Հայաստանի հոյակերտ վանական համալիրներից մեկը՝ Նորավանքը։ Ճարտարապետական ուրույն և չափազանց տպավորիչ ոճի շնորհիվ այն դժվար է շփոթել որևէ այլ համալիրի հետ։ Դե իսկ Նորավանքի կիրճի հրեղեն ժայռերն էլ ավելի են ընդգծում նրա էզակիությունն ու գեղեցկությունը։ Նորավանքը հիմանդրվել է ավելի վաղ գոյություն...Ավելին
Արարատյան մարզի Լուսառատ գյուղից հարավ է գտնվում հայոց նշանավոր ուխտատեղիներից մեկը՝ Խոր Վիրապը: Վիրապը օձերով ու թունավոր միջատներով լի մի փոս էր, որպեղ նախկինում գցում էին հանցավորներին։ Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ հայոց Տրդատ 3-րդ արքան այստեղ է գցում Գրիգոր Լուսավորչին, ով փորձում էր Հայաստանում քրիստոնեություն տարածել։ Լուսավորիչն այստեղ անցկացնում է մոտ 14 տարի։ Այդ տարիների ընթացքում...Ավելին
Թադևոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս), ով Սյունիքում քրիստոնեություն էր քարոզում, անունով էլ հենց կոչվել է Տաթևի վանքը: Վանական համալիրն ունի մի քանի եկեղեցիներ, որոնցից ամենագլխավորը՝ Սբ Պողոս-Պետրոսը կառուցվել է սյունյաց գահերեց իշխան Աշոտի օժանդակությամբ: Եկեղեցին պատրաստված է բազալտից: Որմնանկարները Տաթևի վանքի անբաժան մասն են: Ավագ խորանում կա գահին նստած Քրիստոսի և իր առաքյալների պատկերները, Սուրբ...Ավելին
Կոտայքի մարզում, Երևանից ընդհամենը 40 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարյան Հայաստանի ձեռակերտ հուշարձաններից մեկը՝ Գեղարդի վանքը, որն իր տեսակի մեջ յուրովի է ու չկրկնվող։ Գեղարդի վանական համալիրը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, կից գավթից, ժայռափոր երկու եկեղեցիներից, ժամատուն-դամբարանից, ժայռափոր խցերից։ Համալիրը 2000 թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում: Ինչու՞ Գեղարդ Վանքն այդպես...Ավելին
Արշավ դեպի Սմբատաբերդ Արշավը սկսվում է Արտաբույնք գյուղից և ավարտվում Եղեգիս գյուղում։ Արշավի ընթացքում մասնակիցները այցելելում են Սմբատաբերդն ու Ցախաց Քար վանական համալիրը։ Քայլարշավի երկարությունը կազմում է 10 կմ։ Բերդից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Թեքսարի լեռների՝ Գայլեձոր գագաթը, ինչպես նաև Եղեգիս և Արտաբույնք գյուղերը։ Վայրը համապատասխան է աշնանային, գարանանային և ձմեռային արշավներ իրականացնելու համար։...Ավելին
Աղջկաբերդը, որը կոչվել է նաև Կայեն բերդ, գտնվում է Աղստև գետի հովտում, Տավուշի մարզում: Գտնվելով Անտառապատ լեռան գագաթին՝ ամրոցն եղել է անառիկ և օգտագործվել որպես Կայեն գավառի իշխանների նստավայր: ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ Աղջկաբերդը բոլոր կողմերից շրջապատված է բարձր և անմատչելի ժայռերով, պարսպապատված է բրգավոր պարիսպներով: Բերդի պարիսպն ու ներսի շինություննորը կառուցված են բազալտով, որն ունի կապտավուն երանգ:...Ավելին
Դաշտադեմի ամրոց․ Ձեռակերտ անառիկությունը Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում է գտնվում Դաշտադեմի ամրոցը, որը նաև անվանում են Քաղնի։ Ամրոցը կառուցվել է Կամսարական իշխանական տան օրոք։ Ենթադրաբար կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում։ Դաշտադեմի ամրոցի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ այն, ի տարբերություն հայկական բազմաթիվ ամրոցների, չի ապավինել բնական պաշտպանությանը: Այն չունի աշխարհագրական այնպիսի նպաստավոր պայմաններ՝ ձորեր, գետեր,...Ավելին