HY+374 44 880058 info@armland.am
HY+374 44 880058 info@armland.am

Քարանձավներ

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Վայոց Ձորի մարզում է գտնվում Հայաստանի ամենահայտնի քարանձավներից մեկը՝ Թռչունների քարանձավը (ավելի շատ հայտնի ինչպես Արենի քարանձավ)։ Քարանձավը գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա, Արենի գետի ձախ ափին։ Ի տարբերություն Մագելի քարանձավի, Թռչունների քարանձավն ավելի հեշտ է ուսումնասիրվում։ Քարանձավն իրենից ներկայացնում է իրար միացած փոքր քարայրների համալիր։ Բաղկացած է 3 սրահներից և ունի մոտ...
Ավելին
lastiver cave

ԼԱՍՏԻՎԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Լաստն ի վեր Լաստիվեր կոչվող տեղանքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզի Իջևանի շրջանի Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա, Խաչաղբյուր գետի անտառոտ կիրճում։ Տարածքը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից, որի մասին վկայում են տեղի քարանձավները։  13-14 դարերում մոնղոլական արշավանքներից տարածքի բնակչությունը պատսպարվել է հենց այս քարանձավներում։ Այստեղ նաև ճգնավորներ են ճգնել (այստեղից էլ Լաստիվեր անապատ...
Ավելին
arjeri cave

ԱՐՋԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Արջերի քարանձավ Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից 4 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի թաքնված վայրերից մեկը՝ Արջերի քարանձավը։ Քարանձավն ամենագեղեցիկներից մեկն է։ Այն ունի 3,5 կմ երկարություն։  Քարանձավը  1978 թ-ին հայտնաբերել են որսորդները։ Քարանձավի բազմաթիվ սենյակներից մեկում գտել են արջի ոսկորներ։ Ասում են, որ արջը մտնելով քարանձավ մոլորվել է և չի կարողացել գտնել ելքը։...
Ավելին
mozrov cave

ՄՈԶՐՈՎԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Մոզրովի քարանձավ՝ երրորդ ամենամեծ քարանձավը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից դեպի Մոզրով գյուղ տանող ճանապարհի կողքին է գնվում Մոզրովի քարանձավը։ Կարստային այս քարանձավը Հայաստանի բնական հարստություններից է համարվում։ Մագելի քարանձավի նման այստեղ նույնպես շատ են ստալակտիտներն ու ստալագմիտները։ Մոզրովի քարանձավը բացվել է 1980 թվականին՝ ճանապարհաշինական պայթեցումների ժամանակ: Խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ շինարարները պայթեցրել են կրաքարի...
Ավելին
Magel cave

ՄԱԳԻԼԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Մագելանի հետքերով Հայաստանի ամենամեծ քարանձավներից է համարվում Մագելի քարանձավը։ Քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզի Ուփի ձորում՝  Նորավանքի ձոր տանող ճանապարհի երկրորդ կիլոմետրին։ Այն համարվում է կարստային քարանձավ։ Այստեղ շատ են ստալակտիտներն ու ստալագմիտները։ Քարանձավը Մագել կամ Մագիլ անունը ստացել է 1980 թվականին, երբ որսորդ Մագելան Առաքելյանը հետևելով իր որսին գտել է քարանձավը։ Մագելի քարանձավը բնակեցված...
Ավելին