Բաժին

Վանքեր
kobayr
Քոբայր Միջնադարի աչքի ընկնող պատմաճարտարաետական հուշարձաններից մեկն է Քոբայրը։ Ամրակուռ ժայրերով շրջապատված վանքի պատմությունը կապված է հայկական միջնադարյան նշանավոր երկու տների՝ Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների հետ։  Անվան ծագումը կապված է այր (վրաց․ քոբ- քարայր) բառի հետ։  Վանական համալիրը եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը։ Նրա հետ են կապվում...
Ավելին
Հայաստանի հնագույն գյուղերից է համարվում Արդվին, որը գտնվում է Լոռու մարզում՝ մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա։ Այն կապում են Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի անվան հետ։ Գյուղը նշանավոր է Հովհան Օձնեցու վանքով, որը նաև անվանում են Սրբանեսի վանք։ Այն գտնվում է գյուղի հյուսիսարևմտյան եզրին։  Համալիրը բաղկացած է երկու ոչ մեծ եկեղեցուց, զանգակատնից, կացարանների և տնտեսական շինությունների...
Ավելին
Դեպի Շախմուրադի վանք Շամշադինի շրջանի Ծաղկավան գյուղից դեպի հարավ- արևմուտք գտնվում է Շախմուրադի վանքը՝ տեղակայված Վարագաջուր (Հախում) գետի ձախ ափին։ Վանքի կառուցումը թվագրվում է 12-13-րդ դարերին։ Շախմուրադը վանքի պատմական անունը չէ։ Վանքի շրջակայքում եղել է «Շխմուրատ» գյուղատեղին, որի անունով էլ եկեղեցին հենց այդպես են կոչել։ Գյուղատեղիի հետքերը մինչ օրս էլ պահպանվում են։ Վանքի մասին մեզ...
Ավելին
Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ախթալա գյուղը հռչակված է ոչ միայն հանրապետության պղնձահանքային արդյունաբերության զարգացման գործում  ունեցած դերով, այլև՝ տարբեր դարաշրջաններին պատկանող մշակույթի արժեքավոր հուշարձաններով։ Դրանցից են Ախթալայի ամրոցն ու վանական համալիրը։ Ամրոցը վանական համալիրի հետ միասին գտնվում է գյուղի կենտրոնական մասում։ Ամբողջ տարածքը երեք կողմից եզերված է ժայռապատ խոր ձորերով, իսկ չորրորդ՝ հյուսիսային կողմից սարահարթ...
Ավելին
Լալվարի լեռնաշղթայի հյուսիսային փեշերի թավոտ անտառների մեջ է գտնվում Խուճապի վանքը։ Ժամանակին վանքին մոտիկ է եղել համանուն գյուղը։ Այժմ ճանապարհ անցնում է հայ-վրացական սահմանի երկայնքով (մոտ է Պրիվոլնոյե գյուղին)։ Վանքային համալիրն ընդհանուր առմամբ թվագրվում է 13-րդ դարին, սակայն համալիրի ամենահին եկեղեցին կառուցվել է դեռևս 9-ից 10-րդ դարերում։ Գլխավոր եկեղեցին տեղակայված է հուշարձանախմբի հարավային կողմում։ Գտնվում  է...
Ավելին
Օձուն գյուղից մոտ 1.5 կմ հեռավորության վրա է գտնվում Հոռոմայրի վանքը։ Այն պայմանականորեն բաժանված է հուշարձանախմբերի երկու մասի՝ ստորին և վերին, որոնք հաջորդաբար գտնվում են Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին՝ ուղղաձիգ կախված քարափի տակ, և ավելի բարձր, ձորաեզրի հարթության վրա։  Հոռոմայրը հայ մատենագրության մեջ հիշատակվում  է սկսած 7-րդ դարից։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի կրթամշակութային նշանավոր...
Ավելին
1 2 3 4