Արշավների ընթացքում փայտեր սկսել են օգտագործել դեռ շատ վաղուց: Փայտերը օգնում են մեղմել ուսային հատվածների վրա ընկնող ծանրությունը, իջնելիս ծնկների վրա ընկնող ծանրությունը և քայլելու ընթացքում ծառայում են որպես լրացուցիչ հենարան: Նախկինում՝ շատ առաջ արշավականները օգտագործում էին դահուկային փայտիկներ: Եվրոպայում, սկսած 1950-ական թվականներից դրանք մտան մասսայական օգտագործման մեջ: Սակայն դահուկային փայտերը ունեին մեկ թերություն՝ ֆիքսված...Ավելին
Ինչպե՞ս պլանավորել էքսպեդիցիաները Անվերջ բացահայտելու երկիր Հայաստանում միշտ կարելի է գտնել նորն ու հետաքրքիրը: Նորը բացահայտելու ձգտումով շատերը ուղևորվում են էքսպեդիցինարի: Էքսպեդիցիաներ պլանավորելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել տեղանքը, պլանավորել նախնական երթուղին, որով պատրաստվում եք անցնել, գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը: Այդ հարցում իհարկե կօգնեն ժամանակակից սարքավորումները, ծրագրերն ու հեռախոսային հավելվածները:Ավելին
ՄԻ ԲԱԺԻՆ ՄՈՏԻՎԱՑԻԱ Լեռներն ունեն ձգողության անբացատրելի ուժ, որի շնորհիվ իրենց մոտ են կանչում հազարավոր լեռնասերների: Լեռնագնացությունը դա ապրելակերպ է, որը ստիպում է վերանայել հայացքներդ, կյանքին նայել բոլորովին այլ աչքերով ու գտնել ներդաշնակություն: Լեռան գագաթ տանող ուղղին երբեմն դժվարին է ու բարդ, բայց դա մի յուրօրինակ երկխոսություն է ինքդ քեզ հետ, որը քեզ տանում է...Ավելին
ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ ՍԻՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ Արշավային կարճատև դադարը իր հերթին հրահրեց սարեր գնալու տենչանք, Հայաստանը նորովի ճանաչելու ու բացահայտելու ցանկություն։ Այս տարի ամռանը, տեսնելով բազմաթիվ արշավականների հոսքը դեպի լեռներ, կրկին անգամ համոզվեցինք, որ Հայաստանը հիմնական ասֆալտապատ ճանապարհներից այն կողմ է, սարերի, ձորերի, կիրճերի մեջ է։ Հայաստանում պետք է քայլես, զգաս, շնչես, ապրես ու վերապրես կրկին։...Ավելին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻԶԱԲԵԼԼԱՅԻ ՀԵՏ Արմլենդ ակումբը սկսած 2016 թվականից իրականացնում է վերելքներ դեպի Կազբեկ լեռ: Հենց այդ տարի իրականացրած վերելքի ժամանակ մասնակիցների մեջ էր նաև 19-ամյա Իզաբելլա Խանզրատյանը, ով դարձավ Կազբեկի գագաթ հասած ամենաերիտասարդ հայուհին: Նա մասնագիտությամբ աֆրիկագետ է, ակումբի անդամ է 2015 թվականից։ Իզաբելլայի հետ զրուցեցինք Կազբեկ լեռան վերելքի, ճանապարհին հանդիպած դժվարությունների և ընդհանրապես լեռների...Ավելին
ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ Արշավական հանդերձանքի ամենակարևոր տարրերից մեկը արշավական կոշիկներն են: Որքան կարևոր է արշավական կոշիկների ճիշտ ընտրությունը, նույնքան էլ կարևոր է դրանց ճիշտ խնամքը: Ինչպես արշավանական հանդերձանքի յուրաքանչյուր տարր, այնպես էլ արշավական կոշիկները որակյալ և ժամանակին արված խնամքի կարիք ունեն: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն կազմակերպել Ձեր կոշիկների ճիշտ խնամքն ու երկարացնել...Ավելին
Դեպի արկածներ ու նոր բարձունքներ տանում են ճիշտ մոտիվացիան և իհարկե ոտքերը: Արշավի ընթացքում ոտքերը անցանկալի վնասվածքներից պաշտպանելը անչափ կարևոր է: Մեկ անցանկալի վնասվածք, և ամբողջ արշավը կարող է «տապալվել»: Ստորև ներկայացված խորհուրդները հատկապես օգտակար կլինեն սկսնակ արշավականների համար: Եվ այսպես՝ Մեծ ուշադրութուն դարձրեք արշավական կոշիկների ընտրությանը: Դրանք պետք է համապատասխանեն Ձեր ընտրած երթուղու տեսակին:...Ավելին
ՀԵՏԵՎԵ՜Ք ԲՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԻՆ Յուրաքանչյուր արշավական պետք է իմանա տեղանքում կողմնորոշվելու բոլոր հնարավոր տարբերակները, չէ որ անկանխատեսելի իրավիճակներ կարող են լինել յուրաքանչյուր պահին: Տեղանքում կողմնորոշվելու համապատասխան քայլերը և միջոցները իմանալու դեպքում կհասկանաք, որ բնությունը շատ լավ կարող է Ձեզ ուղղորդել տեղանքում։Ավելին
ԹԵԹԵՎ ԿԱՐՄՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԼՈՒՐՋ ԱՅՐՎԱԾՔՆԵՐ Արշավից ստացած տպավորությունը կախված է բազմաթիվ գործոններից, որոնցից յուրաքանչյուրն իր դերն ու կարևորությունն ունի: Օրինակ վատ ընտրված և անհարմար կոշիկները կարող են ի չիք դարձնել բնության տեսարաններից ստացած տպավորություններն ու երազել տուն վերադառնալու մասին: Այսպես էլ դեմքի ու մարմնի ոչ գրագետ պաշտպանությունը կամ դրա իսպառ բացակայութունը կարող են հանգեցնել լուրջ...Ավելին
ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՐՇԱՎՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Տեղանքում ճիշտ կողմնորոշվել պետք է կարողանան բոլորը, անկախ նրանից ինքդ ես արշավներ կազմակերպում, թե պարզապես մասնակից ես: Նախկին քարտեզներին ու կողմնացույցներին այժմ փոխարինելու են եկել հեռախոսային հավելվածներն ու նորագույն տեխնոլոգիաները: Դրանց ի հայտ գալով իհարկե հինի և փորձվածի դերն ու կարևորությունը ամենևին ետին պլան չի մղվում: Այնուամենայնիվ...Ավելին