Հայաստանի ևս մեկ գեղատեսիլ գագաթ է համարվում Իլկասարը։ Անվան ծագումնաբանությունը կապված է սարը իլիկի նմանացնելու հետ։ Տեղացիներն այն հաճախ անվանում են նաև Օձասար, հավանաբար կապված այն բանի հետ, որ լեռը օձառատ է։ Այն գտնվում է Արարատի մարզում, Նարեկ գյուղից 2,5կմ հարավ-արևելք։ Լեռան բարձրությունը կազմում է 1462մ, իսկ հարաբերական բարձրությունը՝ 400մ։ Իլկասարի գագաթին մնացել են հին...Ավելին
Արշավ Անձավաջրի կիրճում Հայաստանում կիրճերը շատ են։ Դրանցից մեկն է Անձավաջրի կիրճը, որը իր գեղեցկությամբ չի զիջում մեր մյուս կիրճերին։ Կիրճը գտնվում է Երևանից 97 կմ հեռավորության վրա, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտ։ Դեպի կիրճ արշավը կարելի է իրակնացնել Զանգակատնից Գորշասար բարձրանալուց հետո։ Գորշասարի գագաթից բաացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։ Անձավաջրի կիրճն...Ավելին
Արշավ Քասախի կիրճում Հայաստանում շատ կիրճեր կան, բայց դրանց մեջ առանձնանում է Քասախի կիրճը, որի մասին շատ առասպելներ ու պատմություններ կան։ Երևանից ընդհամենը 35 կմ հեռավորության վրա գտնվող կիրճը պատրաստ է իր ողջ հմայքով հիացնելու յուրաքանչյուր արշավականի։ Կիրճի երկարութունը կազմում է 90 կմ և ընկած է Արագածոտնի և Արմավիրի մարզերում։ Կիրճն ունի 100 մետր...Ավելին
Արշավ Դժոխքի ձորում Արարատի մարզի հրաշքներից մեկն է համարվում Դժոխքի Ձորը։ Այն իրենից ներկայացնում է երկու կողմից շատ բարձր քարանձավաշատ ժայռեր, որտեղով հոսում է Արածո գետը։ Գտնվում է Նախիջևանի սահմանի մոտ։ Կիրճի խորությունը կազմում է 100-400 մ, իսկ լայնությունը՝ 1.5-80 մ։ Արշավը սկսվում է Տիգրանաշեն գյուղից։ Կիրճը թերևս ամենագեղեցիկներից մեկն է։ Ով մեկ անգամ եղել...Ավելին
Արշավ Դեբեդի կիրճում Լոռվա մարզը բոլորին հիացնում է թե իր բնությամբ, թե պատմամշակութային վայրերի առատությամբ։ Իսկ երբ այդ երկուսը համատեղում ես, արդյունքում ստացվում է մի հրաշք երթուղի՝ Քոբայրից մինչև Օձուն։ Երթուղին սկսվում է Քոբայր գյուղից և ավարտվում Օձունում։ Երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 11 կմ։ Արահետը, որով քայլելու եք, բարեկարգվել է վերջերս և ամբողջ արահետի...Ավելին
Որոտանի ուրվականների հետքերով Երևանից 253 կիլոմետր հեռավորության վրա գտնվող միջնադարյան հզոր համալիրի մասին գիտի ամեն մի հայ։ Խոսքը նշանավոր Տաթևի համալիրին է վերաբերվում, որտեղ գրեթե յուրաքանչյուրն էլ գեթ մեկ անգամ եղել է։ Շատերը վանք հասնում են ճոպանուղով, շատերը ընտրում են ոլորապտույտ ճանապարհը, որն անցնում է Որոտանի կիրճով։ Բայց Երևանից այդքան ճանապարհ անցած ու Տաթև հասած...Ավելին